Ինչու Զասն ու Փաշինյանը չեն հանդիպել․ պարզաբանում՝ ՀԱՊԿ-ից Ադրբեջանը փորձում է կյանքի կոչել իր առավելապաշտական նկրտումները. ԱԳՆ Բացի՛ դուռը, կխփե՛մ. կանչե՛ք դատավորին. անհետ կորածների ծնողները մտան դատարան. Տեսանյութ
28
Որը՞ պետք է լինի ՀՀ երեք նախագահների գլխավոր առաքելությունն այս փուլում Մոսկվան պատրաստվում է Ուկրաինայում միջուկային զենք՞ կիրառել Հինգ նախագահները և Վեհափառը պարտավոր են հիշել 100 տարի առաջվա մեր պատմության դասերը «ՀՀ նախկին նախագահը կապիտուլյացիայի մեջ վատ բան չի տեսնում». Տեր-Պետրոսյանը «սեփականաշնորհել» է ադրբեջանական լրատվամիջոցների առաջին էջերը Ուղիղ երկու տարի առաջ` ժամը 7։10-ին Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Արցախի դեմ. սկսվեց 44-օրյա պատերազմը Իշխանության մեջ էլ կան մարդիկ, որոնք գտնում են, որ Փաշինյանը պետք է հեռանա. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից․ Փաշինյանն ասել է Մակրոնի հետ հանդիպումից հետո Խաղաղության համար ՀՀ-ն ու Ադրբեջանը պետք է ստորագրեն Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագիրը. Չավուշօղլու Ռուս-վրացական սահմանն այսօր դարձել է ներկայիս Ռուսաստանում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի ցուցիչներից մեկը. Տեսանյութ Անցած տեղական ընտրությունները ցույց տվեցին մեկ բան` այսօր Հայաստանում չկա ո՜չ իշխանություն, ո՜չ ընդդիմություն Պատերազմ Արցախում
Պատերազմից երկու տարի անց ամեն բան ավելի տեսանելի է դառնում Բաքվի բռնապետսկան վարչախմբի հետ ինչ-որ թուղթ ստորագրելով «փրկվելը» կեղծ և վտանգավոր օրակարգ է Հերթը ԿԸՀ-ինն է. այդ կառույցը նոր նախագահ կունենա․ ով է հավանական թեկնածուն Մարտերը պետք է դադարեցվեն, իսկ ադրբեջանական ուժերը պետք է վերադառնան իրենց դիրքերը․ Ֆրանսիայի ՊՆ Արթուր Դավթյանի որոշ հավատարիմ կադրեր ապշեցրել են իրենց պահվածքով Զոհրաբ Մնացականյանը նոր աշխատանք ունի Ինչու 1994-ին Բաքուն չստորագրեց ամփոփիչ արձանագրությունը Կարեն Անդրեասյանին ամեն գնով ցանկանում են ԲԴԽ նախագահ նշանակել Ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ ՊՆ Մահացել է Բորիս Մոիսեևը Գերմանիայի խորհրդարանի փոխխոսնակն Էրդողանին անվանել է «կոյուղու առնետ» Գազ չի լինի Վերին Լարսի անցակետում զորակոչի ենթակա բոլոր ռուսաստանցիներին առձեռն կհանձնվեն զինվորական ծանուցագրեր Կարճ խորհուրդ եմ տալիս՝ դադարել օգտագործել Mail.ru-ն հնարավորինս շուտ Երկրաշարժ Թուրքիայում. ցնցումները զգացվել են նաև Երևանում և Շիրակում Ռուբեն Հակոբյանի բաց նամակը Լևոն Տեր-Պետրոսյանին ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայտարարություն է տարածել Ինչու Զասն ու Փաշինյանը չեն հանդիպել․ պարզաբանում՝ ՀԱՊԿ-ից Որը՞ պետք է լինի ՀՀ երեք նախագահների գլխավոր առաքելությունն այս փուլում Ադրբեջանը փորձում է կյանքի կոչել իր առավելապաշտական նկրտումները. ԱԳՆ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ն է, Նիկոլ Փաշինյանի կնոջ ինսթագրամում BFF (լուսանկար) Գերասը կալանքի տակ է, որովհետև օրվա իշխանությունները մեղմ ասած «չեն սիրում» նրան, իսկ չեն սիրում մի պարզ պատճառով՝ Գերասը չի ընդունել այն թեզը, որ Հայաստանը վերջնականապես պարտված է, իսկ Արցախի հարցը փակված է Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկեց ոչ թե հայրենիքը, այլ Նիկոլ Փաշինյանին փրկելու ծրագիր. Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ Կեցցե՛ք. հուսանք, մի օր ձեզ արժանի իշխանություն կունենանք․ Արսեն Ջուլֆալակյան Բացի՛ դուռը, կխփե՛մ. կանչե՛ք դատավորին. անհետ կորածների ծնողները մտան դատարան. Տեսանյութ Ինչ է ուզում Փաշինյանը և ինչ է ուզում Ալիևը «Լևոն Տեր-Պետրոսյանը շատ հեռու է այժմյան համաշխարհային քաղաքականությունից». Վազգեն Մանուկյան Լռության րոպե Ստեփանակերտում. դադարել է անգամ ավտոմեքենաների երթևեկությունը Բերդում սկսվեցին կալանավորումները. Սևադա Ղուկասյան Դիվանագետներ ունենք, որոնք հոգու խորքում համոզված են, թե պետք է Արցախը տանք. Ստեփան Դանիելյան. Տեսանյութ

