Իսկ ի՞նչ է ասելու հիմա Փաշինյանը, երբ փողոցում հանդիպի 30 տարվա ստաժ ունեցող իր ուսուցչին. Տեսանյութ Ծեծվածներն ու ծեծողները. Վանաձորում պարեկներն ասում են մետաղական ձող, քաղաքացիները՝ արցունքաբեր գազ. Տեսանյութ Թուրքիան ու Իսրայելը Ադրբեջանին կարող են դրդել նոր պատերազմի. Հարութ Արթին Առաքելյան
1
Ֆրանսիայի Ազգային Ժողովը միաձայն ընդունեց Հայաստանին աջակցող բանաձևը ՔՊ-ն կտապալի՞ Արցախի վերաբերյալ ընդդիմության հերթական նախագիծը. մեկնաբանում է Անդրանիկ Թևանյանը. Տեսանյութ Պատերազմի սպառնալիք, ոչ դաշնակցային հարաբերություններ․ ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում․ նոր մանրամասներ Խաղաղապահ զորախումբն անդրադարձել է Շուշիի շրջանում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման միջադեպին Ինչու՞ է կարևոր Հայաստանի ԱԺ-ի պատասխանը Ադրբեջանին ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ բանակցություններին. Ռիքեր. Լուսանկար Եթե մենք նորմալ իշխանություն ունենայինք, նա կնախաձեռներ այդ պատասխանը․ Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ՀԱՊԿ-ն դեռևս 2020 թ. սեպտեմբերին Փաշինյանին զգուշացրել էր նախատեսվող պատերազմի մասին և առաջարկել զորավարժություն. Փաշինյանն անտեսել էր դա Մեկ ասում ենք՝ Սև լճի համար չենք կռվի, մեկ էլ ՀԱՊԿ-ին խնդրում ենք ադրբեջանցիներին հանել. Սեյրան Օհանյան. Տեսանյութ «Թավշյա» հաշվեկշիռ Պատերազմ Արցախում
Ֆրանսիայի Ազգային Ժողովը միաձայն ընդունեց Հայաստանին աջակցող բանաձևը Բոլոր համակարգերի մաման լացացնում են, հետո տեղներից ելնում ու լկտիաբար հայտարարում. «Լավ չեք աշխատում, արա՛» ՔՊ-ն կտապալի՞ Արցախի վերաբերյալ ընդդիմության հերթական նախագիծը. մեկնաբանում է Անդրանիկ Թևանյանը. Տեսանյութ Իսկ ի՞նչ է ասելու հիմա Փաշինյանը, երբ փողոցում հանդիպի 30 տարվա ստաժ ունեցող իր ուսուցչին. Տեսանյութ Հանրապետությունում մեկնարկել է խոշոր եղջերավոր կենդանիների համարակալումը Ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ տեսնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումն ու խաղաղության համաձայնագիրը. Մայքլ Քարփենթեր Ինչքա՞ն գումար էր հավաքագրվում հեռուստամարաթոնի ժամանակ նախկինում և հիմա. թվեր Իրանը մեկ ամսվա ընթացքում կմիանա ԵԱՏՄ հետ ազատ առեւտրին Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալի վիճակը վատ է Աբսո՛ւրդ է, Ալեն Սիմոնյանը վախենում է ԱՀ ասել, բայց խոսում է՝ մենք ստորացրել ենք ԱՀ հանրաքվեի արժեքը. Արծվիկ Մինասյան. Տեսանյութ Երեք օր է Ողջի գետն այս վիճակն է․ ահազանգ. Տեսանյութ ՀՀ-ում Նիդեռլանդների դեսպանը Ջերմուկում ծանոթացել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին. Լուսանկար Ստեփան Գալստյանի խափանման միջոցը կարող է փոխվել. նրա առողջական վիճակն անբավարար է Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ Կոնգրեսին կոչ է արել Արցախին 50 մլն դոլարի օգնություն հատկացնել Ameria PhonePOS. Նոր հավելված` սմարթֆոնով անկանխիկ վճարումներ ստանալու համար Ջերմուկում կարգի են բերվում և կահավորվում են ապաստարաններ. Լուսանկար Մեր գործընկերները կարող է համարում են, որ խորհրդարանում պայքարն այլևս անիմաստ է. Արծվիկ Մինասյան. Տեսանյութ Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի դստեր նկատմամբ Երևանն ամանորյա տեսքի բերելու համար 650 հազար դոլար է ծախսվել Կալանքների դեմ պաշտպանների ներկայացրած 228 բողոքից բավարարվել է 13-ը Այսօր ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում սկսվում են Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուի լսումները Պատերազմի սպառնալիք, ոչ դաշնակցային հարաբերություններ․ ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում․ նոր մանրամասներ Երեկ սորոսածին TV-ներից մեկով, սառնասրտորեն լսում էի ԱԺ ՔՊ-ական հանձնաժողովներից մեկի անթրաշ «նախագահի հարցազրույցը» «Մակրոնը կարող է լինել արդար միջնորդ»․ Ուորլիքը կարևորում է կարգավիճակի շուրջ քննարկում ծավալելը Սահմանին լարված է, իսկ իշխանությունը կուսակցության փոխնախագահներ է որոշում, մանր մունր հարցեր է արծարծում․ Գեղամ Մանուկյան Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը և լուր տարածել, թե իբր ՊԲ-ն է կրակել իրենց ուղղությամբ Մեղրիի, Հրազդանի և Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում, Գորիսում՝ անձրեւ. Տավուշում մառախուղ է Ծեծվածներն ու ծեծողները. Վանաձորում պարեկներն ասում են մետաղական ձող, քաղաքացիները՝ արցունքաբեր գազ. Տեսանյութ Արարատ Միրզոյանը մեկնում է Լոձ՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովին Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ․ Արցախի ՊԲ

Ռուսաստանն իրավունք ունի միջուկային զենք կիրառել. Մեդվեդեւ

Ռուսաստանն իրավունք ունի միջուկային զենք կիրառել, եթե անհրաժեշտ լինի։ Այս մասին իր Թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը։

«Մեր թշնամիները սիրում են ամպագոռգոռ հայտարարություններ անել։ Մտավարժանքներ անել «ազատություն», «դեմոկրատիա», «առաքելություն» բառերով։ Իրականում դա ընդամենը բանավոր փորլուծություն է։ Փորլուծության դեմագոգիայի շատրվանները չարախոս, կռկռացող հռետորաբանության հետ միասին վաղուց դարձել են անգլոսաքսոնական աշխարհի ստուգված զենքը, որը նրանք լցնում են մնացյալ ողջ մարդկության վրա՝ փորձելով պաշտպանել իրենց բացառիկությունն ու աշխարհը ղեկավարելու հռետորաբանությունը։

Վերջին օրերի թեման ռուսական միջուկային սպառնալիքն է։

Բայդենը եւ Թրասը, տարատեսակ երկրորդային բլինքեններն ու սալիվանները, ատլանտյան թուք ժայթքելով, Ռուսաստանից պահանջում են ձեռքը վերցնել իր «միջուկային կոճակի» վրայից։ Բոլորը միասին անընդհատ սպառնում են մեզ «ահավոր» հետեւանքներով, եթե Ռուսաստանը կիրառի միջուկային զենք։ Իսկ մտքով երիտասարդ լոնդոնյան «մորքուրը» պատրաստ է միանգամից մեր երկրի հետ միջուկային հարվածներ փոխանակել։

Ստիպված եմ մեկ անգամ եւս հիշեցնել. այն ծանր ականջների համար, ովքեր միայն իրենց են լսում։ Ռուսաստանն իրավունք ունի կիրառել միջուկային զենք, եթե անհրաժեշտ լինի։ Նախապես որոշված դեպքերում։ Միջուկային զսպման ոլորտում պետական քաղաքականության հիմքերին լիովին համապատասխան։ Եթե մեր կամ մեր դաշնակիցների դեմ հարձակում կատարվի՝ նման զինատեսակի օգտագործմամբ։ Կամ, եթե ագրեսիայի դեպքում՝ սովորական սպառազինության օգտագործմամբ, սպառնալիք ծագի մեր պետության գոյությանը։ Այս մասին վերջերս  ուղիղ ասել է Ռուսաստանի նախագահը։

Բացի այդ, մենք ամեն ինչ կանենք, որպեսզի թույլ չտանք միջուկային զենքի հայտնվելը մեզ թշնամի հարեւանների ձեռքում։ Օրինակ, նացիստական Ուկրաինայում, որն այսօր ուղիղ կառավարվում է ՆԱՏՕ-ի երկրների կողմից։

Անիմաստ է հույս դնել կիեւյան վարչակարգի բանականության եւ քաղաքական կամքի վրա։ Իսկ ահա նրանց խրախուսող թշնամական երկրների առողջ բանականության եւ ինքնապահպանման զգացման փուխր հույս կա։ Նրանք հասկանում են. եթե Ռուսաստանի սպառնալիքը գերազանցի վտանգի սահմանված շեմը, մենք ստիպված կլինենք պատասխանել։

Ոչ մեկից թույլտվություն չհարցնելով, առանց երկար խորհրդակցությունների։ Եվ սա հաստատ բլեֆ չէ։

Հարցն այլ է։ Պատկերացնենք, որ Ռուսաստանն ստիպված է կիրառել ամենաահավոր զենքն ուկրաինական վարչակարգի դեմ, որն ագրեսիայի մասշտաբային ակտ է կատարել, որը վտանգավոր է մեր պետության գոյության համար։ Կարծում եմ, որ ՆԱՏՕ-ն ուղիղ չի միջամտի հակամարտությանը նաեւ այս դեպքում։ Չէ՞ որ Վաշինգտոնի, Լոնդոնի, Բրյուսելի անվտանգությունը Հյուսիսատլանտյան դաշինքի համար շատ ավելի կարեւոր է, քան ոչ մեկին պետք չեկող, կործանվող, թող որ անգամ տարբեր զենքով առատորեն մատակարարվող Ուկրաինայի ճակատագիրը։ Արդի սպառազինությունների մատակարարումը պարզապես բիզնես է արեւմտյան երկրների համար, իհարկե, մի լավ խառնված մեր հանդեպ ատելությամբ։ Ոչ ավելին։ Զոհվել միջուկային ապոկալիպսիսում անդրօվկիանոսյան եւ եվրոպական դեմագոգները չեն պատրաստվում։ Սրա համար էլ կուլ կտան ցանկացած զենքի օգտագործումը ընթացիկ հակամարտությունում։ Ոնց որ թե այսպես...

Լավ կլիներ, որպեսզի այս տխուր եզրակացությունը գոնե մասամբ գիտակցեին Կիեւի իշխանությունները։ Ավաղ, դա գրեթե անիրական է։ Նրանք գտնվում են մշտական ռազմական տենդի մեջ՝ թմրանյութային մտահնար երազների ոչ երկար դադարներով»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan