Փաշինյանն ու Զելենսկին՝ «աշխարհաքաղաքական երկվորյակ եղբայրներ» Վաշինգտոնը խորամանկում է. Զախարովան՝ տրանսպորտային շրջափակման լուծման ԱՄՆ առաջարկի մասին (տեսանյութ) Բիրտ ուժի ցուցադրության թրենդը նաև քաղաքային իշխանության կողմից է իրականացվում. Մանուկ Սուքիասյան. Տեսանյութ
25
Ոչ պատահական նշանակումներ ՀԷՑ-ում. ովքե՞ր են նրանք. «Ժողովուրդ» Եվս մի ողբերգություն զորքերում. Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել Այսինքն իրենք ՀԷՑ-ը վերցնեն կառավարեն, մենք ներդրումային ծրագիրը իրականացնե՞նք. Դավիթ Ղազինյան Ռոմանոս Պետրոսյանը եկած-չեկած կադրային փոփոխություններ է արել ՀԷՑ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կազմում Իհարկե, չեմ բացառում թանկացումը․ էլեկտրաէներգիայի սակագինը բազմակոմպոնենտ թիվ է․ ՀԾԿՀ փաշինյանական նախագահ Արտահերթ հայց է ներկայացվել Ռոմանոս Պետրոսյանի դեմ. Փաստաբան Ինչ է պահանջել արտակարգ իրավիճակների արբիտր Հայաստանից ՀԷՑ-ի գործով. ամբողջական որոշում. «Հետք» «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան հարց է. Կրեմլ Թուրքիան ու Ադրբեջանն՝ ընդդեմ Եկեղեցու․ Թրամփի դեմքով ծածկում են Ալիևի ու Էրդողանի բեղերը. Անդրանիկ Թևանյան Սամվել Կարապետյանը 11 հայց է ներկայացրել դատարան. վարույթ է ընդունվել 8-ը Պատերազմ Արցախում
Իշխանությունն ապարդյուն ելքեր է փնտրում. լարված իրավիճակ է. «Ժողովուրդ» Ոչ պատահական նշանակումներ ՀԷՑ-ում. ովքե՞ր են նրանք. «Ժողովուրդ» Փաշինյանը որոշել է Կաթողիկոսի ԺՊ նշանակել Եվս մի ողբերգություն զորքերում. Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել 80 միլիոն ռուբլու ավшզшկությшն փորձ Վանաձորի բանկերից մեկում․ կատարողը ձերբшկшլվել, ապա կшլшնավորվել է Խաղաղությունը՝ Նիկոլի ձևով․ «Կարճ ասած» Այսինքն իրենք ՀԷՑ-ը վերցնեն կառավարեն, մենք ներդրումային ծրագիրը իրականացնե՞նք. Դավիթ Ղազինյան Ռոմանոս Պետրոսյանը եկած-չեկած կադրային փոփոխություններ է արել ՀԷՑ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կազմում «Ստախոս և անհայրենիք լինելուց զատ՝ դու նաև վախկոտ ես»,- ասում է Վահագն Չախալյանը՝ Նիկոլ Փաշինյանին Փաշինյանն ու Զելենսկին՝ «աշխարհաքաղաքական երկվորյակ եղբայրներ» Այն պահին, երբ Փաշինյանը հրաժարական տա կամ հեռացվի, Հայաստանը կվերագտնի իր ձայնը, արժեքներն ու տեսլականը. նոր պատերшզմի վտանգը կնվազի Փաշինյանը Ռուսաստանից շնորհավորել է Ուկրաինայի վարչապետին Իհարկե, չեմ բացառում թանկացումը․ էլեկտրաէներգիայի սակագինը բազմակոմպոնենտ թիվ է․ ՀԾԿՀ փաշինյանական նախագահ Արտահերթ հայց է ներկայացվել Ռոմանոս Պետրոսյանի դեմ. Փաստաբան «Տեղապահ» խամաճիկ-քահանայի ձևաչափը՝ դավադրություն պետականության դեմ. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ Մի դեպքում «քաղաքական հայտարարություն» է, մյուս դեպքերում՝ «հանցա՞նք». «Փաստ» Փաշինյանի նպատակը Եկեղեցին գլխատելն ու ամբողջապես թուլացնելն է, իսկ ո՞րն է քաղաքական ուժերի նպատակն ու անելիքները. «Փաստ» Միքայել Սրբազանի պաշտպանները դատախազին միջնորդություն են ներկայացրել խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ Ահավոր բարդակ, ծանրաբեռնված աղբավայր, հին մեքենաներ. ձախողված բարեփոխում՝ Երևանում (տեսանյութ) Ինչ է պահանջել արտակարգ իրավիճակների արբիտր Հայաստանից ՀԷՑ-ի գործով. ամբողջական որոշում. «Հետք» Վաշինգտոնը խորամանկում է. Զախարովան՝ տրանսպորտային շրջափակման լուծման ԱՄՆ առաջարկի մասին (տեսանյութ) Վթարի ենթարկված Ан-24-ի հայ ուղևորուհին հրաժարվել էր թռիչքից «Կորյունի 14-ի նորակառույցի նախագծի շուրջ լուրջ մտահոգություններ կան»․ «Մայր Հայաստան» «ՀՀ-ն մտադիր է շարունակել աշխատանքը ԵԱՏՄ-ում»․ Օվերչուկ «Հանդիպում ունեցա Միխայիլ Միշուստինի հետ»․ Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Բիրտ ուժի ցուցադրության թրենդը նաև քաղաքային իշխանության կողմից է իրականացվում. Մանուկ Սուքիասյան. Տեսանյութ Փաշինյանը ժամանել է Ռուսաստան «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան հարց է. Կրեմլ Թուրքիան ու Ադրբեջանն՝ ընդդեմ Եկեղեցու․ Թրամփի դեմքով ծածկում են Ալիևի ու Էրդողանի բեղերը. Անդրանիկ Թևանյան Դատավոր մերժել է Միքայել Սրբազանի պաշտպանների միջնորդությունը՝ բանավոր ընթացակարգով բողոքը քննելու վերաբերյալ

Արսեն Թորոսյանը Նիկոլ Փաշինյանին մանիպուլյատոր խաբեբա՞ է համարում

Վերջերս հերթական անգամ ՔՊ-ի տխրահռչակ գործիչներից մեկը` Արսեն Թորոսյանը կրկին հանդես եկավ մի շարք սանձարձակ հայտարարություններով, որի համար նորմալ երկրներում քաղաքական վերնախավի ներկայացուցիչները հաշիվ կպահանջեին:

Նա փաստացի մեղադրեց ազգային ողջ վերնախավին, թե իբր վերջին 30 տարիների ընթացքում նրանք իրականում խափել են սեփական ժողովուրդին: Օրինակ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամները, նախկին բոլոր նախագահները իրականում գիտեին, որ իբր Արցախը հնարավոր չէր անջատել Ադրբեջանից, բայց դրա մասին լռում էին և փաստացի մոլորության մեջ գցելով սեփական ժողովուրդին:

Մի կողմ թողնենք, որ Արսեն Թորոսյանը սուտ է ասում: Հերիք է, որ նա ծանոթ լիներ Մադրիդյան սկզբունքների հետ և կհասկանար, որ միջազգային հանրությունը այս կոնֆլիկտի լուծումը տեսնում էր «կարգավիճակ տարածքների դիմաց» հայտնի բանաձևի տեսքով:

Դրա մասին կային բազմաթիվ վկայություններ և նույնիսկ Ադրբեջանի նախագահն էր խոստովանում, որ իրենից կուլիսներում միջնորդները պահանջում էին, որ համաձայնվեր այն գաղափարի հետ, որ յոթ շրջանների դիմաց նա պետք է համաձայնվեր Արցախի անկախության հետ:

Փաստորեն Արսեն Թուրոսյանը իր շեֆի ձախողումները արդարացնելու համար այսօր հայտարարում է, թե իբր վերը նշված մեր ձեռքբերումները դիվանագիտական հարթակում չեն եղել:

Սա նույնիսկ շարքային սրիկայություն չի կարելի համարել: Փաստացի Արսեն Թորոսյանը ուզում է խեղաթյուրել պատմական փաստերը, որպեսզի իր և իր թիմակիցների հանցանքը պատմության առջև շատ մեծ չլինի:

Նույնիսկ նրան թույլ են տվել, որ իր բանաձևումներում նա փաստացի մեղադրի նաև Նիկոլ Փաշինյանին մանիպուլյացիաների մեջ:

Օրինակ, երբ 2019 թվականի ամռանը Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է և վերջ», փաստացի տապալելով բանակցային գործընթացը, երկարացնելով ադրբեջանցիների լեզուները, որոնք սկսեցին հայտարարել, որ Փաշինյանը Արցախն ուզում է ոչ միայն անջատել Ադրբեջանից այլև միացնել Հայաստանին:

Նախկին երկու նախագահները, որոնք ծագումով արցախցիներ էին, իրենց երբեք թույլ չէին տալիս նման պոպուլիզմ, լավ հասկանալով, որ դրանից արցախցիները ոչ թե կշահեին, այլ կկորցնեին:

Մինչդեռ Փաշինյանը հանուն իր պոպուլիստական նպատակների փաստացի տապալեց բանակցայի գործընթացը, վարկաբեկեց միջնորդական առաքելությունը, ճանապարհ բացելով ադրբեջանական դուռը պատերազմի համար: Այդ մասին գիտեն բոլորը և պատմության մեջ այդ փաստը դաջվելու է, անկախ Թորոսյանի ցանկությունից:

Բայց վերադառնալով նրա թեզին, ապա ստացվում է, որ նա Փաշինյանին նույնպես համարում է մանիպուլյատոր և խաբեբա, քանի որ 2019-ին, ըստ Թորոսյանի Փաշինյանը գիտեր, որ Արցախը չի անկախանալու Ադրբեջանից, բայց արցախցիներին սիրաշահելու համար Ստեփանակերտի հրապարակում մարդկանց խաբելով էր զբաղված:

Եթե այդպես է, ապա ինչպես՞ է ՔՊ անդամ Թորոսյանը շարոնակում մնալ «մանիպուլյատոր» Փաշինյանի թիմակիցը: Ավելին, Թորոսյանը պարզվում է կորդինացնելու է գալիք տեղական ընտրությունների ողջ գործընթացը, որպեսզի «գլխավոր մանիպուլյատորի» կուսակցությունը ներկայացվի երկրի տեղական իշխանության մեջ:

Մի՞թե Արսեն Թորոսյանի սկզբունքներին դա դեմ չէ, երկրով մեկ ուժողացնել «խաբեբաների» բանակը:

Այստեղ է, որ մեկ այլ հարցադրում պիտի անել ռուս հայտնի երգիծաբաններ Իլֆի և Պետրովի ոճով, իսկ արդյոք՞ հանգուցյալը բարոյական անձնավորություն էր։ Ոչ, նա բարոյական մարդ չէր: Նա իր ողջ ուժը ներդրեց հասարակության հաշվին ապրելու համար։ Բայց հասարակությունը չէր ուզում, որ նա ապրեր իր հաշվին։ Եվ Միխայիլ Սամուելևիչը չէր կարող դիմանալ իր հայացքների այս հակասությանը, որովհետև նա ուներ դյուրագրգիռ բնավորություն,  դրա համար էլ նա մահացավ:

Եթե համեմատենք Իլֆի և Պետրովի հերոսներից մեկին՝ Պանիկովսկուն Արսեն Թորոսյանի հետ, նրա անցած ճանապարհի հետ, ապա կտեսնենք նրանց միջև շատ մեծ նմանություններ, որից էլ պատասխանը հայտնի կդառնա, թե ինչու է Թորոսյանը «թքում այն հորի մեջ, որից նա ջուր է խմում»:



Սա՛ է իրականությունը:


Դավիթ Մկրտչյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan