Հասանովը հրահանգել է «անհապաղ և վճռական կերպով ճնշել Հայաստանի ԶՈՒ-ի ցանկացած սադրանք»
![Հասանովը հրահանգել է «անհապաղ և վճռական կերպով ճնշել Հայաստանի ԶՈՒ-ի ցանկացած սադրանք»](/timthumb.php?src=/disc/24-09-22/b56bba29dbdce59e75de12ab7464e4b5.jpg&w=450)
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպում է անցկացրել բանակի ղեկավար կազմի հետ, որի շրջանակում քննարկվել է ստեղծված օպերատիվ իրադրությունը Քարվաճառի և Լաչինի ուղղությամբ, նաև ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ժամանակավոր տեղակայման տարածքներում:
Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ Հասանովը հրահանգել է «անհապաղ և վճռական կերպով ճնշել ցանկացած տիպի սադրանք», որ կարող է իբրև թե իրականացվել Հայաստանի ԶՈՒ կողմից։
Աղբյուրը՝ aysor.am