ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն
29
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»

Միջադեպ Starmus-ում․ ռուսաստանցի լրագրողը Փաշինյանի անվտանգությանը մեղադրել է ուժի կիրառման մեջ․ Սպուտնիկ Արմենիա

Սպուտնիկ Արմենիան գրում է․ Տհաճ միջադեպ է գրանցվել Starmus միջազգային փառատոնի բացման օրը։ Ռուսաստանի ամենախոշոր գիտական լրատվամիջոցի՝ Naked Science-ի թղթակից Ռուսլան Մարտիրոսյանը հայտարարել է, որ սեպտեմբերի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցներն իր նկատմամբ ֆիզիկական ուժ են կիրառել, ապա դուրս հրավիրել Մարզահամերգային համալիրի տարածքից։ Միջադեպի մասին գրել է Naked Science-ը։ Սպուտնիկ Արմենիան կապ է հաստատել Ռուսլանի հետ՝ կատարվածի մասին մանրամասներ իմանալու համար։ Ռուսլանի խոսքով՝ անվտանգության աշխատակիցներն իրենց կոպիտ են պահել հենց առաջին րոպեներից, թույլ չեն տվել ներս մտնել՝ նշելով, որ լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են համալիր մուտք գործել միայն ժամը 4-ից հետո, այլ ոչ թե մինչեւ 4-ը։ 

«Ցույց տվեցի բեյջս, ասացի, որ դրսում ասել են՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչները մինչեւ 4-ը կարող են մտնել, ինձ շատ վատ տոնով ասացին՝ «չէ», ես էլ շարունակեցի՝ էնտեղ ասում են մինչեւ 4-ը, դուք ասում եք՝ 4-ից հետո, որտե՞ղ է ճիշտը։ Կրկին կոպիտ պատասխան եղավ՝ «Քեզ ասում ենք 4-ից հետո, գնա ստեղից, 4-ից հետո կգաս»։ Ասացի՝ լավ, արդեն շոկի մեջ էի»,- պատմում է Ռուսլանը։ 

Դրանից հետո նա փորձում է ներս մտնել համալիրի մեկ այլ մուտքից, որտեղից արդեն առանց խնդիրների ներս են թողնում։ Ասում է՝ այս աշխատակիցների հագուստից արդեն հասկանալի էր, որ գործ ունի փառատոնի անվտանգության ծառայողների հետ։ Ներս մտնելուց հետո մոտենում է այն անվտանգության աշխատակիցներին, որոնք րոպեներ առաջ իրեն ներս չէին թողել։

«Անկեղծ եմ ասում, ամենալավ մտքերով եմ մոտեցել, ասացի՝ «բա ասում էիք մինչեւ ժամը 4-ը չի կարելի է ներս մտնել, բա ես ո՞նց մտա»։ Ասացի՝ «կներեք, բայց ինչու՞ եք նման մեծ փառատոնի մուտքի հարցերն այսպես վատ կազմակերպել եւ այսպես վատ եք խոսում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ»։ Սա սրտացավորեն եմ ասել, որովհետեւ առաջին անգամը չէր, երբ ես մեծ փառատոնի էի մասնակցում, չեմ ուզում, որ լրագրողները գնան ու ասեն, թե իրենց Հայաստանում ինչպես են վերաբերվել»,- նշում է Ռուսլանը։

Նրա խոսքով՝ մի կողմից այս մարդկանց դուր չեկավ, որ իրեն հաջողվել է մինչեւ ժամը 4-ը ներս մտնել, մյուս կողմից էլ՝ դիտողությունը չընդունեցին։

«Եթե դուք էդ վիդեոն տեսնեք, միանգամից ինձ վրա են հարձակվում՝ «դու ո՞վ ես, որ մեզ ասես՝ վատ ենք կազմակերպել, հլը արի ստեղ»։ Եթե տեսանյութը լիներ, կտեսնեիք, թե ինչ խայտառակություն էր։ Միանգամից մոտեցան եւս մի քանի հոգի, մեկը, որ ավելի հաղթանդամ էր, եկավ ու չորս մատով փորիս խփեց, թե՝ «արի ստեղ»»։

Ռուսլանի խոսքով՝ դրանից հետո իրեն հրելով փորձում են մտցնել մի սենյակ։ Ասում է՝ այդ պահին իրական վտանգ զգաց եւ սկսեց բարձր ձայնով բղավել՝ ակնկալելով, որ մարդիկ ուշադրություն կդարձնեն։

«Դրանից հետո ինձ մտցրեցին մի անկյուն, մոտեցավ ծառայողներից մեկը, ես ասացի՝ «սա այն Հայաստանը չէ, որի համար մենք պայքարել ենք»։ Նշեցի՝ անպայման հանրայնացնելու եմ այս միջադեպը, հետո փորձեցի մտնել դահլիճ, մեկը սկսեց բղավել վրաս՝ «հլը արի ստեղ, դու չես մտնելու ներս, հելար ստեղից»։ Վերնաշապիկիցս քաշելով եւ հրելով՝ ինձ դուրս հանեցին»։

Այսպիսով՝ փառատոնին նախապես հավատարմագրված լինելով՝ Ռուսլանը չի կարողացել մասնակցել եւ լուսաբանել այն։

Հարցին, թե ինչու է վստահ, որ վարչապետի անվտանգության աշխատակիցներն էին իր նկատմամբ նման վերաբերմունք դրսեւորած անձինք, ասում է՝ հագուստից արդեն հասկանալի էր։

«Բացի այդ, ըստ արարողակարգի՝ անվտանգության աշխատակիցները պետք է այդտեղ լինեին, որովհետեւ վարչապետը ներկա էր լինելու փառատոնի բացմանը»,- ասում է Ռուսլանը։

Նրա խոսքով՝ միջադեպի երեկոյան իր հետ կապ է հաստատել «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Գոռ Ծառուկյանը՝ հասկանալու համար, թե ինչ է եղել։

Sputnik Արմենիան կապ է հաստատել նաեւ ՊՈԱԿ-ի հետ։ Գոռ Ծառուկյանի խոսքով՝ անմիջապես, երբ տեղեկացվել է միջադեպի մասին, խոսել է ոչ միայն թղթակցի, այլեւ համալիրի անվտանգության աշխատակիցների հետ։ Ասում է՝ «տեսակետները մի քիչ տարբերվում են», ըստ աշխատակիցների՝ ֆիզիկական ուժ լրագրողի նկատմամբ չի գործադրվել։

«Քանի որ տեսագրություն չկա, ես մի քիչ կդժվարանամ տեսակետ հայտնել»,- նշել է Ծառուկյանը։

Պատասխանելով այն հարցին՝ միջադեպի մասնակիցները համալիրի անվտանգության ծառայողներն են, թե վարչապետի՝ Ծառուկյանը նշեց, որ չգիտի, քանի որ միջադեպին ներկա չի եղել, տեսագրություն էլ, ինչպես իրեն հայտնի է, չկա։ Ասում է՝ իր միջամտությունը պայմանավորված է նրանով, որ ՊՈԱԿ-ը փառատոնի կազմակերպման աշխատանքային խմբում է ընդգրկված, առավել եւս, երբ դեպքը վերաբերում է լրատվամիջոցին։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan