Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան
28
ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Պատերազմ Արցախում
ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականների սիրտը վախ է ընկել Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Իրական Հայաստանը հիմա դարձնում են պատմական Հայաստան. Վարդան Ոսկանյան (տեսանյութ) Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի (տեսանյութ)

Հայերը կարող են կորցնել իրենց պետականությունը․ Ստանիսլավ Տարասով

«Հրապարակ» թերթը գրում է․ «Նենսի Փելոսիի այցը նյարդային ռեակցիա է առաջացրել Ռուսաստանում։ Իհարկե, ոչ այն աստիճանի, որ ռուսները ճանաչեն ադրբեջանական ագրեսիայի փաստը եւ նետվեն Հայաստանի ինքնիշխան տարածքը պաշտպանելու։ Ռուսներն ավելի շուտ նեղացած են, քան թասիբի ընկած։ ԶԼՄ-ները վերհիշել են Փելոսիի օգոստոսյան այցը Թեյբեյ, որը հրահրեց չինացիների զայրույթը եւ սրացման բերեց Թայվանի սահմանին։ Մեր զրուցակիցը Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի երկրների հարցերով ռուսաստանցի փորձագետ Ստանիսլավ Տարասովն է, ով ԱՄՆ կոնգրեսականի այցը խիստ տարօրինակ է համարում այն առումով, որ տիկինը ոչ մի կոնկրետ հարց չի լուծել եւ չի եկել այն ժամանակ, երբ նրան հրավիրել էին։

«Հայկական եւ ամերիկյան ԶԼՄ-ները գրում են, թե նրան ավելի վաղ էին հրավիրել։ Եթե նա հայտնվեր Երեւանում թայվանյան այցից առաջ, նրա այցն այսքան չափազանցված ուշադրություն չէր գրավի։ Բայց Թայվանից հետո նա ունի բացասական քաղաքական բեկգրաունդ, եւ այդ սկանդալային ռեպուտացիայով նա հայտնվեց Երեւանում։ Երկրորդ պահն էլ այն է, որ դա համընկավ Ադրբեջանի հետ սահմանային սրացման հետ։ Բանն այն է, որ նա հայտնվեց այն պահին, երբ կոնֆլիկտը փաստացի սպառված է, ինչպես ասում է Հեյդար Ալիեւը, ընդ որում՝ սպառված է Ռուսաստանի ջանքերի շնորհիվ, իսկ արեւմտյանները՝ Փարիզ, Վաշինգտոն, բավարարվեցին հեռախոսային դիվանագիտությամբ։ Ռեալ, կոնկրետ գործողություններ նրանք չեն ձեռնարկել։ Այո, եղել են զանգեր, Բլինկենը զանգել է Ալիեւին, հայկական կողմի հետ են եղել խոսակցություններ, բայց ռեալ գործողություններ իրականացրեց միայն Ռուսաստանը»։

