Զոհրաբ Մնացականյանը նոր աշխատանք ունի
Դիտել նաև
Վեհափառին հեռացնելու «օպերացիան» գլխավորում է Արայիկ Հարությունյանը
Իրավապահներին հրահանգ է իջեցրել՝ կաթողիկոսի դեմ գործեր «կարել»
Դատավոր Մասիս Մելքոնյանը երիտասարդ կնոջ հետ է կապվել և հեռացել ընտանիքից
Փաշինյանը հասկացել է՝ չի մարսելու Կարապետյանի կալանավորումը, և փորձում է կեղծ օպերացիաներով «ջրել» թեման
ՔՊ-ականները երեկ «լռվել» էին Ֆեյսբուքում
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանն անցել է մասնավոր ոլորտում աշխատանքի։ Հիշեցնենք․ նա ԱԳ նախարարի պաշտոնից ազատվեց պատերազմից հետո՝ նոյեմբերի 20-ին, բայց մինչ օրս պահպանում է կապերն իշխանությունների հետ ու չի քննադատում նրանց, երբեմն էլ նրանց օգտին թվիթներ է անում։
Մեզ ասացին, որ Մնացականյանը աշխատանքի է անցել Նիկոլ Փաշինյանի հարազատ Ենոքավանում գործող «Ապագա ռեզորթ» հանգստյան համալիրում՝ որպես զարգացման գծով տնօրեն կամ մենեջեր։ Մենք փորձեցինք կապ հաստատել նախկին նախարարի հետ, սակայն նա չպատասխանեց զանգերին։ Նրա շրջապատից հաստատեցին այս տեղեկությունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում