«Զվարթնոց» օդանավակայանում ռումբի մասին ահազանգ է ստացվել

Դիտել նաև
Երևանում հայտնաբերվել է ականանետի ական․ այն տեղափոխվել է N զորավարժարան՝ հետագա ոչնչացման
Ռումբի մասին ահազանգերը հասան քննչական
Ռումբի ահազանգ Տաշիր քաղաքում. պայթուցիկ սարք չի հայտնաբերվել
Ռումբի մասին ահազանգերի մասով իրավապահները դիմել են արտերկրի գործընկերներին
Շաբաթվա ընթացքում Մարտունու և Ասկերանի շրջաններից հայտնաբերվել ու վնասազերծվել է հրթիռակասետային 11 ռումբ
ԱԻՆ քարտուղարության էլեկտրոնային փոստին անհայտ անձը նամակ է ուղարկել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ռումբ է տեղադրված։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Ներկա պահին եւ մետրոպոլիտենում եւ օդանավակայանում սակրավորական աշխատանքներ են ընթանում։ Օդանավակայանից այս պահին տարհանում չի իրականացվել»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 16-ին՝ 10:05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ Ուղեւորները տարհանվել են, ուղեւորափոխադրումները՝ ժամանակավորապես դադարեցվել: