Անդրանիկ Քոչարյանն իր աշխատասենյակում ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ քննարկում է անցկացնում
Դիտել նաև
Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին
Փաշինյանական քաղցր ու մահաբեր ստեր
Էրդողանը հայտարարել է, որ մարտի 31-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններն իր համար կլինեն վերջին ընտրությունները
Կա երկու ընտրություն՝ Թուրքիա և Ռուսաստան. Ռուբեն Մելքոնյան (տեսանյութ)
Ռուսին հանեք, Ադրբեջանն ու Թուրքիան հարձակվեն, ի՞նչ եք անելու, թուրքին Երևանից ո՞վ ա հանելու. Մակրոնը հայերին միայն լավ թաղում ու վերաթաղում է. Տիգրան Քոչարյան (տեսանյութ)
«Հրապարակ»-ը գրում է. «Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այս պահին իր աշխատասենյակում հյուրընկալել է մի խումբ հակառուս գործիչների՝ քննարկելու ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը։ Հանդիպմանը շտապող ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը լրագրողներին փոխանցել է, որ քաղաքացիական նախաձեռնություն է՝ ՀԱՊԿ-ից դուրս եւ իրենք են հանդիպում խնդրել պաշտպանության հանձնաժողովի նախագահից ու մերժում չեն ստացել։
Փակ քննարկմանը մասնակցում են «Հանուն Հանրապետության․ կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, Հովսեփ Խուրշուդյանը եւ այլք։
Նշենք, որ հանձնաժողովի անդամներից շատերը տեղյակ չեն Քոչարյանի նախաձեռնության մասին եւ մինչ քննարկման մասին ճշտումներ էինք անում, մի քանիսը խոստովանեցին այդ մասին»: