Լաչինի միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու լուրերը կեղծ են. Արցախի ԱԱԾ «Նահապետի» ձմեռը․ պարահանդես դիակների վրա Փաշինյանն ու Ալիևը պատրաստվում են
5
Վճռորոշ նշանակություն ունի այն, ինչի շուրջ հոկտեմբերի 6-ին Պրահայում համաձայնության են եկել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները. Լավրով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մատնանշել է Հայաստանին օգնության միջոցառումների մասին փաստաթղթի ստորագրման անհրաժեշտություն Այսօր մեկնարկել է Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժություններն ուղղված Հայատանի և Իրանի դեմ. Տեսանյութ Ադրբեջանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ են իրականացնում «Երեխուդ սպանողի առաջ տանդ դուռը բացե՞ս». Մարգարայի Արմիկը զգուշացնում է. Տեսանյութ Ադրբեջանը սկսեց սպասելի սադրանքները միջանցքի նկատմամբ. Չեմ բացառում, որ սա լայնամասշտաբ սադրանքի նախերգանքն է Ի՞նչ ցույց տվեց «Հայաստան» խմբակցության կողմից առաջարկված առաջարկի տապալումը Ցավում եմ, որ Հայաստանի խորհրդարանն անպատասխան է թողնում Միլի մեջլիսի հայտարարությունը․ Թևանյան. Տեսանյութ Ղարաբաղից ձերբազատվելու քաղաքականությունն այս անգամ ավելի լուրջ հարվածներ կբերի. Անդրանիկ Թևանյանի ելույթը ԱԺ ամբիոնից. Տեսանյութ Արտահերթ նիստ Ազգային ժողովում՝ ընդդիմության առաջարկով՝ ուղիղ Պատերազմ Արցախում
Լաչինի միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու լուրերը կեղծ են. Արցախի ԱԱԾ Ռուբեն Մելքոնյանը չի վերցնի պատգամավորական մանդատը Հայաստանում ապրանքների գները եվրոպական են, իսկ աշխատավարձը՝ աշխարհի ամենաաղքատ երկրինը... ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները ժամը 17.00-ի դրությամբ Վճռորոշ նշանակություն ունի այն, ինչի շուրջ հոկտեմբերի 6-ին Պրահայում համաձայնության են եկել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները. Լավրով Ստամբուլում տրամվայը բախվել է ուղևորատար ավտոբուսին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մատնանշել է Հայաստանին օգնության միջոցառումների մասին փաստաթղթի ստորագրման անհրաժեշտություն «Աներևակայելի է». Արթուր Խաչատրյան Շտապօգնության մեքենան կանչի վայր մեկնելիս վթարի է ենթարկվել․ բժիշկն ու բուժքույրը հոսպիտալացվել են Ի՞նչ է կատարվում Ստեփանավանի և Ալավերդու ճանապարհներին. Տեսանյութ Ադրբեջանը պատրաստել է խաղաղ կարգավորման պայմանագրի նախագիծը և ներկայացրել Հայաստանին․ Բայրամով Աշոտյանի ելքը երկրից արգելվել է կամայականորեն, որոշումը բողոքարկվել է, սպասենք հերթական մերժման Ձմռան համար արդեն պահեստավորվել է 6 հազար տոննա աղ. Անհրաժեշտ է 12 տոննա Ընկերվար միջազգայնականը վերահաստատում է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ իր հանձնառությունը Համերգի ժամանակ երկրպագուներին վիրավորելուց ու բարձրախոսը դեն նետելուց հետո Գրիգորի Լեպսը ծեծկռտուք է կազմակերպել Սանկտ Պետերբուրգի բարերից մեկում. Տեսանյութ Կապիտուլյանտներ, մի փորձեք 2016-ի Ապրիլյան հաղթանակած ու ձեր բերած 44-օրյա կործանարար պատերազմ-կապիտուլյացիայի միջեւ զուգահեռներ փնտրել «Ռուսաստանը շահագրգռված է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ». Լավրովն ընդունում է Բայրամովին. Տեսանյութ Գյումրի-Երևան ավտոճանապարհին 4 ավտոմեքենաներ բախվել են և կողաշրջվել Տեսահոլովակի պրեմիերա. Անդրե-«Ամէն, Հայր Սուրբ». Տեսանյութ Ի՞նչ է դիտվել 1994թ-ին այս օրերին. Սուրենյանի դիտարկումը Առատ ձյան պատճառով դժվարանցանելի են Ստեփանավանի ոլորանները և Վանաձոր- Թումանյան ավտոճանապարհը Մոսկվայում այսօր կանցկացվի ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նիստը Թող գան, զրկեն, ես մանդատի թիկունքում չեմ թաքնվում, բայց նման գործընթացի մասին տեղյակ չեմ. Սեյրան Օհանյան. Տեսանյութ «Նահապետի» ձմեռը․ պարահանդես դիակների վրա Այսօր մեկնարկել է Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժություններն ուղղված Հայատանի և Իրանի դեմ. Տեսանյութ Սուր շնչառական հիվանդությունների թիվն աճել է. թիրախային խմբում երեխաներն են Փաշինյանն ու Ալիևը պատրաստվում են Արմավիրի մարզում իր տան բակում, ծառից կախված հայտնաբերվել է Արցախյան 44-օրյա պատերազմի 33-ամյա մասնակցի դին Վլադիմիր Գասպարյանի կինը հափշտակել է իրեն վստահված խոշոր չափերով գույք․ հարուցվել է քրգործ Շաբաթվա ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության դեմ սադրանքի 2 դեպք է գրանցվել

Եռակողմ հանձնաժողովը արտատարածքային միջանցքի հարց չի քննարկում. Օվերչուկ

Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետերի համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խումբը գրեթե երկու տարվա ընթացքում մեծ քրտնաջան աշխատանք է կատարել։ Բանակցությունների արդյունքում կողմերը ունեն երթուղիների տեսլական, որոնց իրականացումը կարող է հանգեցնել տարածաշրջանի ապաշրջափակմանը։ «Российская газета» օրաթերթին տված հարցազրույցում այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Սակայն, ըստ Օվերչուկի, ճանապարհներ բացել կամ կառուցել կարելի է միայն այն բանից հետո, երբ կողմերը հստակ կորոշեն երկրների միջև սահմանի հատման իրավական ռեժիմը, ինչպես նաև այդ ճանապարհներով երթևեկության կարգը։

«Կարևոր է, որ բանակցությունների ընթացքում մշակվել է մի սկզբունք, որը հիմք է հանդիսացել այդ ռեժիմի սահմանման մոտեցումների համար։ Սկզբունքն այսպես է հնչում. «ճանապարհի նկատմամբ ինքնիշխանությունն իրականացվում է այն երկրի կողմից, որի տարածքով այդ ճանապարհը անցնում է» ։ Դա նշանակում է, որ եթե ճանապարհն անցնում է հայկական տարածքով, ապա դա հայկական ճանապարհ է, եթե ադրբեջանական ճանապարհով՝ ադրբեջանական։ Ռուսաստանը միշտ պաշտպանել է կողմերի ինքնիշխանության սկզբունքը և հստակ հետևում է երեք երկրների ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների դիրքորոշումներին։

Դա նշանակում է, որ փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի բանակցություններում ոչ մի «արտատարածքային միջանցքի» մասին, որը որևէ կերպ կխախտի կողմերից որևէ մեկի ինքնիշխանությունը, խոսքը չկա և չի կարող լինել»,-ընդգծել է Օվերչուկը։

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետի խոսքով՝ գործնականում այդ սկզբունքի իրագործումը նշանակում է, որ ապաշրջափակված կամ նոր կառուցված ճանապարհներով Հայաստան մուտք գործելու համար կիրականացվեն սահմանային և անձնագրային հսկողության այնպիսի միջոցներ, ինչպիսին, ասենք, Իրանից Հայաստան մուտք գործելիս։ Նույն կերպ անձնագրային հսկողությունը կլինի նաև Հայաստանից Ադրբեջան մուտք գործելիս։

«Բացի այդ, քննարկվում են կողմերի ազգային օրենսդրություններին համապատասխան ճանապարհների օգտագործման վճարունակության, ինչպես նաև մեկ երկրի տարածքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգության ապահովման հարցերը:

Թվում է, թե բոլոր կողմերն այսօր ունեն այդ հարցերի գործնական իրականացման հնարավորության ըմբռնումն առանց որևէ կողմի ինքնիշխանության ոտնահարման։ Սակայն բանակցությունները կավարտվեն միայն այն ժամանակ, երբ լիակատար վստահություն առաջանա, որ բոլոր իրավական ասպեկտները հաշվի են առնված, ոչինչ բաց չի թողնվել, և ոչ ոք ձեռք բերված արդյունքը չի մեկնաբանելու որպես հաղթանակ հակառակ կողմի նկատմամբ։ Բանակցությունների հաջող ավարտը կլինի բոլոր կողմերի ընդհանուր հաղթանակը»,-նշել է Օվերչուկը։

Հարցին, թե եռակողմ աշխատանքային խումբն աշխատում է, որպեսզի Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի հատման ռեժիմը լինի այնպիսի՞ն, ինչպիսին բոլորը սովոր են սովորաբար տեսնել նորմալ հարաբերություններ ունեցող երկրների միջև, Օվերչուկը պատասխանեց․

«Միանգամայն ճիշտ եք։ Մենք դրան ենք գնում»,-եզրափակեց Օվերչուկը։

Աղբյուրը՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan