Իրանը պատրաստ է ՀՀ-ի հետ խորացնել փոխադարձ շահերի վրա հիմնված համապարփակ հարաբերությունները. Իբրահիմ Ռաիսի
Դիտել նաև
«Իրանը չի ընդունի օտարերկրյա զորքերի մուտքը Հարավային Կովկաս»․ Քանանի
Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի
Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը
Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին
Խորհուրդ եմ տալիս չփորձել Հայաստանը ներքաշել ձեր աշխարհաքաղաքական հակամարտnւթյունների մեջ. Իրանի դեսպանը՝ եվրոպական երկրներին (տեսանյութ)
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին առանձին շնորհավորական ուղերձներ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։ Ուղերձը տարածել է «Ֆարս» լրատվական գործակալությունը:
Այս ուղերձներում Իրանի նախագահը նշել է, որ Իրանը իր հարևանների հետ քաղաքականության շրջանակներում առանձնակի կարևորում է հարաբերությունները կովկասյան տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ բարեկամ Հայաստանի հետ, և պատրաստ է խորացնել փոխադարձ շահերի վրա հիմնված համապարփակ հարաբերություններն՝ օգտագործելով ընդհանուր պատմական, մշակութային ընդհանրությունները։