Մարտահրավերը պատմական է՝ վերածնունդ կամ ոչնչացում. Դավիթ Բաբայան
![Մարտահրավերը պատմական է՝ վերածնունդ կամ ոչնչացում. Դավիթ Բաբայան](/timthumb.php?src=/disc/19-08-22/c33add0144dad5621dd7babea217ad5e.jpg&w=450)
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը գրում է.
«Կան բարդագույն և շատ ցավոտ գործընթացները, որոնց միջով պետք է անցնի ժողովուրդը, հասարակությունը ինքնամաքրման և վերածննդի համար։ Այդ գործընթացներից մի քանիսն ունեն օբյեկտիվ բնույթ, որոնք թելադրված են ստեղծված իրավիճակով։
Մարտահրավերը պատմական է՝ վերածնունդ կամ ոչնչացում: Բայց, առանց այդ գործընթացների միջով անցնելու, որը մի տեսակ «քիմիաթերապիա» է, բուժումը և ապաքինումը անհնար է։
Այստեղ գլխավորը հավատի ամրապնդումն է, հայրենասիրությունը, պրոֆեսիոնալիզմը և բոլոր տեսակի տականքներից հեռու մնալը»։