Հայաստանին «զենք չեն վաճառում». մեղավոր են «նշանակվում» դաշնակիցները. Տեսանյութ ՔՊ-ում «ոչմիթիզականները» 15-20 հոգի են ՌԴ-ն նախկինում լավ էլ զենք վաճառել է մեզ, մեծ հաճույքով, ոչ միայն վաճառել է, ձրի էլ է տվել. Մովսես Հակոբյան
30
ՌԴ դեսպանն արձագանքում է Փաշինյանի՝ զենք ձեռք բերելու խնդիրների մասին հայտարարությանը Արևմուտքը ԱՊՀ-ում հակամարտություններ հրահրելու սցենարներ է փորձում. Պուտին. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանւ որոշել է գնալ Սաակաշվիլի ճանապարհով՞ Հայաստանը՝ հիմարության ու արկածախնդրության ճիրաններում Քոչարյանը պայթեցրեց Փաշինյանի հերթական փուչիկը Կառավարության նիստի օրակարգում 46 հարց է, որից 43-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է. Տեսանյութ Միլիարդները ծախսել են, իսկ արդյունքը զրո է. ինչո՞ւ որոշեցին դադարեցնել վարկերի սուբսիդավորումը Փաշինյան-Էրդողան հանդիպումն իրականություն կդառնա՞ Գլխակեր «խաղաղության դարաշրջանը» Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ․ ՊՆ Պատերազմ Արցախում
Ժնևում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Այսօրվանից Ռուսաստանը պաշտոնապես փոխում է ռուս-ուկրաինական սահմանները: ԱԽ քարտուղարը Վաշինգտոնում այցելել է Կենտրոնական հետախուզական գործակալության գրասենյակ Ինչ եղավ հակառակորդի՝ Հայաստան ներթափանցած խմբերի ճակատագիրը Պաշտպանության նախարարը, տեղակալները չեն խոսում, բայց չգիտես թե ինչու մեկ ԳՇ պետն է զարմանալի հայտարարություններ անում, մեկ իր տեղակալը Հարգելի ընդդիմադիրներ, Հայաստանը փրկելու համար հաշված օրեր, շաբաթներ են մնացել. Տիգրան Քոչարյան. Տեսանյութ Հայաստանին «զենք չեն վաճառում». մեղավոր են «նշանակվում» դաշնակիցները. Տեսանյութ Փաշինյանի հեռացումը կարող է բացառիկ համախմբման սկիզբ դառնալ. Արամ Վարդևանյան. Տեսանյութ Եռակողմ հանձնաժողովը արտատարածքային միջանցքի հարց չի քննարկում. Օվերչուկ Ներքին թշնամին «հարձակվել է» արդեն Տավուշի ուղղությամբ, բայց այս անգամ թիկունքից․ Մանուկյան Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ ՀՀ ՊՆ ՌԴ դեսպանն արձագանքում է Փաշինյանի՝ զենք ձեռք բերելու խնդիրների մասին հայտարարությանը Մարտի 1-ի գործով դատախազն ազատվեց աշխատանքից ՀՖՖ-ն ավելի մեղավոր է, քան Կապառոսը Լոռու մարզպետը հայտնվել է Նիկոլ Փաշինյանի «սև ցուցակում» 20 զինծառայողների ծնողներ ցուցմունք են տվել Ջալալ Հարությունյանի դեմ ՔՊ-ում «ոչմիթիզականները» 15-20 հոգի են ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանը զարմացած է՝ Հայաստանին զենք վաճառելու նորությունից. Տեսանյութ Պետության առաջին դեմքի ներանձնային հարաբերություններից է կախված ամեն ինչ . Տեսանյութ Վերին Շորժայի դիրքերից մեկի բլրակում զոհերի մարմիններ կան․ ՊՆ-ն դեռ դուրս չի բերել դրանք․ ԳՇ պետի տեղակալ Նոր աշխարհի «թույլտվությունները» և մեր անելիքը. Վահե Հովհաննիսյան Ողբերգություն է, որ Անդրանիկ Քոչարյանը «հումանիտար միջանցքը» «Սյունիքի միջանցքից» չի տարբերում․ Անգեսա Խամոյան. Տեսանյութ ՌԴ-ն նախկինում լավ էլ զենք վաճառել է մեզ, մեծ հաճույքով, ոչ միայն վաճառել է, ձրի էլ է տվել. Մովսես Հակոբյան Ռուսաստանը դեմ է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին «միջազգային դիտորդների» տեղակայմանը Արևմուտքը ԱՊՀ-ում հակամարտություններ հրահրելու սցենարներ է փորձում. Պուտին. Տեսանյութ Անդրանիկ Քոչարյանը ժողովրդին ոչխարի տե՞ղ է դնում. Տեսանյութ «Դու գնացիր վերեւ». ընկերները՝ Հայկոյին նվիրված երգ են ներկայացրել. Տեսանյութ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Երևանում է. նա հանդիպել է Փաշինյանին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ պատվիրակություն է գործուղվել ԱՄՆ ՊՆ-ն հրապարակել է զոհված 3 զինծառայողների անունները

Աղավնոն շուտով կհոսանքազրկվի, բեռնափոխադրողներն էլ մեծ գումար են ուզում. գյուղապետ

Արցախի Աղավնո գյուղի բնակիչները պատրաստվում են լքել իրենց տները, բայց դեռ անորոշ վիճակ է, նրանք չգիտեն, թե ինչպես կդասավորվի իրենց ապագան։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը։

Նրա խոսքով՝ գյուղը շուտով կհոսանքազրկվի, կանջատեն նաև հեռախոսային կապերը։ Աղավնոյում ներկայումս ապրում է մոտ 200 մարդ, այդ թվում՝ ավելի քան 70 երեխա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երեք բնակավայրերի՝ Բերձորի, Աղավնոյի և Ներքին Սուսի բնակիչները ստիպված են լքել իրենց տները մինչև օգոստոսի 25-ը։

Որոշ տեղեկությունների համաձայն՝ տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին, թեև պաշտոնապես ասվում է, որ բնակիչները տարհանվում են «քաղաքացիական պաշտպանության միջոցառումների շրջանակում»։ Այս բնակավայրերը հարակից են Լաչինի միջանցքին, որը շուտով կանցնի Բաքվի վերահսկողության տակ։

Չավուշյանն ասաց, որ գյուղացիները որոշակի դժվարությունների են հանդիպում, կարիք ունեն կենցաղային, անձնական իրերի տեղափոխման, իսկ բեռնափոխադրողները մեծ գումար են ուզում՝ օգտվելով մեծ պահանջարկից։ Հատկապես դժվար կլինի նրանց համար, ովքեր կորոշեն տեղափոխվել Երևան, քանի որ հեռավորությունը մեծ է, իսկ տրանսպորտն ավելի թանկ կարժենա։ Գյուղացիները հիմնականում մտադիր են տեղափոխվել ՀՀ Սյունիքի մարզ և Երևան, մոտ 7-8 ընտանիք էլ ցանկանում է բնակություն հաստատել Արցախի Ասկերանի շրջանում, սակայն մինչ այժմ վերջնական որոշում չկա։

Այն, որ բնակիչները պետք է լքեն գյուղը, Չավուշյանը պարզել է մի քանի շաբաթ առաջ՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ։ Նախորդ օրը գյուղապետարանը շինանյութ էր գնել դպրոցի շենքի մի մասը վերանորոգելու համար, սակայն հետո տեղեկացել են Աղավնոյից հեռանալու Ադրբեջանի պահանջի մասին։

«Քանի որ Հարությունյանը հայտարարել էր, որ Բերձորը չենք կարող պահել, բայց Աղավնոն կմնա, որոշեցինք վերանորոգել դպրոցը։ Բայց հետո եղավ այն, ինչ եղավ»,-ասում է նա։

Կատարվածի մեջ նա տեսնում է պետության պատասխանատվությունը, որը պարտավոր էր բանակ ունենալ, պաշտպանել մարդկանց, բայց չարեց։

Չավուշյանը նաև ասաց, որ մինչև Աղավնոն լքելը տեղի եկեղեցու խաչքարերը հանվում են, քանի որ բնակիչները մտավախություն ունեն, որ ադրբեջանցիները կպղծեն դրանք։

Հիշեցնենք` օգոստոսի 5-ին հայտնի դարձավ, որ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը։

Դրանից մեկ օր առաջ` օգոստոսի 4-ին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել էր, որ Լաչինի միջանցք կոչվող ճանապարհի այլընտրանքային հատվածի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են ու մինչև գարուն կավարտվեն։

Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետում ասվում է, որ երեք տարում նոր ճանապարհ է կառուցվելու, որը կապելու է Արցախը Հայաստանի հետ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan