«Շիրակ» օդանավակայանում և Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբի մասին ահազանգ է ստացվել
Դիտել նաև
Գյումրիի «Ալավերդին». Սամվել Բալասյանի ճակտի գիրն ու հերթական գործարքը
Այ, ջրափոս եմ ասել, է՜...
Քաղաքի տարածքում կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվեք
Հարսնացուն զոհվել է, երիտասարդ տղան ծանր վիճակում է. նոր մանրամասներ՝ 11 կյանք խլած ավտովթարի մասին. Տեսանյութ
«Մոտ 20 րոպե ավտոմեքենաներով քաշում էին «Զիլ»-ից, որ հանեին ավտոբուսի միջից»․ պատմում է վթարի ականատեսը
Արտակարգ իրավիճակների նախարարության էլեկտրոնային հասցեին այսօր՝ օգոստոսի 17-ին, նամակ է ստացվել, որ «Շիրակ» օդանավակայանում եւ Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբ է տեղադրված։
Այս մասին հայտնել է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։ «Օդանավակայանում եւ կայարանում տեղի են ունեցել տարհանումներ, այժմ իրականացվում են սակրավորական աշխատանքներ։ «Շիրակ» օդանավակայանում այսօր եւ վաղը մեկնումներ եւ ժամանումներ նախատեսված չեն»,- նշեց Կոստանյանը։