Նախնական տվյալներով՝ Բերդում ձայների 52 տոկոսով հաղթեց «Զորավոր համայնք» դաշինքը
Դիտել նաև
Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան
Ո՞վ է կազմակերպել Սամվել Վարդանյանի խոշտանգումը. «Կարճ ասած» (տեսանյութ)
Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց եղավ Քննչական կոմիտեի դիմաց (տեսանյութ)
Փաշինյանի ՔՊ կամակատարները համարձակ քաղաքացուն մեղադրում են «քաղաքական հայացքներով թշնամանք հրահրելու» քաղաքական հոդվածով
Փաշինյանին սպասարկող ոստիկանները, «սա քաղաքական բան ա» ասելով, «STOP NIKOL» գրելու համար բռնել են Վահագն Չախալյանին
Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի թիվ 38/09 ընտրատեղամասում ձայների մեծ առավելությամբ հաղթեց «Զորավոր համայնք» դաշինքը:
Այստեղ ընտրողների ընդհանուր թիվը 1867 է, քվեարկությանը մասնակցել է 982 անձ:
Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝
«Զորավոր համայնք» դաշինք՝ 689
ՔՊ՝ 260
«Արժանապատիվ սերունդ» դաշինք՝ 27
Անվավեր՝ 4
Չսահմանված նմուշով ծրար՝ 2:
168.am-ի տեղեկություններով Բերդ խոշորացված համայնքում նախնական արդյունքներով՝ հաղթել է հենց «Զորավոր Համայնք» դաշինքը՝ հավաքելով շուրջ 52 տոկոս ձայն:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության 8 մարզերի 18 համայնքներում այսօր տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։