3 անցակետ հայ-ադրբեջանական սահմանի՞ն. Քարտեզ

3 ԱՆՑԱԿԵՏ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ՞Ն

Այսօր իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում շրջանառության մեջ է դրվել մի նախագիծ, որով նախատեսվում է հայ-ադրբեջանական պետական սահմանին 3 անցակետեր ստեղծել։

Առաջին անցակետը Սոթք-ի հատվածում է և ենթադրաբար կապելու է դեպի Վարդենիս գնացող M11 ճանապարհը հայկական կողմի ջանքերով կառուցված Սոթք-Քարվաճառ ճանապարհի հետ, որը իր հերթին Ադրբեջանը թունելներով և նոր ճանապարհներով փորձում է կապել Գանձակի և Ադրբեջանի հյուսիս-արևմտյան այլ շրջանների հետ։

Երկրորդ անցակետը Արարատի մարազում՝ Նախիջևանի սահմանին է՝ Երասխ-Սադարակ հատվածում

Երրորդ անցակետը Քարահունջ-«Էյվազլի» հատվածում է։ Սա այն հատվածն է, որը Ադրբեջանը օկուպացրել էր դեռ նախորդ տարի՝ կտրելով Գորիս-Կապան ճանապարհը և տեղադրելով անցակետ։ Ուշագրավ է, որ Ադրբեջանը նաև կառուցում է «Էյվազլի»-Սանասար և Խոդաֆերին-Սանասար-Լաչին ճանապարհները, որը իր հերթին միանալու է Հորադիզ-ՀՀ սահման ճանապարհին։

Այսպիսով ուրվագծվում է երկու ուղղություն, որոնցով իրականացվելու է Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ։

■Քարվաճառ-Սոթք-Վարդենիս-Մարտունի-Գետափ-Երասխ-Նախիջևան, որը հետագայում կմիանա Ադրբեջանի հյուսիս-արևմտյան շրջաններին

 

■Հորադիզ-Խոդաֆերին-Սանասար-«Էյվազլի»-Քարահունջ-Գորիս-Երասխ-Նախիջևան, որը հետագայում կարող է միանալ Սիսիանից դեպի Անգեղկոթ և Բջնակ տանող ճանապարհին

 

Այսինքն, այս նախագծով Ադրբեջանը Նախիջևանի հետ կապ է ստանալու իր համար բավականին ձեռնտու երկու ուղղություններով՝ ամենակարճ ճանապարհով Գանձակը կապելով Նախիջևանի հետ Հյուսիսից, իսկ հարավային շրջանները՝ Սյունիքի հատվածից։

Ուշագրավ է, որ ոչինչ նշված չէ հարավում՝ Մեղրիի հատվածում անցակետի ստեղծման, ինչպես նաև հյուսիսում՝ Տավուշի մարզում անցակետ տեղադրելու վերաբերյալ, որոնք այն հատվածներն են, որտեղ ենթադրաբար կարող է բացվել երկաթուղային հաղորդակցությունը։ Սրանից կարող ենք ենթադրել, որ առաջնահերթություն է տրվում ավտոմոբիլային ճանապարհների շահագործմանը, այլ ոչ թե երկաթուղիների։

Այսինքն, ընտրված տեղանքներից պարզ է դառնում, որ այս նախագիծը պետք է դիտարկել ոչ թե ընդհանուր կումունիկացիաների ապաշրջափակման, այլ Ադրբեջանին հարմար «միջանցքներ» տրամադրելու տեսանկյունից, որովհետև ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության ադրբեջանցիների անվտանգությունը պետք է ապահովեն ռուս սահմանապահները։

Հատկանշական է նաև, որ ադրբեջանցիները փաստացի անցնելու են այն տարածքներով, որոնց նկատմամբ ամենից շատ են հավակնություններ ներկայացնում՝ մի կողմից Վարդենիսի շրջանով, մյուս կողմից՝ Սյունիքի մարզով։ Ակնհայտ է, որ այս ուղղություններով Ադրբեջանցիների տարանցումը լի է տարատեսակ սպառնալիքներով, իսկ տարանցման անվտանգության հետ կապված ցանկացած պատրվակ կամ սադրանք Ադրբեջանը կարող է օգտագործել Հայաստանի դեմ նոր ագրեսիա նախաձեռնելու նպատակով։

Միաժամանակ անհասկանալի է, թե այս անցակետերի շահագործումը ինչ հնարավորություն է տալու Հայաստանին՝ արտաքին աշխարհի հետ հաղորդակցությունը բարելավելու տեսանկյունից։ Արդյո՞ք հայկական բեռներն ու ուղևորները Սոթք-Քարվաճառ-Բաքու ճանապարհով են մեկնելու դեպի ՌԴ, թե՞ Քարահունջ-«Էյվազլի» ճանապարհով՝ դեպի Իրան։ Եթե այդպես է, ապա առաջին դեպքում գործ ունենք անլուծելի թվացող անվտանգային ռիսկերի հետ, երկրորդ դեպքում, ըստ էության, ստացվում է, որ Ադրբեջանին դեպի Նախիջևան տարանցման երթուղու փոխարեն ուղղակի թույլտվություն ենք ստանալու օգտվել Գորիս-Կապան ճանապարհից, որը նախորդ տարի հանձնվեց Ադրբեջանին։

Դերենիկ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan