Հայաստանը կես տարում 20 մլն դոլարի ոսկի է արտահանել դեպի Թուրքիա «Ինքը գնացել էր փրկելու». լանջառցի Շավարշի մարմինը Բաքվից ուղարկեցին. Տեսանյութ Ինչու Զասն ու Փաշինյանը չեն հանդիպել․ պարզաբանում՝ ՀԱՊԿ-ից
28
Որը՞ պետք է լինի ՀՀ երեք նախագահների գլխավոր առաքելությունն այս փուլում Մոսկվան պատրաստվում է Ուկրաինայում միջուկային զենք՞ կիրառել Հինգ նախագահները և Վեհափառը պարտավոր են հիշել 100 տարի առաջվա մեր պատմության դասերը «ՀՀ նախկին նախագահը կապիտուլյացիայի մեջ վատ բան չի տեսնում». Տեր-Պետրոսյանը «սեփականաշնորհել» է ադրբեջանական լրատվամիջոցների առաջին էջերը Ուղիղ երկու տարի առաջ` ժամը 7։10-ին Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Արցախի դեմ. սկսվեց 44-օրյա պատերազմը Իշխանության մեջ էլ կան մարդիկ, որոնք գտնում են, որ Փաշինյանը պետք է հեռանա. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից․ Փաշինյանն ասել է Մակրոնի հետ հանդիպումից հետո Խաղաղության համար ՀՀ-ն ու Ադրբեջանը պետք է ստորագրեն Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագիրը. Չավուշօղլու Ռուս-վրացական սահմանն այսօր դարձել է ներկայիս Ռուսաստանում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի ցուցիչներից մեկը. Տեսանյութ Անցած տեղական ընտրությունները ցույց տվեցին մեկ բան` այսօր Հայաստանում չկա ո՜չ իշխանություն, ո՜չ ընդդիմություն Պատերազմ Արցախում
ԶՈւ-ն քաղաքական ղեկավարությունից պետք է պահանջի բանակին անհրաժեշտ միջոցների մատակարարում․ Տոնոյան Հատնի են հանրաքվեի նախնական արդյունքները Կապիտուլյացիայով հրճվողները, որ Գերմանիան ու Ճապոնիան որպես օրինակ են բերում, չգիտեն կամ չեն ուզում հիշատակել, որ... Սպիտակ Տանը Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցը Հայաստանը կես տարում 20 մլն դոլարի ոսկի է արտահանել դեպի Թուրքիա «Ինքը գնացել էր փրկելու». լանջառցի Շավարշի մարմինը Բաքվից ուղարկեցին. Տեսանյութ Մարդիկ չեն կարող գնալ սահման. ՊՆ-ն հակադարձում է Փաշինյանին Զոհաբերել Հայաստանը մինչև վերջին հայը Թուրքը մի բան կարող է շաղ տալ մեր գլխին՝ արկեր ու ռումբեր Պատերազմից երկու տարի անց ամեն բան ավելի տեսանելի է դառնում Բաքվի բռնապետսկան վարչախմբի հետ ինչ-որ թուղթ ստորագրելով «փրկվելը» կեղծ և վտանգավոր օրակարգ է Հերթը ԿԸՀ-ինն է. այդ կառույցը նոր նախագահ կունենա․ ով է հավանական թեկնածուն Մարտերը պետք է դադարեցվեն, իսկ ադրբեջանական ուժերը պետք է վերադառնան իրենց դիրքերը․ Ֆրանսիայի ՊՆ Արթուր Դավթյանի որոշ հավատարիմ կադրեր ապշեցրել են իրենց պահվածքով Զոհրաբ Մնացականյանը նոր աշխատանք ունի Ինչու 1994-ին Բաքուն չստորագրեց ամփոփիչ արձանագրությունը Կարեն Անդրեասյանին ամեն գնով ցանկանում են ԲԴԽ նախագահ նշանակել Ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ ՊՆ Մահացել է Բորիս Մոիսեևը Գերմանիայի խորհրդարանի փոխխոսնակն Էրդողանին անվանել է «կոյուղու առնետ» Գազ չի լինի Վերին Լարսի անցակետում զորակոչի ենթակա բոլոր ռուսաստանցիներին առձեռն կհանձնվեն զինվորական ծանուցագրեր Կարճ խորհուրդ եմ տալիս՝ դադարել օգտագործել Mail.ru-ն հնարավորինս շուտ Երկրաշարժ Թուրքիայում. ցնցումները զգացվել են նաև Երևանում և Շիրակում Ռուբեն Հակոբյանի բաց նամակը Լևոն Տեր-Պետրոսյանին ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայտարարություն է տարածել Ինչու Զասն ու Փաշինյանը չեն հանդիպել․ պարզաբանում՝ ՀԱՊԿ-ից Որը՞ պետք է լինի ՀՀ երեք նախագահների գլխավոր առաքելությունն այս փուլում Ադրբեջանը փորձում է կյանքի կոչել իր առավելապաշտական նկրտումները. ԱԳՆ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ն է, Նիկոլ Փաշինյանի կնոջ ինսթագրամում BFF (լուսանկար)

Ջաբրայիլից մինչև «Սուրմալու»

Հայաստանն ու Արցախն ապրում են աղետից–աղետ ռեժիմի մեջ։ Ուշագրավն այն է, որ հանրությանն այդ ռեժիմի մեջ ապրեցնում են տեղեկատվական նույն տեխնոլոգիաները կիրառելով։ Չես հասցնում մի աղետի տակից դուրս գալ ու պատասխանատուների հետևից ընկնել, երբ մյուս աղետն է գալիս ու լրատվական հոսքերից անհետացնում նախորդ աղետը։
 
Ամենազզվելին այն է, որ սրանք ամեն մի աղետի հետ շրջանառության մեջ են դնում գերլավատեսական կեղծ լուր։ Անպաշտպան ականջները հաճույքով ընդունում են կեղծիքը՝ սոցիալական ցանցերում հաղթանակներ տանելով կամ երջանկանալով։
2020–ի սեպտեմբերի 27–ին թշնամին հարձակվեց՝ օգտվելով Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական կոպտագույն սխալներից։
 
Թշնամին գրոհում էր Ջաբրայիլի ուղղությամբ ու առաջ գալիս։ Իշխանություններն այդ ընթացքում «Հաղթելու ենք»–ի ներքո «ազատագրում» էին Շահումյանն ու Գետաշենը։
Ջաբրայիլը հանձնվեց։ Ստի ու կեղծիքի խոսնակը սկսեց հանրությանը զբաղեցնել, որ թեժ մարտեր են Ջաբրայիլում ու դեռ շարունակվում է Գետաշենի ու Շահումյանի «ազատագրումը»։
 
Հետո եղավ Ֆիզուլին, Զանգելանը, Կուբաթլուն։ Հետո ընկավ Հադրութը։ Ջաբրայիլն արդեն մոռացվել էր։
Հետո ասացին, որ Շուշին է վտանգված։ Հադրութը տեղեկատվական հոսքերից դուրս մնաց։
 
Շուշին 4 օր արդեն հանձնված էր, բայց Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9–ի առավոտյան գրում էր, որ Շուշիի համար թեժ մարտերը շարունակվում են։ Նույն օրվա գիշերը ստորագրվեց կապիտուլյացիան։ Տեղեկատվական աղբ ուտող զանգվածին կերակրում էին, որ նա ոչ թե կապիտուլացվել է, այլ «կյանքեր է փրկել»։
 
Պատկերացնո՞ւմ եք, գլխավոր գլխակերը հանդես է գալիս որպես «կյանքեր փրկող»․ լկտիությունը չափ ու սահման չունի։
 
Թշնամին մտավ Հայաստանի տարածք ու մինչև հիմա մնացել է այստեղ։ Բայց դրան այնքան աղետներ են հաջորդել, որ արդեն սովորական է դարձել ադրբեջանցիների ներկայությունը Հայաստանում։ Մանավանդ որ հայ զինվորներին «քացով լարելու» կադրերը հատուկ տարածվեց համացանցում, որպեսզի համընդհանուր վախի ու հուսահատությա մթնոլորտում ավելի հեշտ իրագործվի «Ինչ ուզում են տանք պրծնենք, միայն թե կռիվ չլինի ու խաղաղ ապրենք» հրեշավոր ծրագիրը։
 
Նոյեմբերի 9–ի հայտարարության տեքստից շեղվող ժամկետում ադրբեջանցիները Լաչինի միջանցքի աշխարհագրություն են փոխում։ Հանձնվում է Աղավնոն։ Ու այս ամենի ֆոնին տեղի է ունենում «Սուրմալուի» պայթյունը։ Աղավնոն դուրս է մնում լրահոսից։ Հայը սեփական տունն է այրում Աղավնոյում, Արցախի իշխանությունը կազմակերպում է հայերի բռնի տեղահանումը։ Աղավնոյի այրվող տան կրակը մի կերպ է տեղ զբաղեցնում «Սուրմալուի» կրակի արանքում։ Աղետները մրցում են միմյանց հետ տեղեկատվական դաշտում տեղ զբաղեցնելու համար։
 
Սարսափով եմ սպասում «Զանգեզուրի միջանցքի» թեմային։ Հատկապես երբ սրանք հայտարարում են, որ միջանցքային տրամաբանություն չի լինելու։ Ինչ ասել են, հակառակն է եղել․․․
 
Հ․Գ․։ Ո՞վ է հիմա հիշում, որ «Սուրմալուի» դեպքից մեկ օր առաջ Ալիևը հայտարարել էր, որ Ղարաբաղին զրո կարգավիճակ է տալու, ղարաբաղցիներն էլ զրո են լինելու Ադրբեջանում, իսկ պաշտոնական Երևանը ծպտուն անգամ չէր հանել։ Ալիևն արձագանքել էր Նիկոլի՝ Ղարաբաղի կարգավիճակն իջեցնելու համաձայնությանը։ Նիկոլի լռությունը համաձայնության նշան դարձավ։
 
Ո՞վ է հիշում, որ իշխանությունը հայտարարել էր, որ Լաչինի միջանցքի հարցով ադրբեջանցիների պահանջը լեգիտիմ չէ։ Բա որ լեգիտիմ չէ, ապա ինչու՞ են Աղավնոյում տուն այրում։
 
Ո՞վ է հիշում, որ Փաշինյան Նիկոլը 2021–ի ամռանը գերիներին առաջարկում էր «ընդամենը» 1–2 ամիս դիմանալ Բաքվի բանտերում՝ «հանուն հայրենիքի»։ Արդեն տարուց ավել է անցել։
 
Ո՞վ է հիշում, որ գազը, հոսանքը, ջուրը պետք է չթանկանային։
Ո՞վ է հիում, որ իշանությունն ու բիզնեսը պետք է տարանջատված լինեին, մականունավոր օլիգարխները պետք է պատգամավոր չլինեին, թալան չպետք է լիներ, խնամի–ծանոթ–բարեկամ սկզբունքը կադրային հարցերում չպետք է լիներ։
Ո՞վ է հիշում ․․․
 
ՀՀ ԱԺ Պատգամավոր Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan