Ի՞նչ է նշանակում 150 դրամ չունեցող աշակերտին տուգանել 15 հազար դրամով. Սոնա Աղեկյան (տեսանյութ) 2-3 շաբաթ է մնացել․ գործողությունների նոր ալիք է պայթելու․ Արտակարգ և լիազոր դեսպան Հեղեղատար համակարգերի չաշխատելու պատճառով՝ Երևան քաղաքը վերածվել է գետերի և լճերի (տեսանյութ)
26
Գործադիր իշխանության ղեկավարի կողմից հստակ և տեսանելի ֆեյսբուքյան արդարադատությունը Սամվել Կարապետյանի նկատմամբ աննախադեպ էր, հակաժողովրդավարական էր Իշխանությունը վախ ունի, որ ցուցակը կգլխավորի Կարեն Կարապետյանը․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի «Ստոկհոլմյան սինդրոմը» Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին Հայցադիմումն ընդդեմ Աննա Վաչիկի Հակոբյանի ընդունվել է վարույթ Ոչ պատահական նշանակումներ ՀԷՑ-ում. ովքե՞ր են նրանք. «Ժողովուրդ» Եվս մի ողբերգություն զորքերում. Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել Այսինքն իրենք ՀԷՑ-ը վերցնեն կառավարեն, մենք ներդրումային ծրագիրը իրականացնե՞նք. Դավիթ Ղազինյան Պատերազմ Արցախում
Գործադիր իշխանության ղեկավարի կողմից հստակ և տեսանելի ֆեյսբուքյան արդարադատությունը Սամվել Կարապետյանի նկատմամբ աննախադեպ էր, հակաժողովրդավարական էր «ՔՊ-ի Սարիկը» կգնա՞ Գյումրու էլցանցի «Կարս» մասնաճյուղի հեռացված տնօրենի պաշտոնն զբաղեցնելու Խոսրովի անտառում հրդեհ է բռնկվել Հայաստանի դրածո վարչապետը վախենում է ընդդիմախոսներից, վախենում է բոլոր նրանցից, ովքեր պատռում են փարիսեցու իր կեղծ դիմակը. Աննա Կոստանյան Տիկին Ավանեսյանին խորհուրդ կտայի իր «ողբացյալ» նախորդի հետ պարզել վերջապես COVID-ի գործն ու՞ր հասավ… Բագրատ սրբազան Ավանում բարդին տապալվել է գազատարի, մալուխների, ավտոտնակի վրա (տեսանյութ) Քամուց տապալված հերթական ծառը (տեսանյութ) Երևանի դիտարժան վայրում տգեղ վիճակ է ստեղծվել 83 թվից այստեղ բան չի արվել․ բնակիչները դիմել են «Մայր Հայաստանին» (տեսանյութ) Ի՞նչ է նշանակում 150 դրամ չունեցող աշակերտին տուգանել 15 հազար դրամով. Սոնա Աղեկյան (տեսանյութ) 2-3 շաբաթ է մնացել․ գործողությունների նոր ալիք է պայթելու․ Արտակարգ և լիազոր դեսպան Իշխանությունը վախ ունի, որ ցուցակը կգլխավորի Կարեն Կարապետյանը․ «Հրապարակ» Իշխանությունների հակաեկեղեցական այս արշավում ամեն ինչ այդքան էլ «սահուն» չէ. «Փաստ» Թիրախում հենց Եկեղեցին է, նպատակը՝ կազմաքանդումը. «Փաստ» Աղվան Արշակյանի առողջական դրությունն ու ներկայիս կարգավիճակը անհամատեղելի են. Գառնիկ Դանիելյան Հերթական «անկանխատեսելի» անձրևից հետո, Երևան քաղաքը վերածվեց ջրաշխարհի Հեղեղատար համակարգերի չաշխատելու պատճառով՝ Երևան քաղաքը վերածվել էր գետերի և լճերի (տեսանյութ) Լուսшնկшրում Պшղեստինի ժողովուրդն է, որին Իսրшյելը ցեղասպшնում է․ մենք ոչ մի բառ չենք խոսում այս մասին Նիկոլ Փաշինյանի «Ստոկհոլմյան սինդրոմը» Ալավերդիում փլուզման հետևանքով պատշգամբում գտնվող քաղաքացին ընկել է ներքև Դիանա Գասպարյանն ու սկեսուրը մեղադրյալի կարգավիճակ ունեն Հեղեղատար համակարգերի չաշխատելու պատճառով՝ Երևան քաղաքը վերածվել է գետերի և լճերի (տեսանյութ) Փաշինյանի հույսը Վեհափառի վախն է Որքա՞ն աշխատավարձ կստանա ՀԷՑ-ի կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը Բագրատ սրբազանը զրպարտության և վիրավորանքի համար դատական նոր հայցեր է ներկայացրել Ծանոթացա կով կթելու տեխնիկային՝ տիկին Գալստյանի և նրա կովի՝ Սոնայի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ. Տեսանյութ Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորների ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանին մեղադրանք է առաջադրվել. Armlur.am Փաշինյանը կարող է Վեհափառին կալանավորել, բայց իր արշավը եկեղեցու դեմ չի ստացվի.քաղտեխնոլոգ

Ալիևը հայտարարել է, որ իրենք պետք է վերադառնան Բերձոր, Աղավնո, Սուս

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իրենք պետք է վերադառնան Լաչին (Բերձոր), Զաբուխ (Աղավնո), Սուս։

Նա այս մասին ասել է AzTV-ին տված հարցազրույցում: «Ես արդեն հանձնարարել եմ պետական կոմիտեին կապ հաստատել բնակիչների հետ։ Մենք շուտով նրանց կվերադարձնենք «իրենց տները» (չակերտները՝ Tert.am)»,-ասել է նա։

Ալիևը նշել է, որ Ադրբեջանը «հավատարիմ» (չակերտները՝ Tert.am) է 2020 թվականի նոյեմբերի 10-ի (9) հայտարարությամբ ստանձնած բոլոր պարտավորություններին, որոնց վրա են հիմնված Լաչինը (Բերձոր) շրջանցող նոր ճանապարհի կառուցումը և ձեռնարկված այլ քայլերը։ «Հայաստանում պետք է հասկանան, որ գործընթացի ձգձգումն իրենց ոչինչ չի տա։ Նրանք սխալվում են, եթե կարծում են, որ մեկուկես տարի հետո ինչ-որ բան կփոխվի իրենց օգտին։ Ինչ-որ բան կարող է փոխվել, բայց մեր օգտին։ Բոլորը տեսնում են աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում և աշխարհում։ Այս ամենը տեսնելու համար պետք չէ լինել մեծ քաղաքական գործիչ։. Իր աճող ռազմական, տնտեսական և քաղաքական հզորությամբ Ադրբեջանը հաղթեց Հայաստանին, որովհետև նրանք սխալվում են: Նրանք չեն հրաժարվել Ադրբեջանին իրենց «տարածքային հավակնություններից» (չակերտները՝ Tert.am)։ Ես նրանց պաշտոնապես զգուշացրել եմ հրաժարվել տարածքային պահանջներից։ Հակառակ դեպքում մենք կարող ենք նաև տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանի դեմ»,-ասել է Ալիևը։

Հիշեցնենք, որ Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Աղավնոյի և Բերձորի բնակիչներին զգուշացրել է, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն Աղավնոն և Բերձորը: Չնայած 2020 նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով նախատեսվում է, որ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա 3 տարիների ընթացքում կողմերի համաձայնությամբ պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար: Սակայն Ադրբեջանը, առանց այդ նախագծի հաստատման (այդպես պնդում է հայկական կողմը), Կոռնիձոր գյուղի սահմանից ճանապարհ է հարթել ներկա միջանցքից ավելի հարավ։

Օգոստոսի 4-ին ՀՀ կառավարության նիստում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարել է, որ նոր ճանապարհին ՀՀ-ի կողմից միացող Տեղ-Կոռնիձոր-սահման հատվածը պատրաստ կլինի 2023-ի գարնանը, աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։

***

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը AzTV-ին տված հարցազրույցում ասել է, որ այսօր Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում Ղարաբաղյան հարց չկա:

«Նման փորձեր եղել են, բայց ես երբեք չեմ համաձայնվել դրան։ Ի՞նչ կապ ունի Հայաստանը դրա հետ։ Սա «մեր ներքին գործն է» (չակերտները՝ Tert.am)։ Այսօր բանակցությունների սեղանին որևէ կարգավիճակի մասին խոսք չկա»,-ասել է Ադրբեջանի նախագահը: Նրա խոսքով՝ Ղարաբաղում ապրող հայերը պետք է «ճիշտ քայլ» (չակերտները՝ Tert.am) անեն ու հասկանան, որ «իրենց ապագան կախված է միայն ադրբեջանական հասարակությանը ինտեգրվելուց» (չակերտները՝ Tert.am)։

«Ղարաբաղում ապրող հայերը չեն ունենա ո՛չ կարգավիճակ, ո՛չ անկախություն, ո՛չ հատուկ արտոնություններ. նրանք «նույնն են» (չակերտները՝ Tert.am), ինչ Ադրբեջանի մնացած բոլոր քաղաքացիները։ Ինչպես պաշտպանված են Ադրբեջանի քաղաքացիների իրավունքները, այնպես էլ «պաշտպանված են լինելու» (չակերտները՝ Tert.am) նրանց իրավունքները։ Ինչպես պաշտպանված են Ադրբեջանում ապրող ժողովուրդների իրավունքները, այնպես էլ նրանք պետք է «պաշտպանված լինեն» (չակերտները՝ Tert.am): Սա միակ ճանապարհն է»,-ասել է Ալիևը։

Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին՝ նա հավելել է. «Մենք պետք է խաղաղ բանակցություններ սկսենք Հայաստանի հետ: Դեռ դրական պատասխան չենք ստացել, բայց հուսով եմ, որ կլինի։ Պետք է ստեղծվի սահմանազատման հանձնաժողով: Նրանք էլ առարկում էին, բայց ի վերջո համաձայնեցին։ «Զանգեզուրի միջանցքը» (չակերտները՝ Tert.am) պետք է, բայց սկզբում դեմ էին։ Այժմ՝ առաջիկա շաբաթներին, նրանցից սպասում ենք «Զանգեզուրի միջանցքը» (չակերտները՝ Tert.am) երթուղուն»։

Աղբյուրը՝ tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan