Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ)

Մի խայտառակ գործողության հետքերով․ Ավետիք Չալաբյան

Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Երեկ համացանցում տարածվեց Թուրքիային երկու քուրդ զինյալների՝ Աթիլլա Չիչեկի (Լեհենգ) և Հուսեյն Յլդրիմի (Ալիշեր) արտահանձման խայտառակ նորությունը։ Դեռևս սեպտեմբերի 23-ին Թուրքիայի հատուկ ծառայությունները հայտարարել էին, որ իրենք երկրի սահմանների մոտ ձերբակալել և Թուրքիա են տեղափոխել այդ անձանց, իսկ մեկ օր անց քրդական կազմակերպությունների խորհուրդը Հայաստանի Հանրապետության իշխանություններին էր մեղադրել Թուրքիայի հետ այս հարցում համագործակցության համար (երկու հղումները՝ ստորև)։

Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ն և Արդարադատության նախարարությունը երեկ շտապեցին հայտարարել, որ իրենք որևէ առնչություն չունեն այդ գործողության հետ։ Անկեղծ ցանկանում եմ դրան հավատալ, սակայն ինձ մոտ, որպես իրավագիտակից քաղաքացու, առաջանում են մի շարք հարցեր՝ ա) այս երկու անձիք Հայաստանի Հանրապետության սահմանն են հատել 2021 թ․ օգոստոսի 16-ին, ձերբակալվել և հանձնվել են հայկական արդարադատությանը, 2022 թ․ հունվարին Սյունիքի Առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել են 7-ական տարվա ազատազրկման, սակայն տառացիորեն մեկ ամիս անց, փետրվարի 23-ին, ՀՀ Վերաքննիչ դատարանի կողմից նրանց դատավճիռը կրճատվել է 5-ական տարու, և նրանք պայմանական ազատ են արձակվել։ Ինչպե՞ս է ստացվել, որ մեր երկրի սահմանը հատած, մինչև ատամները զինված այս անձիք այդպիսի մեղմ դատավճիռ են ստացել, և փաստացի ազատ են արձակվել: բ) պայմանական ազատության մեջ հայտնվելուց հետո, դատապարտյալները պարտավոր էին գտնվել ՀՀ տարածքում, ՀՀ Ոստիկանության անմիջական վերահսկողության ներքո։ Այդ դեպքում, ինչպե՞ս է ստացվել, որ նրանք այսօր Թուրքիայի տարածքում են։

Ի՞նչ պայմաններում են նրանք հատել ՀՀ սահմանը։ գ) Եթե նրանք ինքնուրույն են հատել մեր երկրի սահմանը, ինչու՞ մեր ԱԱԾ-ն դա չի կանխել։ Եթե նրանց մեր երկրի տարածքից առևանգվել են, ինչպե՞ս է մեր ԱԱԾ-ն դա թույլ տվել։ Եվ վերջապես, եթե այդ անձիք հանձնվել են թուրքական հատուկ ծառայություններին մեր իշխանությունների կողմից, ապա պետական իշխանության որ մարմինն է այդ որոշումը ընդունել, ինչ իրավասությունների հիման վրա, և համաձայն ինչպիսի՞ միջազգային պայմանագրերի։

Ես առաջարկում եմ մեր ԱԱԾ-ին այս հարցերին անկեղծ պատասխան տալ, այլապես ոչ մի երաշխիք չկա, որ վաղը նույնը տեղի չի ունենա ՀՀ ցանկացած քաղաքացու հետ։ Կարող եք խուսափել պատասխաններից, և հերթական անգամ հարցը լղոզել, ինչպես փորձել եք անել երեկվա ձեր հայտարարությամբ։ Սակայն տեղի է ունեցել ակնհայտ ապօրինի գործողություն, և վաղ թե ուշ նրա մեղավորները պարզվելու են, և պատասխանատվության են ենթարկվելու։ Եթե դուք ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը, գործեք նրա օրենքի շրջանակներում, և ապահովեք օրենքի գերակայությունը բոլորի համար։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan