Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ)
29
Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Պատերազմ Արցախում
Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան

Միլիարդները ծախսել են, իսկ արդյունքը զրո է. ինչո՞ւ որոշեցին դադարեցնել վարկերի սուբսիդավորումը

Կառավարությունը որոշել է հաջորդ տարվանից դադարեցնել գյուղատնտեսական ընդհանուր բնույթի վարկերի սուբսիդավորումը։ Խոսքը գյուղացիական տնտեսություններին տրամադրվող մանր վարկերի մասին է։

Ժամանակի ընթացքում հսկայական գումարներ են ծախսել այդ վարկերը սուբսիդավորելու համար և միայն 4 տարի հետո են գլխի ընկել, որ դրանք չեն ծառայում իրենց նպատակին, չկան արդյունավետ վերահսկողական մեխանիզմներ։

«ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի իրականացման ընթացքի ոչ արդյունավետ վերահսկողական մեխանիզմների առկայությամբ։ Չնայած ձեռնարկված քայլերին՝ դեռևս խնդրահարույց է վերահսկողական մեխանիզմների կիրառման ամբողջականությունը, ինչը նաև արձանագրվել է տարբեր վերահսկողական գործառույթ ունեցող պետական կառույցների կողմից»,- գյուղվարկերի սուբսիդավորման դադարեցումն այսպես է պատճառաբանել կառավարությունը։

Չորս տարի ծրագիր են իրականացրել, պետական բյուջեից 23,5 մլրդ դրամ են ծախսել ու նոր հասկացել են, որ գյուղատնտեսությանը տրամադրվող վարկերի սուբսիդավորման ծրագիրը դուրս է վերահսկողությունից։ Այդ պատճառաբանությամբ էլ որոշել են այն դադարեցրել։

Ծրագիրը, որը գործում է սկսած 2019թ., նպատակ ուներ օժանդակել ագրոպարենային ոլորտում զբաղված ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորմանը, վարկավորման պայմանների բարելավման միջոցով նպաստել գյուղատնտեսության մեջ կապիտալ ներդրումների ծավալների ավելացմանը, արտադրական հզորությունների ընդլայնմանը, տնտեսությունների խոշորացմանն ու զարգացմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, գյուղատնտեսության արտադրողականության բարձրացմանն ու արտադրության ծավալների ավելացմանը:

Ծրագրի հիմքում դրված այս նպատակներից թե հատկապես ո՞րն է իրականացել, որ հիմա էլ կառավարությունը որոշել է այն դադարեցնել, դժվար չէ գուշակել։ Ներդրումնե՞րն են ավելացել, թե՞ գյուղատնտեսության արտադրողականությունն է բարձրացել կամ արտադրության ծավալներն են մեծացել։ Գյուղատնտեսության արդիականացման ու տնտեսությունների խոշորացման մասին նույնիսկ անիմաստ է խոսելը։

Ծրագրի ոչ մի նպատակ չի իրականացել, չնայած դրա համար բյուջեից հսկայական գումարներ են ծախսվել։ Այդ գումարները փոշիացվել են՝ չծառայելով իրենց նպատակին։

Որքան էլ գյուղատնտեսությունն օժանդակության լուրջ կարիք ունի, դա չի նշանակում, թե ինչ խելքներին փչի, կարելի է անել։ Իբր թե գյուղատնտեսության օժանդակության ծրագրեր են իրականացնում, հետո պարզվում է, որ դրանք գյուղացու համար չեն, կտրված են իրականությունից, ինչի պատճառով էլ մարդիկ մոտ չեն գալիս այդ ծրագրերին։ Երեք-չորս տարվա ծրագրեր կան, որոնց շահառուները 2-3 տասնյակից չեն անցնում։ Այնինչ՝ ակնկալում էին, որ դրանք հարյուրների պիտի հասնեն։ Այնպիսի պայմաններ են դնում գյուղացու առաջ, որ այդ ծրագրերին մասնակցելն անիմաստ է դառնում։ Այդպիսի ծրագրերով էլ ուզում են գյուղատնտեսություն զարգացնել։

Վարկերի սուբսիդավորման միջոցով գյուղատնտեսությանն օժանդակելու փոխարեն՝ իրականում գյուղացուն ներքաշել են վարկային ծանր բեռի տակ։ Միայն այդ ծրագրով 214-215 մլրդ դրամի նոր վարկային բեռ են դրել գյուղացու վրա։

Թե ո՞ւր են գնացել այդ գումարները, կառավարությունում տեղյակ չեն։ Թեև գաղտնիք չէ, որ շատ դեպքերում դրանք ծառայել են ոչ թե բուն գյուղատնտեսությանը, այլ մարդկանց այլ կարիքների բավարարմանը։ Քիչ չեն դեպքերը, երբ ֆինանսական կարիքից դրված, մարդիկ գյուղվարկեր են ձևակերպել՝ իրենց սոցիալական խնդիրները հոգալու համար։ Արդյունքում շատերը հետո կանգնել են դրանք վերադարձնելու դժվարությունների առաջ։

Գյուղվարկերի սուբսիդավորման ծրագիրը, որը ժամանակին մեծ օժանդակություն էր գյուղատնտեսության զարգացման ու արտադրության ծավալների ընդլայնման համար, տապալվել է։ Բյուջեն գրեթե 50 մլն դոլար է ծախսել, բայց ոչ մի նպատակ չի իրականացել, ու դրա համար որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ Կառավարությունը բավարարվել է նրանով, որ վերահսկողության արդյունավետ մեխանիզմների բացակայության պատճառաբանությամբ՝ դադարեցրել է ծրագիրը։

Փոխարենը ժամանակին մտածեին այդ մասին և ստեղծեին արդյունավետ վերհսկողության մեխանիզմներ, նոր մեկնարկեին ծրագիրը, ծրագիրը մեկնարկել են, չորս տարի հսկայական գումարներ են ծախսել, նոր հիշել են, որ այդ գումարների իրացումը հնարավոր չէ վերահսկել։ Ով ինչպես ցանկացել է, այնպես էլ ծախսել է, չնայած դրանք ունեցել են նպատակային նշանակություն։

Զարմանալի չէ, որ այսպիսի տխուր պատկեր ունենք գյուղատնտեսության ոլորտում։

Սա մեր տնտեսության այն առավել անմխիթար հատվածն է, որտեղ արտադրողականությունն ամենացածրն է։ Խոսելուց ու անիմաստ հայտարարություններ անելուց բացի, այս ընթացքում որևէ էական տեղաշարժ չենք ունեցել գյուղատնտեսության արտադրողականության բարձրացման առումով։

Խոշորացումը, որը համարվում է հողերի մշակման արդյունավետությունը բարձրացնելու և ծախսատարությունը կրճատելու հիմնական պայմաններից մեկը, ոչ մի բանով առաջ չի գնացել։ Ոչնչով չեն ավելացել նաև մշակովի հողատարածքները։ Դրանց կեսից ավելին շարունակում է չմշակված մնալ։

Կառավարության այս և շուրջ մեկ տասնյակ այլ, այսպես կոչված, նպատակային ծրագրերի իրականացման արդյունքում չի եղել որևէ տարի, որ գյուղատնտեսության մեջ աճ արձանագրվի։ Միայն անկում է եղել ու այսօր էլ շարունակվում է։

Արդեն դժվար է նույնիսկ հաշվել, թե այդ ընթացքում գյուղատնտեսության արտադրության ծավալները որքանով են կրճատվել։

Դա նշանակում է, որ իրականացվող ծրագրերն անարդյունավետ են։ Ճիշտ չեն ընտրված ուղիներն ու աջակցության մեխանիզմները։ Կառավարությունը չի պատկերացնում իր անելիքները գյուղատնտեսության ոլորտում։ Գումարները, որոնք հատկացվում են, ծախսվում են՝ առանց արդյունք տալու։ Գյուղատնտեսությունն ինչպես եղել, այնպես էլ շարունակում է հետընթացի մեջ մնալ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan