Հայաստանը կես տարում 20 մլն դոլարի ոսկի է արտահանել դեպի Թուրքիա «Ինքը գնացել էր փրկելու». լանջառցի Շավարշի մարմինը Բաքվից ուղարկեցին. Տեսանյութ Ինչու Զասն ու Փաշինյանը չեն հանդիպել․ պարզաբանում՝ ՀԱՊԿ-ից
28
Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը՝ ուղիղ Խերսոնը, Զապորոժյեն, Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները կողմ են քվեարկել ՌԴ կազմ մտնելուն Որը՞ պետք է լինի ՀՀ երեք նախագահների գլխավոր առաքելությունն այս փուլում Մոսկվան պատրաստվում է Ուկրաինայում միջուկային զենք՞ կիրառել Հինգ նախագահները և Վեհափառը պարտավոր են հիշել 100 տարի առաջվա մեր պատմության դասերը «ՀՀ նախկին նախագահը կապիտուլյացիայի մեջ վատ բան չի տեսնում». Տեր-Պետրոսյանը «սեփականաշնորհել» է ադրբեջանական լրատվամիջոցների առաջին էջերը Ուղիղ երկու տարի առաջ` ժամը 7։10-ին Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Արցախի դեմ. սկսվեց 44-օրյա պատերազմը Իշխանության մեջ էլ կան մարդիկ, որոնք գտնում են, որ Փաշինյանը պետք է հեռանա. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից․ Փաշինյանն ասել է Մակրոնի հետ հանդիպումից հետո Խաղաղության համար ՀՀ-ն ու Ադրբեջանը պետք է ստորագրեն Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագիրը. Չավուշօղլու Պատերազմ Արցախում
SOS. Արայիկ Հարությունյանի և ադրբեջանցիների նոր դավադիր պլանը․ ինչ դեր ունի Ռուբեն Վարդանյանը․ Բորիս Մուրազի Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը՝ ուղիղ Արվեստագիտական կայֆեր էին, «ապստամբական» ռոմանտիկա... Հեղափոխություն էին եփում «Պատերազմից երկու տարի հետո հայտնի չէ, թե ով էր ղեկավարում պատերազմը». Ոսկան Սարգսյան Սյունիքը Հայաստանի ողնաշարն է, որն այսօր կրկին ձեռք է բերել աշխարհաքաղաքական նշանակություն ԶՈւ-ն քաղաքական ղեկավարությունից պետք է պահանջի բանակին անհրաժեշտ միջոցների մատակարարում․ Տոնոյան Խերսոնը, Զապորոժյեն, Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները կողմ են քվեարկել ՌԴ կազմ մտնելուն Կապիտուլյացիայով հրճվողները, որ Գերմանիան ու Ճապոնիան որպես օրինակ են բերում, չգիտեն կամ չեն ուզում հիշատակել, որ... Սպիտակ Տանը Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցը Հայաստանը կես տարում 20 մլն դոլարի ոսկի է արտահանել դեպի Թուրքիա «Ինքը գնացել էր փրկելու». լանջառցի Շավարշի մարմինը Բաքվից ուղարկեցին. Տեսանյութ Մարդիկ չեն կարող գնալ սահման. ՊՆ-ն հակադարձում է Փաշինյանին Զոհաբերել Հայաստանը մինչև վերջին հայը Թուրքը մի բան կարող է շաղ տալ մեր գլխին՝ արկեր ու ռումբեր Պատերազմից երկու տարի անց ամեն բան ավելի տեսանելի է դառնում Բաքվի բռնապետսկան վարչախմբի հետ ինչ-որ թուղթ ստորագրելով «փրկվելը» կեղծ և վտանգավոր օրակարգ է Հերթը ԿԸՀ-ինն է. այդ կառույցը նոր նախագահ կունենա․ ով է հավանական թեկնածուն Մարտերը պետք է դադարեցվեն, իսկ ադրբեջանական ուժերը պետք է վերադառնան իրենց դիրքերը․ Ֆրանսիայի ՊՆ Արթուր Դավթյանի որոշ հավատարիմ կադրեր ապշեցրել են իրենց պահվածքով Զոհրաբ Մնացականյանը նոր աշխատանք ունի Ինչու 1994-ին Բաքուն չստորագրեց ամփոփիչ արձանագրությունը Կարեն Անդրեասյանին ամեն գնով ցանկանում են ԲԴԽ նախագահ նշանակել Ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ ՊՆ Մահացել է Բորիս Մոիսեևը Գերմանիայի խորհրդարանի փոխխոսնակն Էրդողանին անվանել է «կոյուղու առնետ» Գազ չի լինի Վերին Լարսի անցակետում զորակոչի ենթակա բոլոր ռուսաստանցիներին առձեռն կհանձնվեն զինվորական ծանուցագրեր Կարճ խորհուրդ եմ տալիս՝ դադարել օգտագործել Mail.ru-ն հնարավորինս շուտ Երկրաշարժ Թուրքիայում. ցնցումները զգացվել են նաև Երևանում և Շիրակում Ռուբեն Հակոբյանի բաց նամակը Լևոն Տեր-Պետրոսյանին

Այս իշխանության էժանագին ինքնագովազդն արդեն սկսել է իրենց դեմ աշխատել

Ամեն մի գործընթաց ունի սկիզբ և իր տրամաբանական ավարտը: Երբ 1917-ին բոլշևիկներն եկան իշխանության, առաջին տարիներին նրանց գաղափարախոսությանը հավատում էին: Հետո, ժամանակի ընթացքում, մարդիկ հասկացան նրանց սնանկությունը և կոմունիստների իշխանությունն  անփառունակ ավարտ ունեցավ: Նույնը կարելի է ասել Հայաստանի տարբեր փուլերի իշխանությունների գործունեության մասին: Դա բոլոր ժամանակների քաղաքական գործընթացների բնական օրենքն է: Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակաշրջանի անփառունակ ավարտի մասին բազմաթիվ գործոններ են վկայում: Գլխավորն այն է, որ մարդիկ այդպես էլ չտեսան  նոր Հայաստանի իրականությունը: Կոսմետիկ փոփոխությունների հետ մեկ տեղ արդեն տեսանելի են էլ ավելի գռեհիկ բարքերը:

Դրա վառ օրինակներից էր Տիգրան Ավինյանի ինքնագովազդը «Սուրմալուի» ողբերգության ֆոնին, երբ նա ավետեց թե ՔՊ-ի քաղաքապետի թեքնածուն ինքն է լինելու և այն ժամանակ, երբ մարդիկ գտնվում էին ողբերգության մեջ:

Նա նույնիսկ չհասկացավ, թե ինչ արեց: Նրա համար կարևոր էր ցույց տալ, որ ինքն է լինելու քաղաքի ապագա տերը, կարծես փորձելով մեսիջ ուղարկել շարքային քաղաքացուն, թե վաղը, որ ես լինեմ քաղաքապետ, իբր այլևս սուրմալուները չեն պայթի:

Նա այնքան է կտրված իրականությունից, որ նույնիսկ չհասկացավ, որ իր այդ քայլով նա զզվանք առաջացրեց մարդկանց մոտ: Սակայն ինքը, մեղավոր չէ դրա համար, քանզի այդպիսի մթնոլորտ է տիրում Փաշինյանի ողջ թիմում:

Այստեղ արդեն քիչ են հետաքրքրված երկրի իրական խնդիրների լուծմամբ: Նրանց մտահոգում է այսօր բացառապես մեկ խնդիր, այն է ինչպես վերարտադրվել երկրի քաղաքներում, գյուղերում և ողջ երկրով մեկ, քանզի դրանից է կախված լինելու նաև իրենց ֆիզիկական գոյությունը: Այն ինչ կատարվեց այս չորս տարիների ընթացքում, անջնջելի հետք է թողնելու հայ ժողովուրդի պատմության մեջ: Ապագա պատմաբանները կոնկրետ մագդիրներով են ներկայացնելու այս իշխանության բովանդակությունը:

Քանզի նման «վառ» հետք չի թողել մեր պատմության մեջ որևէ այլ իշխանություն: Միգուցե այդ դեպքերն եղել են, բայց դրանք եղել են վաղուց և մոռացության են մատնվել, մինչդեռ 21 դարում նման արդյունքներ արձանագրելով Փաշինյանն ու նրա թիմակիցները հավերժորեն փորագրվելու են մեր ժողովուրդի պատմության մեջ որպես մահաբեր իշխանության ներկայացուցիչներ: Այսօր արդեն հանրության մեծ մասը հասկացել է դա, իսկ ահա իշխող ուժի ներկայացուցիչները կորցրել են իրականության զգացողությունը և գալու է մի պահ, երբ այդ ցիկլերի հետագա զարգացման  հատումը տալու է իր արդյունքը: Այդպես եղավ և Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի, և Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի  իշխանության հետ:

Հերթը հասել է Փաշինյանի իշխանությանը և Տիգրան Ավինյանը, նույնիսկ չհասկանալով դա, փաստացի, ավետեց դրա մասին:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan