Արցախի ԱԳ նախարարը մասնակցել է Բըրբանքի Սուրբ Ղևոնդ Մայր տաճարում մատուցված պատարագին
Դիտել նաև
Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը
Փաշինյանն արցախցիների հարցով անցավ պլան «Բ»-ին. «Հրապարակ»
Արցախի վերադարձը կիրականանա գուցե բազում չարչարանքների ճանապարհով, բայց կլինի երանելի ձեռքբերում բոլորիս համար․ Արցախի թեմ
Հարատև խաղաղություն հնարավոր չէ, երբ ԼՂ ժողովուրդը բռնի տեղահանված է իր հայրենիքից. Լևոն Քոչարյանը՝ Ժնեւում (տեսանյութ)
Ի՞նչ նպատակների համար է Ալիևին պետք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը (տեսանյութ)
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 25-ին ներկա է գտնվել Բըրբանքի Սուրբ Ղևոնդ Մայր տաճարում մատուցված պատարագին։
Արցախի ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարարը հանդիպում է ունեցել Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Դերդերյանի հետ։
Հանդիպման ընթացքում արծարծվել են Արցախի ներկա իրավիճակին, ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, տարածաշրջանային զարգացումներին, Հայրենիք-Սփյուռք կապերին վերաբերող հարցեր։
Դավիթ Բաբայանն ընդգծել է Հայ Առաքելական եկեղեցու կարևորագույն դերակատարությունը պետականաշինության և Սփյուռքում ազգային ինքնության պահպանման գործում։