17 անձ փոխհատուցում կստանա պատերազմի ժամանակ վնասված մեքենաների համար
Դիտել նաև
Երկիրը հանձնված է արտաքին ղեկավարման ռեժիմի, որում սպասարկվում են բոլորի շահերը՝ բացի Հայաստանից․ գեներալ Իշխան Մաթևոսյան (տեսանյութ)
Այսօրվա Հայաստանի վարած քաղաքականությունը պատերազմի է տանում. Վարդան Օսկանյան (տեսանյութ)
ՔՊ-ի ներսում լուրջ խմորումներ են, երկիրը՝ պատերազմի շեմին. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
Պատերազմի շեմին են կանգնած, իսկ իշխանությունը ցնցուղ-կախիչ շոուներ է անում. Արթուր Խաչիկյան (տեսանյութ)
Կան չոր փաստեր՝ Ալիևի ասուլիսն ու Երևանի արձագանքը. Վահագն Մելիքյան (տեսանյութ)
Կառավարության 2022 թվականի պահուստային ֆոնդից շուրջ 17 ֆիզիկական և իրավաբանական անձանց փոխհատուցում կտրամադրվի 2020 թվականին հայտարարված ռազմական դրության և զորահավաքի շրջանակներում ներգրավված տրանսպորտային միջոցների ռազմական գործողությունների ժամանակ հասցված վնասի համար:
Գումարը կտրամադրվի ընդհանուր 31.103,0 հազ. դրամի չափով:
Նշվում է, որ 17 տրանսպորտային միջոցներից 4-ն ընդհանրապես ոչնչացված են և առկա չեն, 2-ը՝ կրել են այնպիսի վնաս, որը հնարավոր չէ վերականգնել նպատակային նշանակությամբ օգտագործելու համար, 11-ը վնասված վիճակով վերադարձվել են սեփականատերերին և կարող են օգտագործվել նպատակային նշանակությանը համապատասխան: