Էրդողանը զգուշացրել է Հունաստանին, որ ցանկացած պահի կարող է հարվածել
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Դիտել նաև
Փաշինյանն Էրդողանին հրավիրելու է Հայաստան
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Անկարան սպասում է Իրանի թուլացմանը, որպեսզի «լուծի» Հայաստանի խնդիրը
Արարատ Միրզոյանը չի բացառում, որ հայ-ադրբեջանական համաձայնագիրը ստորագրի նույնիսկ Թուրքիայում
Ինչո՞ւ Կիպրոսի հարցում թյուրքալեզու երկրները բաժանվեցին իրարից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախազգուշացրել է Հունաստանին, որ իրավիճակի էսկալացիայի դեպքում ինքը կարող է ցանկացած պահի հարված հասցնել, նրա խոսքերը մեջբերում է Anadolu լրատվական գործակալությունը։ Թուրք առաջնորդի խոսքով՝ Աթենքը տեղյակ է սադրանքներին հակազդելու Թուրքիայի վճռականության մասին, ուստի նրանք այլևս քայլեր չեն ձեռնարկում տարածաշրջանում իրավիճակը սրելու համար։
Էրդողանը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի մակարդակով բարձրացրել է Հունաստանի կողմից սադրանքների թեման։ Նա կարծիք է հայտնել, որ այսուհետ Աթենքը կվերլուծի Թուրքիայի հետ հարաբերությունների հետագա քայլերը։
«Հակառակ դեպքում, ինչպես արդեն ասացի, ցանկացած պահի կարող է հարված լինել»,- ասել է Էրդողանը։