-Իսկ քննարկումը ՄԱԿ-ո՞ւմ։ Դա ազդեցություն չունեցա՞վ։

-Ո՞ւմ է պետք քննարկումը ՄԱԿ-ում, ո՞վ է հիմա այդ ՄԱԿ-ին նայում։ Դա արդյունավետ գործողություն չէր։ Խաղադաշտում կոնկրետ գործեց միայն Ռուսաստանը։ Իսկ հիմա նրանք եկել են, փորձում են համոզել հայերին, որ կոնֆլիկտի դադարեցումը ոչ միայն ՌԴ-ի, այլեւ Արեւմուտքի ջանքերով է եղել․ պետք էր դա լսեցնել։ Նրանց նպատակը Ռուսաստանի ազդեցությունը չեզոքացնելն է, եւ այդ ֆոնին ակտիվանում է ձեր մոտի, այսպես կոչված, «փափուկ» ուժը, ամերիկյան ՀԿ-ները, որոնք սկսում են հայտարարել, որ Ռուսաստանը «քցել» է Հայաստանին, որ ՀԱՊԿ-ն չի կատարել պարտականությունները, սկսում են խոսել Ղազախստանի մասին։ Սա մեծ խորամանկություն է, որովհետեւ, նախ` ագրեսիա չի եղել, այլ եղել են պրոբլեմներ, կապված սահմանների հետ, որոնք պետք է լուծել ոչ թե Փաշինյան-Պուտին կամ Ալիեւ-Պուտին ուղղահայացների վրա, այլ՝ հորիզոնականում։ Մանավանդ որ դեմարկացիայի հարցերով փոխվարչապետների մակարդակով հանձնաժողով է աշխատում, որը վերջերս նիստ էր արել։ Երկրորդ․ ՀԱՊԿ-ն զորք մտցրեց Ղազախստան, բայց այնտեղ չկար արտաքին ագրեսիա, կար պետական հեղաշրջման փորձ։ Երբ նրանք ասում են՝ օ՜, ՀԱՊԿ... ուզում են, որ ղրղզներն իրենց կոտորե՞ն Հայաստանի համար։ Սխալվում են՝ չեն մեռնելու ղրղզները Հայաստանի համար, չկա ագրեսիա։ Հնարավոր է, որ կա վտանգ։ Կան կասկածներ, որ կոնսպիրոլոգիական խաղեր են գնում, որ Ալիեւը գնաց սրացման, որ օգնի Երեւանում գործող որոշ ուժերի՝ հեռացնել Փաշինյանին իշխանությունից։ Կա այսպիսի կոնսպիրոլոգիա, բայց եթե նրանք ուզում են այս ճանապարհով խաղից հանել ՀԱՊԿ-ն, պետք է հստակ լինել ձեւակերպումներում։

-Ովքե՞ր, ի՞նչ ուժեր։

-Ուժեր, որոնք ուզում են խաղարկել արեւմտյան խաղաքարտերը։

-Ի՞նչ են մտածում այս ամենի մասին Մոսկվայում։

-Մտածում են, որ եթե Երեւանն ուզում է դուրս գալ ՀԱՊԿ-ից, թող դուրս գա, ուզում է խաղալ ամերիկյան խաղաքարտերով, թող խաղա։ Կօգնե՞ն նրան ամերիկացիները, ֆրանսիացիները կամ այլ արեւմտյան երկրներ` իր խնդիրները լուծելու համար, թող օգնեն, բայց այդ ամբողջն օդի տատանում է, եւ այդ օդի տատանումը, որ տեղի է ունենում հիմա, Մոսկվայում ընդունում են նյարդայնությամբ։

-Ասում եք՝ չի եղել ագրեսիա, այլ եղել են դելիմիտացիայի գործընթացի խնդիրներ։ Ի՞նչ խնդիրներ, եթե ահռելի թվով զոհեր ունենք, հարձակում սուվերեն տարածքի վրա։ Չեք կարող, չէ՞, ժխտել դա։

-Հարցը հետեւյալն է․ հայերն ընդունել են փաստը, որ սահմանների դեմարկացիան անհրաժեշտ է։ Ի՞նչ է սա նշանակում։ Որ սահմանները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կանոնակարգված չեն։ Դուք դա ընդունել եք։ Կոպիտ ասած՝ Ա բարձունքը դուք ձերն եք համարում, իսկ նրանք՝ իրենցը։ Ադրբեջանն է որոշում` դիվանագիտական մակարդակո՞ւմ բանավիճել, թե՞ ուժի կիրառմամբ վերցնել այդ բարձունքը եւ այլն։ Երեւանի տեսանկյունից, որն իրենն է համարում այդ Ա բարձունքը, սա ագրեսիա է։ Ադրբեջանի տեսանկյունից դա սահմանների ճշգրտում է։ Միջազգային իրավունքի տեսանկյունից սա ագրեսիա չէ, որովհետեւ եթե դուք պաշտոնապես ընդունել եք սահմանների դելիմիտացիայի փաստը, հետեւապես պետք է սպասել հանձնաժողովի աշխատանքի արդյունքներին։ Իսկ համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ խաղաղության համաձայնագիրը, որի մասին հիմա խոսում են Բրյուսելում, ամենուրեք, դա բազային փաստաթուղթ է, որի մեջ անպայմանորեն մտնում է սահմանների դեմարկացիայի հարցը։ Իսկ խաղաղության համաձայնագիրը նշանակում է, որ դուք ընդունել եք մյուս պետության տարածքային ամբողջականությունը։ Եթե Փաշինյանը գնում է խաղաղության բանակցությունների, հետեւապես, նա փաստացի ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Արցախը սկսում է վերածվել Ադրբեջանում գտնվող հայկական անկլավի։ Սա փաստ է։ Երրորդ պահն էլ այն է, որ խաղաղության համաձայնագրի բանակցությունն ու դելիմիտացիան մեկ ընդհանուր գործընթաց են, իսկ հիմա առանձին վարում եք բանակցությունը խաղաղության շուրջ եւ դրանից անջատ՝ դելիմիտացիան։ Այս խաղը վերջանում է հերթական սրացմամբ։

-Ո՞վ է խաղում այս խաղը, Հայաստա՞նը։

-Ես կասկածում եմ, որ Հայաստանը։ Հայաստանը փորձում է ժամանակ շահել, մտածում են վերակենդանացնել Մինսկի խումբը, Ղարաբաղի կարգավիճակի հարց են առաջ քաշում։ Էս ամենը կարված է սպիտակ թելերով։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ պրիմիտիվ ու արխայիկ, ուղղակի զարմացնում է բոլորին։ Փողոցային տղաները փորձում են վարել պետության ճակատագրի ղեկը։ Հայերը կարող են կորցնել իրենց պետականությունը, ահա, թե որն է վտանգը։

-Մեր ժողովուրդը ոչ թե ամերիկամետ է կամ ռուսամետ, այլ ԱՄՆ-ից կամ ՌԴ-ից ակնկալում են օգնություն, որովհետեւ լավ են հասկանում, որ պետությունը կորցնելու վտանգ կա։

-Լսեք՝ ռուսները կանգնած են Գյումրիում, խաղաղապահները կանգնած են Արցախում։ Ի՞նչ է պետք, ինչպե՞ս ձեզ հասկացնել, թե ուր գնալ, որ լեժանկա բերեք ու քնեք Պուտինի ընդունարանում։

-Մեզ մոտ երբեք այսքան հակառուսական տրամադրություններ չեն եղել, ինչպես հիմա, հենց այս պահին։

-Որովհետեւ Ալիեւը Բաքուն ու Գյանջան դարձրեց ռուսախոս քաղաքներ, ռուսերեն իմացողն Ադրբեջանում չի կորի, իսկ ձեզ մոտ 0,03 ռուսական դպրոց կա։ Չէ՞ որ մենք շփվում ենք ձեր գիտնականների հետ։ Նրանք փայլուն մենագրություններ են գրել, ձեր համալսարաններում դրել, բայց բոլորը հայերեն են, անգլերեն փոքրիկ անոտացիաներով։ Ուրեմն իմացեք՝ Արեւմուտքում դրանք կարդացող չկա, իսկ Ռուսաստանում մենք ուզում ենք կարդալ, բայց հայերեն կարդալ չգիտենք։ Ուզում եք այս խաղերը խաղալ՝ խաղացեք, բայց դուք սրանով դուրս եք մնում մեր ընդհանուր գիտական ինֆորմացիոն դաշտից։ Իսկ երբ ոչխարն ինչ-որ գետակ է անցնում, Փաշինյանը գիշերվա 3-ին արթնացնում է Պուտինին։ Ինչո՞ւ։ Զանգեք Բայդենին, զանգեք Մակրոնին։ Պետք չէ Պուտինի հետ նարդի խաղալ, որովհետեւ նա սովորել է անհրաժեշտ պահի նետել ճիշտ զառը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan