Ի՞նչ է նշանակում 150 դրամ չունեցող աշակերտին տուգանել 15 հազար դրամով. Սոնա Աղեկյան (տեսանյութ) 2-3 շաբաթ է մնացել․ գործողությունների նոր ալիք է պայթելու․ Արտակարգ և լիազոր դեսպան Հեղեղատար համակարգերի չաշխատելու պատճառով՝ Երևան քաղաքը վերածվել է գետերի և լճերի (տեսանյութ)
27
Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է Բախվել են թիվ 3 և 57 համարի ավտոբուսները. կա 9 վիրավոր Արթիկում փորձում են ապամոնտաժել Հայրենական Մեծ պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձանը Գործադիր իշխանության ղեկավարի կողմից հստակ և տեսանելի ֆեյսբուքյան արդարադատությունը Սամվել Կարապետյանի նկատմամբ աննախադեպ էր, հակաժողովրդավարական էր Իշխանությունը վախ ունի, որ ցուցակը կգլխավորի Կարեն Կարապետյանը․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի «Ստոկհոլմյան սինդրոմը» Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին Հայցադիմումն ընդդեմ Աննա Վաչիկի Հակոբյանի ընդունվել է վարույթ Պատերազմ Արցախում
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է Եթե Հայաստանը պատրաստ է դրան, մենք կցանկանայինք համատեղ զարգացնել Անդրկովկասյան տրանսպորտային միջանցքը. Հաջիև Մենք ենք պաշտպանն ու զինվորը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ազգընտիր Վեհափառ Հայրապետի. Տեր Սամվել վարդապետ Մխիթարյան Բախվել են թիվ 3 և 57 համարի ավտոբուսները. կա 9 վիրավոր Արթիկում փորձում են ապամոնտաժել Հայրենական Մեծ պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձանը Գործադիր իշխանության ղեկավարի կողմից հստակ և տեսանելի ֆեյսբուքյան արդարադատությունը Սամվել Կարապետյանի նկատմամբ աննախադեպ էր, հակաժողովրդավարական էր «ՔՊ-ի Սարիկը» կգնա՞ Գյումրու էլցանցի «Կարս» մասնաճյուղի հեռացված տնօրենի պաշտոնն զբաղեցնելու Խոսրովի անտառում հրդեհ է բռնկվել Հայաստանի դրածո վարչապետը վախենում է ընդդիմախոսներից, վախենում է բոլոր նրանցից, ովքեր պատռում են փարիսեցու իր կեղծ դիմակը. Աննա Կոստանյան Տիկին Ավանեսյանին խորհուրդ կտայի իր «ողբացյալ» նախորդի հետ պարզել վերջապես COVID-ի գործն ու՞ր հասավ… Բագրատ սրբազան Ավանում բարդին տապալվել է գազատարի, մալուխների, ավտոտնակի վրա (տեսանյութ) Քամուց տապալված հերթական ծառը (տեսանյութ) Երևանի դիտարժան վայրում տգեղ վիճակ է ստեղծվել 83 թվից այստեղ բան չի արվել․ բնակիչները դիմել են «Մայր Հայաստանին» (տեսանյութ) Ի՞նչ է նշանակում 150 դրամ չունեցող աշակերտին տուգանել 15 հազար դրամով. Սոնա Աղեկյան (տեսանյութ) 2-3 շաբաթ է մնացել․ գործողությունների նոր ալիք է պայթելու․ Արտակարգ և լիազոր դեսպան Իշխանությունը վախ ունի, որ ցուցակը կգլխավորի Կարեն Կարապետյանը․ «Հրապարակ» Իշխանությունների հակաեկեղեցական այս արշավում ամեն ինչ այդքան էլ «սահուն» չէ. «Փաստ» Թիրախում հենց Եկեղեցին է, նպատակը՝ կազմաքանդումը. «Փաստ» Աղվան Արշակյանի առողջական դրությունն ու ներկայիս կարգավիճակը անհամատեղելի են. Գառնիկ Դանիելյան Հերթական «անկանխատեսելի» անձրևից հետո, Երևան քաղաքը վերածվեց ջրաշխարհի Հեղեղատար համակարգերի չաշխատելու պատճառով՝ Երևան քաղաքը վերածվել էր գետերի և լճերի (տեսանյութ) Լուսшնկшրում Պшղեստինի ժողովուրդն է, որին Իսրшյելը ցեղասպшնում է․ մենք ոչ մի բառ չենք խոսում այս մասին Նիկոլ Փաշինյանի «Ստոկհոլմյան սինդրոմը» Ալավերդիում փլուզման հետևանքով պատշգամբում գտնվող քաղաքացին ընկել է ներքև Դիանա Գասպարյանն ու սկեսուրը մեղադրյալի կարգավիճակ ունեն Հեղեղատար համակարգերի չաշխատելու պատճառով՝ Երևան քաղաքը վերածվել է գետերի և լճերի (տեսանյութ) Փաշինյանի հույսը Վեհափառի վախն է Որքա՞ն աշխատավարձ կստանա ՀԷՑ-ի կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը

«Ինձ թույլ չտվեցին, որ տունս այրեմ, բայց շատ կուզեի, որ իմ հետևից այդ տունն այրված լիներ». Աղավնոյի բնակիչ

Կարինե Ռասոյանն օգոստոսի 20-ին հայրենի գյուղը՝ Աղավնոն լքելուց հետո  հաստատվել է Երևանում. այսօր ընտանիքի 4 անդամներով ապրում են վարձակալած բնակարանում։

168.amի հետ զրույցում նա պատմեց, թե ինչպես է  2003 թվականից հաստատվել Աղավնոյում: Փոքր տնտեսություն էր հիմնել և որպես միայնակ մայր՝ կարողանում էր տան հոգսերը հոգալ, գոհ ու երջանիկ ապրում էր մինչև այս տարվա օգոստոսի 20-ը, երբ իր կամքին հակառակ՝ իրեն ստիպեցին թողնել այդքան սիրելի տունն ու հողը։ Ինչպես ինքն է ասում՝ իրեն կտրել են իր արմատից ու դուրս նետել հողից։

«Վարձակալած տան համար վճարում ենք 140 հազար դրամ, մտերիմ մարդկանցից մեկն է  այս ամիս օգնել, որպեսզի կարողանանք այդ գումարը տալ։ Արցախի կառավարությունը որպես աջակցություն՝  պետք է տար 40 հազար դրամ, բայց դեռ չի էլ տվել։ Ես, երկու աղջիկներս ու մայրս չենք աշխատում, մեծ աղջիկս է փորձում ինչ-որ տեղ աշխատանքի ընդունվել, փորձնական գնում է, չգիտենք՝ կընդունե՞ն, թե՞ ոչ։

Ինչքան էլ լավ տուն լինի, մեր Աղավնոյի տանից լավը չի լինի, մենք այս ամենի հետ չենք կարողանում հաշտվել»,- ասաց Կարինե Ռասոյանը։

 

Տիկին Կարինեն այս պահին իրենց հետագա ճակատագրի վերաբերյալ աղոտ պատկերացում ունի, չգիտի, թե իրենց ինչ է սպասվում,  ինչ ապագա է լինելու, որովհետև այս պահին տուն, աշխատանք չունեն, հույս էլ չունեն, որ կունենան, հետևաբար՝ վաղը կարող է վարձակալած բնակարանից էլ զրկվեն։

«Արցախում ամեն ինչ թողեցինք ու կորցրեցինք մեր երջանկությունը, երիտասարդությունը, մեր երեխաների մանկությունը, այդքան երիտասարդների, ի վերջո, հայրենիք կորցրեցինք։ Հիմա այլևս սիրտ չկա, Արցախ կվերադառնամ միայն այն ժամանակ, եթե լիներ մեր Աղավնոն ու Բերձորը, եթե չկա Աղավնո ու Բերձոր, ինձ համար Արցախ էլ չկա։

Միայնակ մայր եմ, ոչինչ չունեմ, ես չգիտեմ՝ ինչ է լինելու վաղը…»,- հավելեց Կարինե Ռասոյանը։

2020 թվականին արցախյան 44-օրյա պատերազմի օրերին էլ ստիպված է եղել ժամանակավորապես հեռանալ Աղավնոյից, պատմում է, որ մինչև հոկտեմբերի 27-ն Աղավնոյում է  եղել, չի էլ մտածել այնտեղից դուրս գալու մասին, սակայն քրոջ մանկահասակ երեխաների ապահովության համար ստիպված թողել է գյուղը։ Աղավնո է վերադարձել պատերազմից երկու շաբաթ անց՝ հուսալով, որ այլևս երբեք իր սիրելի գյուղը չի լքի։

«Ես չեմ մտածել, որ պատերազմից երկու տարի անց կթողնեմ Աղավնոն, որովհետև մենք պայքարում էինք։ Գյուղապետն ամեն ինչ արեց պատերազմից հետո, դպրոցը նորից կառուցեցին, ռեմոնտ արեցին, ամեն ինչ արեց, որ ժողովուրդը լիարժեք ապրի։ Մենք մեր կամքով չենք դուրս եկել Աղավնոյից, անձամբ ինձ հրատապ են հեռացրել գյուղից, ես տեղ չեմ ունեցել գնալու, տուն ու հնարավորություններ չկար։ Ինձ պաշտոնյա մարդիկ ասել են, որ դուրս գամ գյուղից, որոնք որևէ բան չարեցին, որ գոնե տուն գտնեմ։ Մեզ տների համար սերտիֆիկատ պետք է տային, դրանից որևէ նորություն չկա, հուսանք՝ կլինի, բայց ինքս չեմ հավատում, որ երբևէ կլինի, որովհետև արդեն երկու տարի է՝  փողոցներում բազմաթիվ տեղահանված արցախցիներ կան։ Աղավնո համայնքը 75 ձայն է  տվել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, ափսոս այդ ձայնը, որ մենք տվեցինք իրեն, նա որևէ բան չարեց մեզ համար»,-շեշտեց Կ. Ռասոյանը։

Մեզ հետ զրույցում տիկին Կարինեն ափսոսանք հայտնեց, որ գյուղը լքելուց առաջ իր տունը չի այրել՝ ոստիկանները թույլ չեն տվել։

«Ինձ թույլ չտվեցին, որ տունս այրեմ, բայց շատ կուզեի, որ իմ հետևից այդ տունն այրված լիներ։ Բազմաթիվ ոստիկաններ էին լցվել գյուղ, չէին թողնում։ Ովքեր իրենց տներն այրել են, իրենք ավելի լավ բան են արել, քան մենք, որ չենք այրել»,- ցավով եզրափակեց խոսքը Կարինե Ռասոյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan