«Մահ Ամերիկային»՝ Իրանի մեջլիսում. անկարգությունների համար մեղադրանք՝ սիոնիստներին ու դավաճաններին. Տեսանյութ Պայմանագիրը կստորագրվի Բրյուսելո՞ւմ Ճակատագրի հեգնանքը
4
Sabah. Էրդողանը Փաշինյանի հետ Պրահայում կքննարկի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը Ընդդիմությունը շարունակում է քաղաքական բոյկոտը, իսկ իշխանական խմբակցությունը նախապատրաստական փուլում լսում է ԿԳՄՍ նախարարին. Ուղիղ միացում ԱԺ-ից Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Զախարովան՝ հայ ռազմագերիների գնդակահարության մասին Նիկոլ Փաշինյանը թերթոնի միջոցով ներկայացրել է Ալիևի պահանջներն ու հիմնավորել իր հեռացման անհրաժեշտությունը Ի՞նչ է ուզում Ադրբեջանը Հայաստանից. Փաշինյանի ընտանեկան թերթը պատմել է ճշմարտությունը Արևմուտքի ցինիզմը հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հարցում սահմաններ չունի Ինչու՞ Ադրբեջանը որոշեց հրապարակել իր իսկ կողմից կատարված հանցագործությունները հենց այս պահին Հայաստանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին․ ի՞նչ պետք է անել Որդին չկա, տունը չկա. պատերազմում ամեն ինչ կորցրած մարդիկ չեն հավատում խաղաղությանը. Տեսանյութ Ճիշտ VS սուտ. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Գրո՛ղը տանի․․․ դպրոցը 16 տարեկանում ավարտեցի, 2 տարի հասունացա, մեծացա, նոր բանակ գնացի․ Աղազարյան. Աղազարյան. Տեսանյութ «Կարճ ասած»․ Հայաստանին բաժին է ընկել ամենադաժան թշնամին ու ամենաթույլ իշխանությունը. Տեսանյութ «1919-1920թթ. ցանկացած ադրբեջանական քարտեզ առ ոչինչ է». Էդուարդ Շարմազանով Հայ գերիների բռնությունների համար պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Մելանի Ջոլի Sabah. Էրդողանը Փաշինյանի հետ Պրահայում կքննարկի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը Իշխանությունը ժամանակ է ձգում. նպատակն իր համար անվտանգության երաշխիքներ ստանալն է Խոշոր հրդեհ՝ Ստեփանակերտում Ներքաղաքական, ռեգիոնալ, աշխարհաքաղաքական իրադրությունը վատ ազդակներ է ուղղում մեր տարածաշրջան Լույս չի լինելու Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ականանետերից կրակ են բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ Եթե ոմանց թվում է, թե թշնամական հինգ կետերը Բաքվի բռնապետական վարչախմբի վերջին պահանջներն են, չարաչար սխալվում են Ընդդիմությունը շարունակում է քաղաքական բոյկոտը, իսկ իշխանական խմբակցությունը նախապատրաստական փուլում լսում է ԿԳՄՍ նախարարին. Ուղիղ միացում ԱԺ-ից Պաշտոնանկություններ ՊՆ-ում. ովքեր են «զոհաբերվելու» ՔՊ-ականները զարմացած էին Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում եղած հրապարակումից. Մանրամասներ ՔՊ խմբակցության նիստից Ադրբեջանը Սյունիքն ու Վայոց Ձորն ամբողջությամբ, Գեղարքունիքն էլ մասնակի՝ համարվում է իր տարածքը Շրջափակման մեջ գտնվող ադրբեջանցի զինծառայողներն անարգել վերադարձել են Ադրբեջան «Մահ Ամերիկային»՝ Իրանի մեջլիսում. անկարգությունների համար մեղադրանք՝ սիոնիստներին ու դավաճաններին. Տեսանյութ Հայ-թուրքական հնարավոր պայմանագրի վերաբերյալ Տեր-Պետրոսյանի դատողություններն անընդունելի են. Սերժ Սարգսյանի գրասենյակ Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիրը» կարող է լինել «կապիտուլյացիա 2». Վիգեն Հակոբյան. Տեսանյութ Բա եթե դու գնում ես պատերազմի, արա՛, 2,5 տարի ի՞նչ ես արել. Էդուարդ Շարմազանով.Տեսանյութ Պայմանագիրը կստորագրվի Բրյուսելո՞ւմ Ճակատագրի հեգնանքը Դատարանը բավարարել է Մխիթար Զաքարյանի հայցը Շրջափակման մեջ գտնվող ադրբեջանցի զինծառայողներն անարգել վերադարձել են Ադրբեջան Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Զախարովան՝ հայ ռազմագերիների գնդակահարության մասին Անընդունելի է որևէ փաստաթուղթ, որը կարող է անտեսել ղարաբաղյան հակամարտության գոյությունը․ ԱՀ անվտանգության խորհուրդ «Խաղաղության դարաշրջանը» ինքնակործան և հայասպան միֆ է, բայց կա փրկության բանաձև. Ռուբեն Մելքոնյան Վեհափառի նախաձեռնած հարթակը կարելի է սպառված համարել․ Լևոն Տեր–Պետրոսյան Վահագն Հովակիմյանը ԿԸՀ նախագահի ՔՊ թեկնածուն է, որքանո՞վ է նա համապատասխանում այդ պաշտոնին Արցախը հանձնում ու դա որպես ձեռքբերում են մատուցում

Այս իշխանությունները սպասարկում են թուրք-ադրբեջանական շահերը և իրականացնում Արցախի հայաթափման ծրագիրը․ «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հարգելի՛ հայրենակից, Վերջին օրերին Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցավոր ագրեսիայի, հարկադրանքի և պարտադրանքի քաղաքականության հերթական դրսևորումների և Հայաստանի օրվա իշխանությունների պարտվողական կեցվածքի հետեւանքով հայաթափման ու թշնամուն հանձնելու վտանգի առաջ են հայկական նոր բնակավայրեր։ Փաստացի արձանագրվել է նաև կոնկրետ ժամկետ՝ օգոստոսի 25-ը, որի կանխման պատասխանատու իշխանությունները նույնիսկ որեւէ դիրքորոշում չեն հայտնել:

Նոյեմբերի 9-ի փաստաթղթով սահմանված ժամկետից շուտ սպառնալով փակել Հայաստանն Արցախին կապող միջանցքը և պահանջելով իրեն հանձնել հարակից բնակավայրերը՝ Ադրբեջանն ակնհայտորեն հերթական անգամ խախտում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Վերոնշյալ եռակողմ հայտարարությունը որևէ կետով չի նախատեսում ճանապարհաշինության նպատակով բնակավայրերի հանձնում, չի պարունակում նաև դրույթ, որի համաձայն նոր ճանապարհը պետք է շրջանցի Բերձոր, Աղավնո եւ Սուս համայնքները։

Ըստ էության, նման իրավիճակը ցեղասպան վարքագիծ է` միջազգային նորմերի լույսի ներքո: Հետևաբար՝ ականատեսն ենք միջազգային իրավունքի հերթական կոպտագույն խախտումների, ակնհայտ ապօրինի պահանջների, իսկ Հայաստանի և Արցախի իշխանությունների կողմից դրանք փաստացի բավարարելու պատրաստակամությունն առնվազն հիմք է՝ պնդելու, որ կրկին գործ ունենք ժողովրդի թիկունքում ձեռք բերված համաձայնությունների, «բանավոր փոխըմբռնման» ու բանավոր պայմանավորվածությունների հետ։

Օգոստոսի 25-ը որպես վերջնաժամկետ հանրությանը հրամցնելը հենց դրա հերթական վկայությունն է: Այս իրադարձությունները կրկին վերահաստատեցին մեր համոզմունքն առ այն, որ միակողմանի զիջումների գնով առաջարկվող խաղաղությունը չի կարող իրական, կայուն ու երկարաժամկետ լինել։ Հայաստանի իշխանությունների անհետևողական, անորոշ քաղաքականության պատճառով չկա պատշաճ համագործակցություն և ոչ մի ուղղությամբ՝ լինեն խաղաղապահ ուժերը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը, թե ընդհանրապես՝ միջազգային կառույցները։ Պարտության խորհրդանիշ դարձած իշխանությունների հետ Հայաստանի ու Արցախի պարտությունը շարունակվում է՝ ամեն օր սպառնալով անդառնալի նոր կորուստների։ Հայ ժողովրդի համախմբումն այսօր հրամայական է՝ անկախ այս իշխանությունների գծած բոլոր բաժանարար գծերից, հետևողականորեն հրահրած ատելությունից։ Հրամայական է համազգային համախմբումը՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությամբ։

Օրվա իշխանությունները, սպասարկելով թուրք-ադրբեջանական շահերը, փաստացի համատեղ այդ ուժերի հետ իրականացնում են Արցախի հայաթափման ծրագիրը: Պարտության անիվն օր առաջ կանգնեցնել է պետք, ինչը հնարավոր է բացառապես օրվա իշխանությունների հեռացմամբ: Միայն այդ դեպքում է հնարավոր եղածը պահպանել, նոր կորուստներից խուսափել ու իրական խաղաղության հասնել»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan