«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հանդիպել է Ոսկեպար-Կիրանց ճանապարհը փակած տավուշցիների հետ (տեսանյութ) Օկուպացիոն ռեժիմը բարոյալքված է. Ստեփան Դանիելյան Ովքեր և ինչու ողջունեցին կամ չողջունեցին Տավուշում Հայաստանի կողմից զիջումների գնալու որոշումը. Անդրանիկ Թևանյան
23
Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին Մայր Աթոռը իշխանություն համարվողներին հորդորում է դադարեցնել Բագրատ սրբազանի դեմ ստի ու կեղծիքի արշավը Քիչ անց Տավուշում ականազերծման և պայթեցումներ աշխտանքներ կլինեն. ՊՆ Կիրանցում ենք․ Հայաստանի անվտանգության առաջնագիծն այս պահին անցնում է Տավուշի մարզով. Անդրանիկ Թևանյան Իշխանությունները որդեգրել են մարդկանց մոլորեցնելու, խաբելու և փաստի առաջ կանգնեցնելու մարտավարությունը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ` «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները գտնվում են Կիրանց-Ոսկեպար փակ ճանապարահատվածում (տեսանյութ, լուսանկար) 2018-ից այս կողմ Եվրամիությունը շարունակաբար լռում է. Դավիթ Ֆիդանյան Ինչ է կատարվում Ոսկեպարում. ուղիղ ԱԱԾ հատուկ ջոկատայիններ են տարվել Ոսկեպարի եկեղեցուն հարակից տարածք Լարված վիճակ Ոսկեպարում. ժողովուրդը վազում է դեպի եկեղեցի՝ թույլ չտալով ականազերծման աշխատանքներ կատարել (լուսանկարներ Պատերազմ Արցախում
Թե ինչ է ասել Արայիկ Հարությունյանը, դժվար է նույնիսկ կանխատեսել Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Մեր Հենրիխ Մխիթարյանը՝ Իտալիայի չեմպիոն Ռիչարդ Մուրի մեդիա դեսանտը եկել էր ևս մեկ անգամ թուրքադրբեջանական ալյանսին ծառայություն մատուցելու Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին ԼՂ-ից դուրս եկած խաղաղապահները չեն կարող մնալ ՀՀ-ում. Արմեն Գրիգորյան Փաշինյանն իր մոտ է կանչել ԱԱԾ պետին, ոստիկանապետին, ՊՆ նախարարին Փաշինյանի գրպանում են նաև միջանցքի ու ադբեջանցիների վերաբնակեցման քարտեզները. «Կարճ ասած» (տեսանյութ) Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. «Փաստինֆո» Մայր Աթոռը իշխանություն համարվողներին հորդորում է դադարեցնել Բագրատ սրբազանի դեմ ստի ու կեղծիքի արշավը Քիչ անց Տավուշում ականազերծման և պայթեցումներ աշխտանքներ կլինեն. ՊՆ Կիրանցում ենք․ Հայաստանի անվտանգության առաջնագիծն այս պահին անցնում է Տավուշի մարզով. Անդրանիկ Թևանյան Իշխանությունները որդեգրել են մարդկանց մոլորեցնելու, խաբելու և փաստի առաջ կանգնեցնելու մարտավարությունը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հանդիպել է Ոսկեպար-Կիրանց ճանապարհը փակած տավուշցիների հետ (տեսանյութ) Իսկակական հայրենասիրությունը հենց սա է Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ` «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները գտնվում են Կիրանց-Ոսկեպար փակ ճանապարահատվածում (տեսանյութ, լուսանկար) 2018-ից այս կողմ Եվրամիությունը շարունակաբար լռում է. Դավիթ Ֆիդանյան Ինչ է կատարվում Ոսկեպարում. ուղիղ Երևանի մետրոն ապրիլի 24-ին կաշխատի արտակարգ ռեժիմով Բավրայում փակվել է նաև ՀՀ ելքի 2-րդ ճանապարհը «Իրանը չի ընդունի օտարերկրյա զորքերի մուտքը Հարավային Կովկաս»․ Քանանի «Պուտինի և Փաշինյանի շփումը կարող է տեղի ունենալ կարճաժամկետ հեռանկարում»․ Պեսկով Օկուպացիոն ռեժիմը բարոյալքված է. Ստեփան Դանիելյան 7 անձ է ձերբակալվել․ ՔԿ Փաշինյանի այցն ուղղակի մղձավանջ է դարձել Գետավանի բնակիչների համար Հանձնման, միակողմանի զիջումների փորձերը որևէ երաշխիք չեն պարունակում Խոշոր հրդեհ՝ Մալաթիայի տոնավաճառում. Դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ ԱԱԾ հատուկ ջոկատայիններ են տարվել Ոսկեպարի եկեղեցուն հարակից տարածք Լարված վիճակ Ոսկեպարում. ժողովուրդը վազում է դեպի եկեղեցի՝ թույլ չտալով ականազերծման աշխատանքներ կատարել (լուսանկարներ

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը դատապարտել է ՀՀ-ի վրա Ադրբեջանի հարձակումը

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը դատապարտել է Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած հարձակումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է ինստիուտի «Թվիթեր»-ի էջում արված գրառումների մեջ։

«Դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի գործած պատերազմական ագրեսիան։ Չնայած հրադադարի մասին համաձայնությունների՝ Ադրբեջանի կառավարության ընդհանուր հռետորաբանությունը մատնացույց է անում հայկական ինքնությունն ու տարածքը ոչնչացնելու շարունակական մտադրությունը։

Հայաստանի սահմանների շարունակվող ռմբակոծությունը պատերազմական հանցագործություն են և պետք է դատապարտվեն աշխարհի կողմից»,- հայտնել են Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտից՝ նշելով, որ ՆԱՏՕ-ն, Ռուսաստանն ու Իրանը պետք է ճնշում գործադրեն Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ՝ դադարեցնելու հայ ժողովրդի նկատմամբ շարունակվող ցեղասպանական արարքները։  

«Աշխարհը չի կարող նորից մի կողմ քաշվել և թույլ տալ հայերի ոչնչացումը։ Աշխարհը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի՝ կանխելու հայերի դեմ ցեղասպանությունը՝ մեկուսացնելով և պատժամիջոցներ կիրառելով Ադրբեջանի դեմ»,- նշել են ինստիտուտից՝ ընդգծելով, որ պետք է անմիջապես դադարեցնել ռազմական օգնության տրամադրումը Թուրքիային ու Ադրբեջանին, ինչպես նաև Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ի կազմից։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին ժամը 08.00-ի դրությամբ էական փոփոխություններ չի կրել: Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը նույնպես շարունակվում են: Հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը: Հայկական կողմը հայտնել է զոհերի և վիրավորների մասին:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan