Լաչինի միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու լուրերը կեղծ են. Արցախի ԱԱԾ «Նահապետի» ձմեռը․ պարահանդես դիակների վրա Փաշինյանն ու Ալիևը պատրաստվում են
5
Վճռորոշ նշանակություն ունի այն, ինչի շուրջ հոկտեմբերի 6-ին Պրահայում համաձայնության են եկել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները. Լավրով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մատնանշել է Հայաստանին օգնության միջոցառումների մասին փաստաթղթի ստորագրման անհրաժեշտություն Այսօր մեկնարկել է Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժություններն ուղղված Հայատանի և Իրանի դեմ. Տեսանյութ Ադրբեջանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ են իրականացնում «Երեխուդ սպանողի առաջ տանդ դուռը բացե՞ս». Մարգարայի Արմիկը զգուշացնում է. Տեսանյութ Ադրբեջանը սկսեց սպասելի սադրանքները միջանցքի նկատմամբ. Չեմ բացառում, որ սա լայնամասշտաբ սադրանքի նախերգանքն է Ի՞նչ ցույց տվեց «Հայաստան» խմբակցության կողմից առաջարկված առաջարկի տապալումը Ցավում եմ, որ Հայաստանի խորհրդարանն անպատասխան է թողնում Միլի մեջլիսի հայտարարությունը․ Թևանյան. Տեսանյութ Ղարաբաղից ձերբազատվելու քաղաքականությունն այս անգամ ավելի լուրջ հարվածներ կբերի. Անդրանիկ Թևանյանի ելույթը ԱԺ ամբիոնից. Տեսանյութ Արտահերթ նիստ Ազգային ժողովում՝ ընդդիմության առաջարկով՝ ուղիղ Պատերազմ Արցախում
Լաչինի միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու լուրերը կեղծ են. Արցախի ԱԱԾ Ռուբեն Մելքոնյանը չի վերցնի պատգամավորական մանդատը Հայաստանում ապրանքների գները եվրոպական են, իսկ աշխատավարձը՝ աշխարհի ամենաաղքատ երկրինը... ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները ժամը 17.00-ի դրությամբ Վճռորոշ նշանակություն ունի այն, ինչի շուրջ հոկտեմբերի 6-ին Պրահայում համաձայնության են եկել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները. Լավրով Ստամբուլում տրամվայը բախվել է ուղևորատար ավտոբուսին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մատնանշել է Հայաստանին օգնության միջոցառումների մասին փաստաթղթի ստորագրման անհրաժեշտություն «Աներևակայելի է». Արթուր Խաչատրյան Շտապօգնության մեքենան կանչի վայր մեկնելիս վթարի է ենթարկվել․ բժիշկն ու բուժքույրը հոսպիտալացվել են Ի՞նչ է կատարվում Ստեփանավանի և Ալավերդու ճանապարհներին. Տեսանյութ Ադրբեջանը պատրաստել է խաղաղ կարգավորման պայմանագրի նախագիծը և ներկայացրել Հայաստանին․ Բայրամով Աշոտյանի ելքը երկրից արգելվել է կամայականորեն, որոշումը բողոքարկվել է, սպասենք հերթական մերժման Ձմռան համար արդեն պահեստավորվել է 6 հազար տոննա աղ. Անհրաժեշտ է 12 տոննա Ընկերվար միջազգայնականը վերահաստատում է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ իր հանձնառությունը Համերգի ժամանակ երկրպագուներին վիրավորելուց ու բարձրախոսը դեն նետելուց հետո Գրիգորի Լեպսը ծեծկռտուք է կազմակերպել Սանկտ Պետերբուրգի բարերից մեկում. Տեսանյութ Կապիտուլյանտներ, մի փորձեք 2016-ի Ապրիլյան հաղթանակած ու ձեր բերած 44-օրյա կործանարար պատերազմ-կապիտուլյացիայի միջեւ զուգահեռներ փնտրել «Ռուսաստանը շահագրգռված է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ». Լավրովն ընդունում է Բայրամովին. Տեսանյութ Գյումրի-Երևան ավտոճանապարհին 4 ավտոմեքենաներ բախվել են և կողաշրջվել Տեսահոլովակի պրեմիերա. Անդրե-«Ամէն, Հայր Սուրբ». Տեսանյութ Ի՞նչ է դիտվել 1994թ-ին այս օրերին. Սուրենյանի դիտարկումը Առատ ձյան պատճառով դժվարանցանելի են Ստեփանավանի ոլորանները և Վանաձոր- Թումանյան ավտոճանապարհը Մոսկվայում այսօր կանցկացվի ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նիստը Թող գան, զրկեն, ես մանդատի թիկունքում չեմ թաքնվում, բայց նման գործընթացի մասին տեղյակ չեմ. Սեյրան Օհանյան. Տեսանյութ «Նահապետի» ձմեռը․ պարահանդես դիակների վրա Այսօր մեկնարկել է Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժություններն ուղղված Հայատանի և Իրանի դեմ. Տեսանյութ Սուր շնչառական հիվանդությունների թիվն աճել է. թիրախային խմբում երեխաներն են Փաշինյանն ու Ալիևը պատրաստվում են Արմավիրի մարզում իր տան բակում, ծառից կախված հայտնաբերվել է Արցախյան 44-օրյա պատերազմի 33-ամյա մասնակցի դին Վլադիմիր Գասպարյանի կինը հափշտակել է իրեն վստահված խոշոր չափերով գույք․ հարուցվել է քրգործ Շաբաթվա ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության դեմ սադրանքի 2 դեպք է գրանցվել

Ինչ է ուզում Փաշինյանը և ինչ է ուզում Ալիևը

Ալիևի ուզածը

Իլհամ Ալիևն ուզում է ամբողջը և միանգամից։ Նա համարում է, որ Ղարաբաղի հարցը լուծված է և այլևս չպետք է լինի բանակցությունների առարկա ո՛չ հիմա, ո՛չ ապագայում։

Ալիևը նաև «Զանգեզուրի միջանցք» է պահանջում։ Նաև՝ անկլավներ։ Ու քանի որ դիմացը Նիկոլ Փաշինյանն է, ուզում է նաև՝ Սևանը, Երևանը ․․․

Ալիևը աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների հետ առևտուր է անում և բոլորը փորձում են նրա հետ խաղալ, քանզի Հայաստանը գործնականում շահերի պաշտպան չունի։

Փաշինյանի ուզածը

Նիկոլ Փաշինյանի ուզածը սեփական կաշին փրկելն է։ Նա կթեքվի այնտեղ, որտեղից իր կարծիքով ավելի ամուր երաշխիքներ կստանա փախչելու և ապաստան գտնելու համար։

Նիկոլի համար ռիսկային է ինչպես Բրյուսելի, այնպես էլ Մոսկվայի հովանու ներքո Ադրբեջանի հետ թուղթ ստորագրելը։

Եթե Մոսկվայի հովանու ներքո ստորագրի, ապա դա նշանակում է, որ Ղարաբաղի հարցը դեռ լուծված չէ։ Դա նշանակում է նաև 2020–ի նոյեմբերի 9–ի համաձայնության 9–րդ կետի իրականացում, ինչը փաստացի նշանակում է միջանցքային տրամաբանություն։ Միջանցքի թեման, բնականաբար, հականիկոլական լուրջ դժգոհություն կառաջացնի Հայաստանում, քանզի նա կտրուկ դեմ է արտահայտվել միջանցքին ու կստացվի, որ հերթական անգամ խաբել է։ Բայց այս մի սուտը նա չի կարողանա մարսել։ Մոսկվան անձնական անվտանգության երաշխիքներ կարող է տալ Նիկոլին, բայց վերջինս դրան չի հավատում։ Համ էլ՝ գերադասում է Ռոստովում ապրելու փոխարեն գնալ ԱՄՆ, Փարիզ ․․․

Եթե Նիկոլը Բրյուսելի պատրոնաժով թուղթ ստորագրի Ադրբեջանի հետ, ապա դա կնշանակի, որ Հայաստանն աշխարհաքաղաքական վեկտոր է փոխում՝ չունենալով առարկայական երաշխիքներ անվտանգության մասով։ Ճիշտ է, կոլեկտիվ Արևմուտքը քաջալերում է Նիկոլին, բայց դե մի բան է քաջալերելը, մեկ այլ բան անգլիական նավերը հայկական լեռներ բարձրացնելը։ Համ էլ՝ Արևմուտքը քաջալերելուց բացի այլ բան չի կարող անել։ Վուդրո Վիլսոնի քարտեզը վկա։

Նիկոլը լավ է հասկանում, որ Հայաստանի համար անվտանգության իրական երաշխիքներ ինքն Արևմուտքից չունի և Բրյուսելի հովանու ներքո թուղթ ստորագրելը կարող է ամբողջությամբ կործանել Հայաստանը, բայց փոխարենն ունի անվտանգության երաշխիքներ իր անձի ու իր ընտանիքի համար։ Դա է պատճառը, որ Նիկոլը հակված է թուղթ ստորագրել Բրյուսելի ներքո ու նախապես արդեն անոնս է արել, որ պատրաստվում է անել քայլ, որի համար իրեն դավաճան կհամարեն, բայց միևնույն է ինքն այդ քայլն անելու է։

Նիկոլը հիմա հանրային աջակցություն է փնտրում իր անձնական կաշին փրկելու գործում, բայց չի ստացել։ Նրա արկածախնդրության տակ մտնելը նշանակում է հավասարապես կիսել մեր պետության դեմ արվող հանցագործության պատասխանատվությունը։ Ով Նիկոլի հետ մտնի պատասխանատվության տակ կա՛մ հիմար է, կա՛մ ծախված։

Հայաստանի ուզածը

Նկատենք, որ և՛ Բրյուսելի, և՛ Մոսկվայի «խաղաղ համաձայնագրի» մոդելները Հայաստանի ու Արցախի համար լավը չեն։ Երկուսն էլ վտանգներ են պարունակում, երկուսն էլ նվաստացուցիչ են։ Մեկը միանգամից մահ է, մյուսը՝ դանդաղ մահ։

Հայաստանն այս վիճակում է հայտնվել, քանզի պարտվել է 44–օրյա պատերազմում և 2020–ի նոյեմբերի 9–ից հետո իշխանության ղեկին է պահել պարտության, նվաստացման, խայտառակության խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանին։

Մեզ հիմա ժամանակ, հանրային մոբիլիզացիա, արտաքին քաղաքականության արդյունավետություն, դաշնակից–բաարեկամների հետ 100 տոկոսով վստահության մթնոլորտ է պետք, ինչն անհնար է Նիկոլով։ Ուրեմն ստեղծված իրավիճակում խնդիրների լուծումը պետք է սկսել Հայաստանի բանակցողին փոխելով։ Դա հսկայական հնարավորություն կտա Հայաստանին։ Երկնքից աստղեր հնարավոր չի լինի իջեցնել դրանից հետո, բայց դետալների մեջ հնարավոր է հասնել մեզ համար ցանկալի արդյունքների։ Սատանան, ինչպես հայտնի է, դետալների մեջ է։ Հենց այդ դետալների համար պետք է կռիվ տալ, որպեսզի Հայաստանն ու Արցախը ոչ թե սպանվեն, այլ ապաքինվելու և ոտքի կանգնելու շանս ստանան։

Կշեռքի նժարների տարբեր կողմերում Նիկոլն ու Հայաստանն են։ Հանուն Նիկոլի կաշվի փրկության չի կարելի թույլ տալ Հայաստանի կործանումը։ Եթե Նիկոլը վախենում է, ապա նրան պետք է հումանիտար միջանցք տալ ու դա կարող են անել ՀՀ երեք նախագահները։

Կորյուն Մանուկյան

Աղբյուր՝ 7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan