Ադրբեջանի զինուժը կրակել է սահմանի արևելյան հատվածի դիրքերի ուղղությամբ, հայկական կողմն ունի մեկ վիրավոր․ ՊՆ
Դիտել նաև
ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով ընտրություն կանցկացվի
Կխստացվի զինծառայությունից և վարժական հավաքներից խուսափելու պատիժը
Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով զորամասի փոխհրամանատարը չի կալանավորվի
Հոսանքահարված զինվորը Վարդենուտից էր
Հոսանքահարման հետևանքով զինծառայող է մահացել
Սեպտեմբերի 21-ին, ժամը 20:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է:
Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ հայկական կողմից կա մեկ վիրավոր:
Ժամը 21:30-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին կայուն է, կրակոցներ չկան: