Դատական կարգով վիճարկում է «կարմիր գծերի թանկացումը», որի առնչությամբ կազմված դիմումը պատրաստվել է Իմ և «Մայր Հայաստան» շարժման համագործակցության արդյունքում Այդ համոզմունքը մենք պետք է ունենանք, որովհետև պատասխանատվությունը կրելու ենք մենք․ Լևոն Քոչարյան «Նահապետի» վախճանը
18
Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Իշխանությունը ձեռնոց է նետում մեր ժողովրդին․ Իշխան Սաղաթելյանը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը. դատարանի բակում են աջակիցները` ՈւՂԻՂ «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հայտարարությունը՝ Սամվել Վարդանյանի դեմ իրականացված հանցագործության փաստով Երեկ սարսափելի խոշտանգել են ոչ թե Սամվելին, այլ հայ ժողովրդին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց եղավ Քննչական կոմիտեի դիմաց (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Դրամահավաք Սամվել Վարդանյանի գրավը մուծելու համար Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. Քննչական կոմիտե Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է. Փաշինյան. Տեսանյութ ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե Գրիգորյան Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Վաղը Սամվելին հրավիրել են հարցաքննության․ Ռուբեն Մելիքյան Աբովյան փողոցում իրավիճակը լարված է. Տեսանյութ Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին Ի տարբերություն Փաշինյանի, Շուշին նվեր ստացած Ալիևը այն դժբախտ, դժգույն չի համարում ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ. Հայկ Մարության Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Ո՞վ է կազմակերպել Սամվել Վարդանյանի խոշտանգումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Դատական կարգով վիճարկում է «կարմիր գծերի թանկացումը», որի առնչությամբ կազմված դիմումը պատրաստվել է Իմ և «Մայր Հայաստան» շարժման համագործակցության արդյունքում Այդ համոզմունքը մենք պետք է ունենանք, որովհետև պատասխանատվությունը կրելու ենք մենք․ Լևոն Քոչարյան Իշխանությունը ձեռնոց է նետում մեր ժողովրդին․ Իշխան Սաղաթելյանը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին Տրագիկոմեդիա, որտեղ բեմադրվում է հայրենիքի դավաճանական հանձնման հերթական սցենարը... Վահե Սարգսյան Որ Սամվելի խոշտանգումը քաղաքական հրահանգ էր, անքննարկելի է. Թաթուլ Պետրոսյան Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում օկուպացված Արցախից Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը. դատարանի բակում են աջակիցները` ՈւՂԻՂ Կոչ ենք անում ընդվզել և դիմակայել. «Հայ Ազգային Կոնգրեսը» հանդես է եկել հայտարարությամբ ու պահանջով «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հայտարարությունը՝ Սամվել Վարդանյանի դեմ իրականացված հանցագործության փաստով Երեկ սարսափելի խոշտանգել են ոչ թե Սամվելին, այլ հայ ժողովրդին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Նահապետի» վախճանը

Փաշինյանն երեկ խոսելով Մադրիդյան փաստաթղթի իբր բացասական հետևանքների մասին` խաբեության մաստեր կլաս ցուցադրեց

Հիտլերյան Գերմանիայի քարոզչության նախարար Յոզեֆ Գեբելսը, խոսելով իր նպատակներին  հաջողությամբ հասնելու մասին, ցինիկաբար նշում էր, որ «ինչքան սուտ լինի պնդումը, այնքան մարդիկ ավելի շատ կհավատան այդ ստին»:

Պետք է նշել, որ թեև Նիկոլ Փաշինյանը քաղաքագիտական կրթություն չի ստացել, սակայն իր կյանքի փորձով զգացել է Գեբելսի այդ պնդման ճշմարտությունը: Եվ երեկ էլ նա կրկին փորձեց կիրառել դա, առանց աչքը թարթելու, շատ լավ իմանալով, որ բացարձակ սուտ է խոսում:

Մարդն, ով այսօր նույնիսկ հրապարակայնորեն խոստովանում է, որ հրաժարվել է Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանության խնդրից, հայտարարում է, որ միջազգային հանրությունն երբեք պատրաստ չի եղել ճանաչել Արցախի անկախությունը Ադրբեջանից: Դեռ ավելին, ըստ նրա, իբր հենց Մադրիդյան սկզբունքների ընդունունից հետո է փակվել Արցախի ինքնորոշման պաշտպանության հարցը:

Ճիշտ հակառակը, հենց Մադրիդյան սկզբունքների ընդունումից հետո միջազգային հանրությունը պատաստ եղավ ճանաչել Արցախի անկախության հարցը:

Այսինքն Փաշինյանն այս հարցում 180 աստիճանով ստում է, կիրառելով Գեբելսի մեթոդը:

Ինչ վերաբերվում է 90-ականների սկզբին ընդունված որոշմանը, որտեղ Արցախը «միացվել էր» Հայաստանին: Ապա գոնե վարչապետի պաշտոնում աշխատող անձը պիտի հասկանար, որ Հայաստանում ընդունված որոշումը առոչինչ էր, եթե դա չէր արժանացել միջազգային հանրության հավանությանը: Իհարկե, այդ փաստաթուղթը կարևոր էր, բայց մեզ համար, բարոյահոգեբանական տեսանկյունից, մինչդեռ Մադրիդյան սկզբունքներն ընդունվել էր միջազգային հարթակում, որին ստիպված իր համաձայնությունը տվել էր նաև Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը:

Հասկանալի է, որ Բաքուն չէր ճանաչելու Արցախի անկախությունը, սակայն Ռուսաստանն ու Արևմուտքը առաջին անգամ համաձայնվել էին, որ այս կոնֆլիկտը պետք է լուծվեր «տարածքներ-կարգավիճակի դիմաց» հայտնի բանաձևով:

Բանաձև, որը վիժեցվեց, սկզբից դիվանագիտական հարթակում Փաշինյանի կողմից, տապալելով բանակցային գործընթացը,  իսկ հետո պատերազմի արդյունքում, այն այսօր գրեթե վերացման եզրին է հայտնված  Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի համառ ջանքերով:

Փաստացի, Փաշինյանի «նոր բանակցային կետը» դարձավ Արցախի ինքնորոշման իրավունքից հրաժարումը: Ժողովուրդների պատմության մեջ այսպիսի ցինիկ գործիչ չի եղել, երբ ընդամենը երեք տարի առաջ, նա հայտարարեց, թե «Արցախը Հայաստան է և վերջ», իսկ երեք տարի անց, նա այսօր հայտարարում է թե, «Արցախը Ադրբեջան է և վերջ»:

Նույնիսկ թշնամի պետություններին նման ղեկավար չէի ցանկանա, քանզի նման անմարդկային ցանկություն երբեք չեմ ունեցել, մտածելով, որ ամեն մի ժողովուրդ արժանի է երջանիկ և խաղաղ ապրելուն:

Սակայն այսպիսի խաբեբայի պարագայում, ինչպիսին Փաշինյանն է, Հայաստանը ոչ զարգացում կունենա, ոչ էլ խաղաղ կյանք: Քանզի երբ մարդն իր տգիտության պատճառով իրեն և երկրին գցում է անդունդի մեջ, արդյունքում դառնում է պրոֆեսիոնալ խաբեբա, քանզի նրան այլ ելք չի մնում, քան զբաղվել խաբեբայությամբ: Հակառակ դեպքում պիտի խոստովանի, որ չի հասկացել, թե ինչ բան է երկրի ղեկավարի պաշտոնը և արագ լքի իր ղեկը, որպեսզի երկրին էլ ավելի մեծ աղետի մեջ չգցի:

Սակայն ավաղ, նման մարդ չէ Փաշինյանը, որ ինքնակամ հեռանա: Արդյունքում երկիրը և ժողովուրդը հայտնվելու են ծայրագույն վիճակի մեջ, իսկ հետո «պատմաբաններ» կոչեցյալները  սկսելու են մեր անհաջողությունների մեղքը բարդել ադրբեջանցիների, թուրքերի, ռուսների կամ ամերիկացիների վրա:

Այդպես է լինելու, քանզի մենք այս երեսուն տարվա ընթացքում այդպես էլ պետական բնազդ ձեռք բերած ազգ չդարձանք, և «շնորհակալություն» մեր նախկին իշխանություններին դրա համար:

Դավիթ Մկրտչյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan