Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ
29
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190

Սյունիքը Հայաստանի ողնաշարն է, որն այսօր կրկին ձեռք է բերել աշխարհաքաղաքական նշանակություն

Հավաքական Արևմուտքը՝ ԱՄՆ և ԵՄ գլխավորությամբ, նոր աշխարհակարգի ճարտարապետության նախագծման պլանով, փորձում են իրենց շուրջը համախմբել հնարավորինս շատ երկրներ: Ռուսաստանն ու Չինաստանը՝ նույն նպատակից ելնելով (Արևմտյան գերակայություն թույլ չտալու և բազմաբևեռ աշխարհակարգ կառուցելու պլանով), նույնպես փորձում են իրենց շուրջը համախմբել հնարավորինս շատ երկրների:

Աշխարհաքաղաքական գլոբալ գործընթացների արժեքներն ու կոշտ պայքարի հիմքերն ապահովելու համար Արևմուտքը սահմանել է հակադրության պարզ, բայց պայմանական սիմվոլիկա. “դեմոկրատիայի” պայքարը “ավտոկրատիայի” դեմ, կամ “ավտոկրատիայի” պայքարը “դեմոկրատիայի” դեմ:

Այս պայմանական տարանջատման առջև կանգնած են գրեթե բոլոր երկրները: Իսկ ձևավորվող բևեռների միջև, պայքարը տարվում է բոլոր հնարավոր եղանակներով՝ ռազմական, քաղաքական, տնտեսական, տեղեկատվական, մշակութային և այլն:

2020թ.-ից հետո Հայաստանն այս ընտրության առջև է և հայտնվել է անվտանգային ծանր սպառնալիքների մեջ: Վտանգը, որի առջև հայտնվել են ապաշնորհ և դավադիր իշխանությունները՝ հայ ժողովրդին սպառնում է գոյաբանական իմաստով: Պայմանականորեն «դեմոկրատիայի» ճամբարը, իր շահերից ելնելով, ի վիճակի չէ լիարժեք կանխել հայ ժողովրդին վրա հասած ֆիզիկական սպառնալիքները: Իսկ պայմանական «ավտոկրատիայի» ճամբարը Հարավային Կովկասում ունի կայունության և հարաբերական խաղաղության պահպանման իր տեսլականը: Մեզ համար սխալ կլինի այն, որ թշնամու ագրեսիայի դեմ պայքարում մենք ստիպված մտնենք ավելի գլոբալ ու բազմաշերտ պատերազմի մեջ, որտեղ մեզ օգտագործելու են՝ հաճախ ի վնաս մեր երկարատև անվտանգային շահերի: Եթե կուզեք ավելի պարզ, ապա մեզ ձեռնտու չէ, որ պայմանական “ավտոկրատիան” պարտվի կամ նահանջի այս պայքարում: Երբ Ռուսաստանը մի փոքր նահանջ ունեցավ Ուկրաինայում, Ադրբեջանն ու Թուրքիան անմիջապես օգտվեցին իրավիճակից և հարձակում գործեցին Հայաստանի սահմանների վրա:

Ռուսաստանը շարունակում է մնալ մեր գործընկերն ու ռազմավարական բնական դաշնակիցը: Այլընտրանքը լինելու է այն, որ մեզ առաջարկելու են թշնամու դեմ կռվելով մեր կենսական շահերի համար, միանալ նաև մեր ռազմավարական դաշնակիցի դեմ տարվող գլոբալ պատերազմին: Նման հեռանկարը մեզ սպառնում է ոչընչացման՝ զոհաբերման միջոցով:

Ադրբեջանն ու Թուրքիան՝ մեր կապիտուլյանտների արկածախնդիր գործողությունները հմտորեն օգտագործում են մեր դեմ: ՀԱՊԿ-ից դուրս գալու, Ռուսաստանից հեռանալու և նմանատիպ կոչերը բխում են ՀՀ-ում գործող նեղ խմբակային խնդիրներից, բայց ոչ հայ ժողովրդի միասնական շահերից:

Ռուսական խաղաղարար առաքելությունը վերահսկում է Արցախում առկա իրավիճակը: Ռուսական զորամիավորումները կանգնած են Հայաստանի տարբեր հատվածներում, և առնվազն կարողանում են լուծել իրենց նվազագույն խնդիրները: Պաշտոնական Մոսկվայի քաղաքական ազդեցությունն ի վիճակի է կանխել Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիվ մտադրությունները: Այս իրավիճակում մեզ համար խիստ անցանկալի են հակառուսական տրամադրությունների սերմանումները: Եթե Հայաստանի իշխանությունները, իրենց անվստահելի տեսակով չեն կարողանում դաշնակցի և մյուս գործընկեր պետությունների հետ լիարժեք անկեղծ և կայուն քաղաքականություն վարել, դա դեռևս չի նշանակում, որ հայ ժողովուրդը պետք է գնա նիկոլիզմի արկածախնդրությունների հետևից և վտանգի իր փխրուն ապագան:

Մեզ պետք չէ մտնել պայմանական “դեմոկրատայի” և “ավտորիտարիզմի” համաշխարհային պայքարի մեջ, հատկապես, որ այն երկարատև է և բազմաբնույթ: Դա մեր կռիվը չէ: Մեր կռիվը մեր պետության անվտանգության և տարածքային ամբողջականությունը պահպանելն է և արժանապատիվ խաղաղությունը չսակարկելը: Դրա համար մեզ անհրաժեշտ է համազգային համախմբում և մեր Զինված Ուժերի առավելագույն ամրացում:

Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը, Ամերիկան և մյուս երկրները պետք է տեսնեն, որ Հայաստանը և հայ ժողովուրդը պատրաստ է իր անվտանգության համար խելացի, հետևողական և վճռական պայքար մղել: Դա մեր գոյության ամենաամուր երաշխիքն է: Այդ պարագայում մեզ չեն փորձի օգտագործել գլոբալ խաղերի մեջ և չեն փորձի մեր կենսական շահերի հաշվին այլ մակարդակներում պայմանավորվածություններ ձեռք բերել:

Սյունիքը Հայաստանի ողնաշարն է, որն այսօր կրկին ձեռք է բերել աշխարհաքաղաքական նշանակություն: Այն նաև Հայաստանն ու Արցախը սնուցող կարևորագույն հանգույց է, որը երբեք չպետք է վտանգվի։ 

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan