ՔԿ-ն ՊԲ նախկին հրամանատարին ձերբակալելուց «բացահայտել» է, որ նոյեմբերի 7-ին Շուշին արդեն գրավված էր. Արսեն Բաբայան
Դիտել նաև
Արսեն Թորոսյանն օրգանները պատրաստ է հանձնել․․․ Մահից հետո
Արսեն Թորոսյանի «ինադու» Անահիտ Ավանեսյանն իր խորհրդական է նշանակել Լեւոն Հակոբյանին
Փաշինյանը ժողովրդին ասում է` ես եմ միապետը. Արսեն Բաբայան (տեսանյութ)
Ինչո՞ւ իշխանությունները Դավիթ Բաբայանի հարցով չեն զբաղվում
Ինչու Դավիթ Բաբայանն ինքնակամ հանձնվեց
Նրանք չեն էլ նկատում, թե ինչպես են ամեն «բացահայտման» մասին պաշտոնական հաղորդագրություններ հրապարակելով բացահայտում հենց իրենց կողմից կատարված հանցանքները:
Մեկ օրինակ. Քննչական կոմիտեն ՊԲ նախկին հրամանատարին ձերբակալելուց «բացահայտել» է, որ նոյեմբերի 7-ին Շուշին արդեն գրավված է եղել թշնամու կողմից: Իսկ հիմա հիշեք, թե Արցախի նախագահի հայտնի հրապարկված հեռախոսային խոսակցությունը որ օրն էր և նա ինչ էր նա ասում, ավելի ճիշտ՝ ինչ էր խնդրել Նիկոլ Փաշինյանին ու մերժվել: Սրան համադրեք Նիկոլ Փաշինյանի կողմից նոյեմբերի 8-ին արված ֆեյսբուքյան հայտարարությունը՝ «Շուշիի համար մարտերը շարունակվում են»: Իրականում ամեն բան հստակ է և բացահայտված:
Այս իշխանության հեռացումից հետո, նոր և օբկյեկտիվ պայմաններում, առանձնապես ոչ լայնածավալ քննչական գործողություններով կհիմնավորվի բոլոր դրվագներն ու դրանցում մեղավոր անձանց շրջանակը: Ամբողջ ապացուցողական բազան հանրայնացված է, կմնա ընդամենը դրանք համակարգված արձանագրելը:
Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից