Ալիևի ախորժակը բավարարելը չի կարող լինել խաղաղության երաշխիք. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ՀՅԴ ԳՄ-ն որոշել է, որ մանդատս վայր չեմ դնելու. Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ Այսօր Սերգեյ Լավրովն արձանագրել է, որ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները դադարել են խոսել Արցախի կարգավիճակի մասին
2
Ի՞նչ ցույց տվեց «Հայաստան» խմբակցության կողմից առաջարկված առաջարկի տապալումը Ցավում եմ, որ Հայաստանի խորհրդարանն անպատասխան է թողնում Միլի մեջլիսի հայտարարությունը․ Թևանյան. Տեսանյութ Ղարաբաղից ձերբազատվելու քաղաքականությունն այս անգամ ավելի լուրջ հարվածներ կբերի. Անդրանիկ Թևանյանի ելույթը ԱԺ ամբիոնից. Տեսանյութ Արտահերթ նիստ Ազգային ժողովում՝ ընդդիմության առաջարկով՝ ուղիղ Պետք է պատասխանել Ադրբեջանին, թե չէ կստացվի, որ մեր լռությունը համաձայնության կամ վախի նշան է․ Թևանյան. Տեսանյութ ՀՀ ԱԺ-ն պետք է պատասխանի Ադրբեջանի խորհրդարանին. Ընդդիմությունը նախագիծ է բերել. Ուղիղ Հայաստանում գավառական բռնապետություն է. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ՌԴ-ն ուզում էր ԼՂ հարցը թողնել ապագային, սակայն Փաշինյանը Պրահայից բերեց այլ փաստաթուղթ. Լավրով․ Տեսանյութ Ադրբեջանը լեգիտիմ հիմք է փորձում նախապատրաստել Լաչինի միջանցքը ռուսների հետ «համատեղ» վերահսկելու համար Խորհրդարանի բանաձևերը Փարիզի պաշտոնական դիրքորոշումը չեն. Ֆրանսիայի ԱԳՆ Պատերազմ Արցախում
Ուկրաինայում հարվածները Ղրիմի կամրջի վրա կատարված ահաբեկչության պատասխանն են. Պուտին Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ի՞նչ ցույց տվեց «Հայաստան» խմբակցության կողմից առաջարկված առաջարկի տապալումը Ողբերգական դեպք Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է «Թումու» կենտրոնի 24-ամյա աշխատակցի դին Ամերիաբանկը ճանաչվել է 2022թ. տարվա բանկը Հայաստանում The Banker ամսագրի կողմից Ցավում եմ, որ Հայաստանի խորհրդարանն անպատասխան է թողնում Միլի մեջլիսի հայտարարությունը․ Թևանյան. Տեսանյութ ԱԱԾ-ն որ Մկրտչյան Աննայի ծննդականի հարցերը վերջացնի, մի հատ կարա զբաղվի բանակի վարկաբեկման էս դեպքով Էլի ապացույց եք ուզո՞ւմ, որ գործ ունենք դե-ֆակտո թուրքամետ իշխանության հետ. Լուսանկար Ադրբեջանն ակտիվ ռազմական նախապատրաստություն է իրականացնում․ Տիգրան Աբրահամյան. Տեսանյութ Ամանորի միջոցառումների վրա կծախսվի շուջ 713 հազար ԱՄՆ դոլար Հերթական ստորացումը Կրեմլն արձագանքել է Բայդենին ՀՀ ԱԺ-ն Ադրբեջանի Միլի մեջլիսի հայտարարությանը պատասխանող հայտարարություն չընդունեց. Տեսանյութ ՌԴ-ն ու Ֆրանսիան հակառակն են ասում, էդ ո՞ր միջազգային հանրությունն է ասում նշաձող իջեցրեք. Արթուր Խաչատրյան. Տեսանյութ ՌԴ-ն ու Ֆրանսիան հակառակն են ասում, էդ ո՞ր միջազգային հանրությունն է ասում նշաձող իջեցրեք. Արթուր Խաչատրյան Ընդդիմության դաշտում ջուրը պղտորողներ կան. Սաղաթելյան Արայիկ Հարությունյանը մասնակցել է մարշալ Բաղրամյանի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառմանը Ալիևի ախորժակը բավարարելը չի կարող լինել խաղաղության երաշխիք. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Սա հրաժարում է ազգային նպատակներից, հակառակն ապացուցեք. Արծվիկ Մինասյանը՝ իշխանականներին Իշխանություն. «duk 30 tari talanel banakcayin procese». ԱԺ նիստը կարճ Սրանք լուրջ դեմքով հայտարարում են, որ օգտագործելով «ինքնորոշման իրավունք» տերմինը՝ անընկալելի են դառնում միջազգային հանրության համար Բա էս հայտարարությունը ձեր ծրագրի մասին է, ինչի՞ն եք դեմ․ Ավետիսյանը՝ ՔՊ-ականներին. Տեսանյութ Ադրբեջանը պարտավոր է դուրս բերել իր զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից. Միրզոյանը՝ Պորտուգալիայի ԱԳ նախարարին ՀՅԴ ԳՄ-ն որոշել է, որ մանդատս վայր չեմ դնելու. Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ Հրապարակվել են ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված ՌԴ քաղաքացիների անունները Երեկ պարզ դարձավ, որ Հայաստանը վերականգնում է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ,որը 2012թ.-ին Բաքվին է արտահանձնել մարդասպան Ռամիլ Սաֆարովին Բայդենն ասել է Պուտինի հետ բանակցելու պայմանը Ինքնաթիռի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Հրավիրում եմ հատկապես փորձագետների. Ի՞նչ փոփոխություններ են առաջարկել ՔՊ-ականները Արցախի վերաբերյալ հայտարարության տեքստում Ասուլիս Երևանի քաղաքապետարանում՝ հրապարակի շենքերը մեխապատելու վերաբերյալ․ ՈւՂԻՂ

Արցախի մասով բոլոր մտահոգություններս իրականանում են․ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը. Տեսանյութ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի հիմնական թեզերը՝

1. Արցախի թեման բացակայում է բանակցային գործընթացներում, և ոչ միայն Բրյուսելում։ Հիմա խոսքը գնում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին։   

2. Եթե այսպես շարունակվի, ապագա բանակցային գործընթացը կարող է տարվել հետևյալ ֆորմատով․ Բաքու-Ստեփանակերտ և ինչ-որ չափով Մոսկվա։  

3. Արցախի կախվածությունը Ադրբեջանից զգալիորեն մեծացել է։ Ադրբեջանը ցանկացած պահին կարող է անելանելի վիճակ ստեղծել արցախցիների համար։ 

4. Մեր ժողովրդի մոտ 95 տոկոսը չի պատկերացնում Արցախն Ադրբեջանի կազմում, բայց դեռ չի պայքարում դրա դեմ։ Կա՛մ հարցումների ժամանակ անկեղծ չեն պատասխանում, կա՛մ դեռ շարունակում են հավատալ այս իշխանություններին։  

5. Իշխանությունն ի վիճակի չէ պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունը և չի կարողանում ներգրավել միջազգային գործընկերներին՝ պայմանագրերով սահմանված պարտականությունները կատարելու համար։  

6. Իշխանությունը տարվել է «խաղաղության դարաշրջան» բացելու ուտոպիստական թեզով և այդ թեզի ներքո անտեսել է բազմաթիվ հարցեր։   

7. Վարչապետի ելույթը ՄԱԿ-ում «խաղաղության դարաշրջանի» հոգեհանգստի ելույթ էր․ իրականում իր բովանդակությամբ այն նշանակում էր, որ իրականում այդպիսի սպասելիքներ չկան։ 

8..Հոգեհանգստի ժամանակ հանգուցյալին ոչ ոք առողջություն չի ցանկանում․ այդ էջը ուղղակի պետք է փակել և բացել նորը՝ այլ հիմքերի վրա։  

9. Հայաստանում ստեղծված իրավիճակն օրինաչափ հետևանք է այն քաղաքականության, որը տարվում է 2018 թ․-ից մինչ օրս, և հատկապես, 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո։  

10. Օրհասական իրավիճակներում պետությանն առաջին հերթին անհրաժեշտ է հանրային կոնսոլիդացիա՝ բարձր նպատակներին հասնելու համար, բայց ոչ կապիտուլյացիայի համար։  

11. Կապիտուլյացիան դեգրադացիա և անզորության զգացում է առաջացնում։ Միգուցե սա է պետք այն մարդկանց, ովքեր կոչ են անում հասարակությանը կոնսոլիդացվել կապիտուլյացիայի համար։  

12. Իշխանափոխությունն իմպերատիվ պահանջ է։ Մենք չենք կարող բուժվել այն միջավարյրում, որը մեզ հիվանդացրել է։  

13. Վերջին ռազմական գործողություններում մեր ունեցած կորուստների թիվը նշանակում է մեկ բան․ մենք որևէ դաս չենք քաղել 44-օրյա պատերազմից։  

14. Ռուսաստանի լծակները Ադրբեջանի և Թուրքիայի վրա շեշտակի նվազել են, իսկ ՀԱՊԿ-ն ընդհանրապես այդ լծակները չունի։ Ռուսաստանի քայլերը լինելու են միայն դիվանագիտական մակարդակի վրա։ 

15. Հայաստանում հակառուսական տրամադրությունների կառավարման վահանակը գտնվում է Ալիևի ձեռքին։  

16. Հայաստանից բացի Սյունիքի անվտանգությամբ ամենահետաքրքրված երկիրը Իրանն է, որի հետ պետք էր զորավարժություն անցկացնել հենց Սյունիքում։  

17. Արցախի ապագայի բանալին արցախցիների ձեռքում է։ Այդպես էր 1992 թվականին, այդպես էլ հիմա է։ Բանալիի մի մասն էլ Հայաստանի ժողովրդի ձեռքին է, նա պետք է պարտադրի իշխանություններին որոշակիություն մտցնել այս հարցում։  

18. Արցախի հարցով Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր ունի այն մոտեցումը, որն ունեցել է 1992 թ․-ին։ Երբեք չեմ համարել, որ լինում են անհույս վիճակներ․ միայն պայքարողի համար է դուռ բացվում։   

19. Կաթողիկոսի մոտ հանդիպման ժամանակ չի քննարկվել երկու հայտարարություն․ Տեր-Պետրոսյանը չի ներկայացրել իր հայտարարության առաջարկը։  

20. Իշխանությունը պատրաստ չէ բարձր նպատակների համար հանրությանը կոնսոլիդացնել։  

21. Չես ունենալու խաղաղություն, եթե չունենաս մարտունակ բանակ, սա ուղղակի այբուբեն է: 

22. Եթե ինչ-որ մեկը կարողանա ավելի լայն զանգվածներ հավաքել, մենք իրավունք չունենք նրան խանգարել։  

23. Բոլորս հասկանում ենք, որ ՔՊ պատգամավորները չեն ընտրի ո՛չ ինձ, ո՛չ Իշխան Սաղաթելյանին, ոչ էլ որևէ մեկին, մինչև չլինի հանրային մեծ ճնշում։  

24. Միութենական պետության մեջ մտնելու համար պետք է քննարկել բոլոր բաղադրիչները և չբացառել ոչինչ, եթե դրանով կլուծվեն երկրի անվտանգային խնդիրները։ Բայց այս պահին չեմ կարծում, որ դա ճիշտ է։  

25. Ճգնաժամային իրավիճակներից երկիրը հանում է գործող իշխանությունը, ոչ թե Վեհափառը կամ նախկին նախագահները։  

26. Չեմ կարծում, որ ԱՄՆ-ն կամ Ֆրանսիան կարող են պատասխանատվություն ստանձնել Հայաստանի անվտանգությունն ապահովելու հարցում։  

27. Եթե հիմա լինեն ընտրություններ, անհրաժեշտ է լինելու վիճակը գնահատել։ Եթե կլինի մեկը, ով պատրաստ է կոնսոլիդացնել հանրությանը, ես պատրաստ եմ աջակցել նրան։ 

 28. Աչքիս տակ վարչապետի 2-3 թեկնածու կա, բայց նրանց անունները չեմ տա․ քրեական գործեր են հնարավոր։

29. Եկեղեցուն չենք ներգրավում քաղաքականության մեջ, պարզապես առաջարկում ենք կանխարգելիչ քայլեր ձեռնարկել մեր պետականությունը չկորցնելու համար։ 

30. Ադրբեջանի հետ հաշտության պայմանագրի պայմաններն այնպիսին են, որ այն չի կարող հարատև խաղաղության հիմք դառնալ․ Ադրբեջանի ախորժակը միայն կբացվի։  

31. ՀԱՊԿ-ից դուրս գալով միայն ինքներս մեզ կվնասենք․ պետք է մնանք ՀԱՊԿ-ում և օգտվենք հնարավոր դիապազոնից։  

32. Այնպես է ստացվել, որ երկրորդ և երրորդ նախագահները Արցախից են, երկուսիս անունները կապված են Արցախյան առաջին պատերազմի հաղթանակների հետ, բանակի ստեղծման հետ։ Մեր կերպարները կապում են պատերազմի հետ։ Չեմ ուզում, որ այսօր մեզ միավորեն և հին թեզերի կիրառման համար պատկեր տան։  

33. Իմ կերպարը կապում են պատերազմի հետ, բայց մոռանում են, որ իմ նախագահության տարիներին զոհերը բանակում ամենաքիչն են եղել: 

34. Մեր ազգային շահերից չի բխում, որ Ռուսաստանն այս պատերազմից պարտված դուրս գա։ ՌԴ-ի թուլացումը մեզ համար չափազանց վտանգավոր է։ 

35. Եթե Իրանը պատրաստ է, կարող ենք ընդլայնել մեր անվտանգային հնարավորությունները և նրան նույնպես ներգրավել. դիվանագիտական լուրջ աշխատանք պետք է տանել։ 

36. Եթե հումանիտար միջանցքն է Փաշինյանի հեռանալու գինը, ուրեմն այո', այդ միջանցքը պետք է տալ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan