Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
25
Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Պատերազմ Արցախում
«Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ադրբեջանը կոտրում է սեփական քարոզչության հերթական միֆը

Այսօր այսպես կոչված «Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանի ազատագրված տարածքներում նախագահի հատուկ ներկայացուցչության» ավագ խորհրդական Արազ Իմանովը հայտարարել է, որ առաջին փուլում՝ 2022-2026թթ, Բաքուն պատրաստվում է Արցախի օկուպացված տարածքներում վերաբնակեցնել շուրջ 66 հազար քաղաքացի։ Առաջին հայացքից ոչինչ չասող այս հայտարարությունը մի շարք ուշագրավ հետևությունների առիթ է տալիս․

- Նախ, Ադրբեջանը տասնամյակներ շարունակ բոլոր միջազգային հարթակներում թմբկահարում էր շուրջ «կես միլիոն փախստականների» մասին միֆը՝ փորձելով հիմնավորել Արցախի դեմ վարվող իր ագրեսիվ քաղաքականությունը և նախապատրաստվող պատերազմը։ Ստացվում է, որ Ադրբեջանը, 2020թ-ին օկուպացնելով Արցախի տարածքի շուրջ 80%-ը, դրանից 6 տարի անց այնտեղ պատրաստվում է բնակեցնել այդ փախստականների ընդամենը 10%-ին, և այն էլ հարց է, թե որքանով դա կյանքի կկոչվի։

- Սա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Արցախը Ադրբեջանին հետաքրքրում էր որպես տարածք, Հայաստանի նկատմամբ հետագա հարձակումների պլացդարմ, այլ ոչ թե իբրև թե այնտեղից «տեղահանված» մարդկանց հումանիտար խնդիրները լուծելու «օբյեկտիվ» նպատակ։

- Արցախի օկուպացված տարածքների բնակեցման ձգձգումը վկայում է այն մասին, որ Ադրբեջանը դեռ բարձր է գնահատում այնտեղ ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերը։ Այդ է պատճառը, որ Բաքուն փորձում է հնարավորինս շուտ հասնել այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» կնքմանը և Երևանի կողմից Արցախի նկատմամբ Ադրբեջանի «սուվերենության» ճանաչմանը, իսկ մինչև 2026թ-ը հավանաբար պայմանավորված է այն ակնկալիքով, որ ռուսական խաղաղապահ առաքելության ժամկետի լրանալուց հետո հնարավոր կլինի հասնել Արցախի ամբողջական օկուպացիային։

- Արցախի օկուպացված տարածքների վերաբնակեցման գործընթացի ձգձգումը ևս մեկ անգամ ջախջախում է ՀՀ իշխանությունների կողմից տարածվող այն կեղծ թեզը, թե իբր հայկական վերահսկողության տակ գտնվող Շուշիում Ադրբեջանցիներ էին վերաբնակվելու՝ կասկածի տակ դնելով Շուշիի հայկականությունը։ Այս թեզը հաճախ օգտագործվում է՝ 2020թ-ի հոկտեմբերի 19-ին պատերազմը չդադարեցնելու աղետալի որոշումը հիմնավորելու նպատակով։

- Այս իրողությունն ապացուցում է, որ Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բոլոր նախկին փաթեթները, որոնք Հայաստանի ներկայիս իշխանությունները փորձում են հնարավորինս բացասական լույսի ներքո ներկայացնել՝ հիմնականում իրենց «փաստարկները» կառուցելով ադրբեջանցի փախստականների վերադարձի կետի վրա, իրականում Արցախի հայկականությունը վտանգելու էական ռիսկեր չէին պարունակում։ Եթե Ադրբեջանի վերահսկողության տակ գնտվող տարածքներում 6 տարում նախատեսվում է վերաբնակեցնել «փախստականների» ընդամենը 10%-ին, ուրեմն Հայաստանի վերահսկողության դեպքում ադրբեջանցիների նույնիսկ 1%-ի վերաբնակեցումը խիստ անհավանական է։

- Եվ, ի վերջո, սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի աննախադեպ ենթակառուցվածքային նախագծերը ոչ թե քաղաքացիական, այլ զուտ ռազմական նպատակներ են հետապնդում։ Ակնհայտ է, որ 3 օդանավակայանների, հազարավոր կիլոմետրերի հասնող ճանապարհների, թունելների և կամուրջների կառուցումը նախատեսված չէ 66 հազար քաղաքացիների կենցաղային կարիքների բավարարման համար։ Արցախի «ենթակառուցվածքային կլանումը» ունի շատ ուղիղ ռազմական ենթատեքստ, իսկ դրա համար Բաքվին ամենևին էլ հարկավոր չէ օկուպացված տարածքների արագ բնակեցում, իսկ այդ 66 հազարը կարող են լինել ասենք Արցախում տեղակայված ադրբեջանցի զինվորականների և այլ պետական ծառայողների ընտանիքներն ու հարազատները:

«Լույս» հիմնադրամի փորձագետ Դերենիկ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan