Հայկական ԱԱԾ եւ թուրքական MIT՝ քույր կառույցնե՞ր.... Լուսանկար «Նիկոլ` դավաճան». ինչպես են ամերիկահայերը Նյու Յորքում «դիմավորել» Նիկոլ Փաշինյանին. Տեսանյութ Իշխանության հարողները հավատացնում էին, որ Անկարան զսպում է Բաքվին ու թույլ չի տալիս հարձակվել Հայաստանի վրա. այս թեզը նույնպես տապալվեց. Տեսանյութ
25
«Խաղաղության» ու «Պատերազմի» կուսակցությունների մասին Ի՞նչ հանդիպումներ կարող են լինել Պրահայում Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ում իր ելույթով արձանագրեց իր իսկ կողմից հռչակված քաղաքականության սնանկությունը «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»–ից մինչև «29.800 քառակուսի կիլոմետրանոց Հայաստան» Կարո՞ղ է Ալիևը ներկայացնել մի քարտեզ, որով ճանաչում է ՀՀ տարածքը. Փաշինյանը` ՄԱԿ–ում Հայաստանի նախկին նախագահները հանդիպել էն կաթողիկոսի հետ․ մանրամասներ Հայաստանի հետ Իրանի կապը չպետք է վտանգվի Պրահայում կարող է կայանալ Փաշինյան-Էրդողան հանդիպում Երեկվա իր արարքով ոստիկանությունը բացահայտեց փաշինյանական Հայաստանի իրական դեմքը. Տեսանյութ Հայաստանն առավելագույնը 1 տարի ունի, եթե․․․ Տեսանյութ Պատերազմ Արցախում
Հայկական ԱԱԾ եւ թուրքական MIT՝ քույր կառույցնե՞ր.... Լուսանկար «Խաղաղության» ու «Պատերազմի» կուսակցությունների մասին ՏԻՄ ընտրությունները չեն հետաձգվի. Պարզաբանում է ԿԸՀ նախագահը Արշակունյաց պողոտայի կիսակառույց շինությունում բռնկված հրդեհը մեկուսացվել է 1 օր ջուր չի լինի Ազատագրումը սկսվում է Եռաբլուրից. 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողների պայքարի կոչը Հասանովը հրահանգել է «անհապաղ և վճռական կերպով ճնշել Հայաստանի ԶՈՒ-ի ցանկացած սադրանք» Արցախի ԱԳ նախարարը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր Շնորհավո՜ր տոնդ, մեր սրտի քաղաք Ստեփանակե՛րտ. Դավիթ Սարգսյան Արցախի Հանրապետության ԱԳ նախարարն այցելել է Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության հյուպատոսություն Սպասել և հուսա՞լ Կարող ենք Իրանից էլ սպառազինություն ձեռք բերել. Սուրեն Սարգսյան Ով ընտրում է ՔՊ-ին, միանում է իշխանության՝ պատերազմի օրակարգը սպասարկելու գործընթացին. Տիգրան Աբրահամյան Եթե մարդ ուզում է ինքն իրեն վատություն անել, ուզում է ավելի խորը փոսը մտնել, դու էդ մարդուն չես կարող օգնել Մշակութային օկուպացիան է պատճառը․ անգլիական ֆաշիզմի հաղթանակը Սեպտեմբերի 23-ին հակառակորդը փորձել է անցնել հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք, սակայն հետ է շպրտվել․ Ժամը 10:00 դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է․ ՊՆ Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ-ում Փաշինյանին խորհուրդ են տվել խուսափել «անկանխատեսելի հետևանքներից» Դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը ևս կհեռանա Հունաստանի վարչապետը պատասխանել է ՄԱԿ-ի ամբիոնից Էրդողանի սպառնալիքներին Ֆեյքերի հեթական «պորցիան» ՔՊ-ում նոր կանոններ են. Արթուր Հովհաննիսյանն է որոշում՝ ով, երբ հարցազրույց տա «Նիկոլ` դավաճան». ինչպես են ամերիկահայերը Նյու Յորքում «դիմավորել» Նիկոլ Փաշինյանին. Տեսանյութ Նոր մանրամասներ նախագահների հանդիպումից. երբ կլինի հաջորդ հանդիպումը՝ մեկնաբանում է Իշխան Սաղաթելյանը. Տեսանյութ Հայաստանի վիճակը բարդ չէ, սարսափելի վատ է. Արմեն Բադալյան. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանը Շառլ Միշելի հետ հանդիպմանն ընդգծել է ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ հասցեական գնահատականների անհրաժեշտությունը Միացյալ Նահանգներն իր քաղաքացիներին կոչ է արել չմեկնել Ուկրաինա՝ մասնակցելու ռազմական գործողություններին Ի՞նչ հանդիպումներ կարող են լինել Պրահայում Իշխանության հարողները հավատացնում էին, որ Անկարան զսպում է Բաքվին ու թույլ չի տալիս հարձակվել Հայաստանի վրա. այս թեզը նույնպես տապալվեց. Տեսանյութ Արցախում երկքաղաքացիություն ունենալու իրավունքը կամրագրվի Սահմանադրությամբ

Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու իրենց ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու ուղղությամբ. ՀՅԴ Բյուրո

Վերջին օրերին հերթական անգամ առերեսվեցինք դավադիր պայմանավորվածությունների նոր դրսեւորումների։ Տագնապի ու անընդունելի կորուստների ընթացքը շարունակվում է։ Եվ կրկին հայրենադավ իշխանությունները իրենց բնորոշ դերի մեջ են՝ ստերով եւ կեղծ մտահոգություններով քողարկելով սեփական հանցավոր վարքագիծը։ Ակնհայտ է, սկսվել է սողացող կապիտուլյացիայի նոր գործընթաց, գործընկերների հետ հարաբերություններում արձանագրվում են նոր սխալներ եւ կրկին թշնամու պահանջների կատարումը ներկայացվելու է որպես հավանական նոր պատերազմի կանխարգելմանն ուղղված պարտադրված քայլ։

Հենց այս համատեքստում պետք է դիտարկել վերջին օրերին մեծ հնչեղություն ստացած Արցախը Հայաստանին կապող ճանապարհային միջանցքի և դրա շուրջ հնարավոր զարգացումների հարցը։ Այն իրոք ճակատագրական հարց է եւ բազմաթիվ բացահայտ ու թաքնված վտանգներ է պարունակում։

2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կամայական մեկնաբանություններով փորձ է արվում բավարարում տալ ադրբեջանական ապօրինի պահանջներին։

Լինելով ահաբեկչական պետություն, հակաահաբեկչական պայքարի քողի տակ Ադրբեջանն ու իր «եղբայր» Թուրքիան շարունակում են իրենց հակահայ քաղաքականությունը։ Ադրբեջանի կողմից բացահայտ ագրեսիայի, ուժի կիրառման սպառնալիքների, Արցախի Հանրապետության ապառազմականացման և Պաշտպանության բանակի կազմալուծման պահանջի պայմաններում՝ Հայկական բանակի մարտունակության վերականգնման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր չձեռնարկելը, ՀՀ ԶՈւ-ի ստորաբաժանումները Արցախից դուրս բերելը ոչ այլ ինչ է, եթե ոչ հայրենազրկման եւ նոր կապիտուլյացիայի գործընթաց։

Նույնքան վտանգավոր ու կործանարար հետեւանքներ կարող են ունենալ ժողովրդի թիկունքում տեղի ունեցող մյուս՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, Ադրբեջանի հետ սահմանազատման-սահմանագծման գործընթացի, հաղորդակցությունների բացման, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հետ կապված գործընթացները։

Մշտապես ահազանգել ենք, որ այս իշխանությունները չեն սպասարկել եւ չեն սպասարկում հայկական շահերը, սրանց գոյությունը անխուսափելիորեն հանգեցնելու է նորանոր աղետների։ Ցավոք, շատերը դեռ չեն անդրադառնում, որ այս վարչակարգը «խաղաղության դարաշրջան» խոստանալով՝ բերելու է նոր պատերազմ, նոր կորուստներ, նոր զոհեր, նոր ավերածություններ, նոր նվաստացումներ։

Սեփական ուժերին ապավինելով, միասնական ջանքերի, ճիշտ, հետեւողական քայլերի, բանիմաց ղեկավարման պարագայում այս դժվար իրավիճակում անգամ կարելի է լուծումներ գտնել ազգային-պետական շահերը պաշտպանելու համար։ Դա միանգամայն հնարավոր է ։

Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու իրենց ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու, հայ ժողովրդին ու մեր պետականությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու, նոր որակի իշխանություններ ձեւավորելու եւ համահայկական կարողականությամբ ուժեղ Հայաստանի ու Արցախի Հանրապետություններ կառուցելու գործում։ Այս փուլում համահայկական մակարդակով պայքարը աւելի քան անհրաժեշտ է այս իշխանությունների պատճառած ազգային կորուստներն ու վնասները նվազագույնի հասցնելու համար։

Դարձյալ դիմում ենք աշխարհասփյուռ հայությանը չվհատվելու, չհիասթափվելու եւ չհուսահատվելու. մեր ազգային շահերի պաշտպանության համար մեր հանձնառությունը ամբողջական է, եւ հարատեւ պայքարով ի վերջո կհասնենք մեր համազգային նպատակներին։

ՀՅԴ ԲՅՈւՐՈ
9 օգոստոսի 2022 թ.

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan