«Մահ Ամերիկային»՝ Իրանի մեջլիսում. անկարգությունների համար մեղադրանք՝ սիոնիստներին ու դավաճաններին. Տեսանյութ Պայմանագիրը կստորագրվի Բրյուսելո՞ւմ Ճակատագրի հեգնանքը
4
Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Զախարովան՝ հայ ռազմագերիների գնդակահարության մասին Նիկոլ Փաշինյանը թերթոնի միջոցով ներկայացրել է Ալիևի պահանջներն ու հիմնավորել իր հեռացման անհրաժեշտությունը Ի՞նչ է ուզում Ադրբեջանը Հայաստանից. Փաշինյանի ընտանեկան թերթը պատմել է ճշմարտությունը Արևմուտքի ցինիզմը հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հարցում սահմաններ չունի Ինչու՞ Ադրբեջանը որոշեց հրապարակել իր իսկ կողմից կատարված հանցագործությունները հենց այս պահին Հայաստանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին․ ի՞նչ պետք է անել Որդին չկա, տունը չկա. պատերազմում ամեն ինչ կորցրած մարդիկ չեն հավատում խաղաղությանը. Տեսանյութ Ճիշտ VS սուտ. Տեսանյութ Կադիրովը Լիմանում ստեղծված իրավիճակի մեղքը բարդել է Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատարի վրա, ինչպես նաև քննադատել է ՌԴ Գլխավոր շտաբի ղեկավարին Փաշինյանն երեկ խոսելով Մադրիդյան փաստաթղթի իբր բացասական հետևանքների մասին` խաբեության մաստեր կլաս ցուցադրեց Պատերազմ Արցախում
Շրջափակման մեջ գտնվող ադրբեջանցի զինծառայողներն անարգել վերադարձել են Ադրբեջան «Մահ Ամերիկային»՝ Իրանի մեջլիսում. անկարգությունների համար մեղադրանք՝ սիոնիստներին ու դավաճաններին. Տեսանյութ Հայ-թուրքական հնարավոր պայմանագրի վերաբերյալ Տեր-Պետրոսյանի դատողություններն անընդունելի են. Սերժ Սարգսյանի գրասենյակ Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիրը» կարող է լինել «կապիտուլյացիա 2». Վիգեն Հակոբյան. Տեսանյութ Բա եթե դու գնում ես պատերազմի, արա՛, 2,5 տարի ի՞նչ ես արել. Էդուարդ Շարմազանով.Տեսանյութ Պայմանագիրը կստորագրվի Բրյուսելո՞ւմ Ճակատագրի հեգնանքը Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Զախարովան՝ հայ ռազմագերիների գնդակահարության մասին Անընդունելի է որևէ փաստաթուղթ, որը կարող է անտեսել ղարաբաղյան հակամարտության գոյությունը․ ԱՀ անվտանգության խորհուրդ «Խաղաղության դարաշրջանը» ինքնակործան և հայասպան միֆ է, բայց կա փրկության բանաձև. Ռուբեն Մելքոնյան Վեհափառի նախաձեռնած հարթակը կարելի է սպառված համարել․ Լևոն Տեր–Պետրոսյան Վահագն Հովակիմյանը ԿԸՀ նախագահի ՔՊ թեկնածուն է, որքանո՞վ է նա համապատասխանում այդ պաշտոնին Արցախը հանձնում ու դա որպես ձեռքբերում են մատուցում Դոլարն ու եվրոն թանկացել են Պեսկովը հայտնել է՝ ինչ սահմաններով նոր սուբյեկտները կմտնեն ՌԴ-ի կազմի մեջ ՔՊ-ականներն անակնկալի են եկել Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում հրապարակված հոդվածից Հավաստի աղբյուրները փաստում են՝ եթե հումանիտար միջանցքն է Նիկոլ Փաշինյանի հեռանալու գինը, այդ միջանցքը կտրվի Էրդողանը կայցելի Ադրբեջան ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն մեծ ցավով գուժում է Շաղիկ Մարուխյանի մահը Տղերք, ձեզ գեներալի կոչում, մեդալ, աշխատավարձ տվել են ոչ թե զգուշացնելու, այլ արհավիրքը կանխելու ... Անդրանիկ Քոչարյանը գրությամբ դիմել է ՆԱՏՕ-ի երկրների իր գործընկերներին՝ ներկայացնելով Ադրբեջանի ԶՈՒ վայրագությունները Պետք է քայլ առ քայլ դուրս գալ բրյուսելյան անօգուտ, իսկ երբեմն անգամ վնասակար միջնորդությունից. ադրբեջանագետ Հայ զինծառայողների գնդակահարությունն իրականացվել է Իշխանասարում․ Սիրանուշ Սահակյան Թղթե՞ շերեփ, թե՞ երկաթե. Վազգեն Մանուկյան Հայկական կողմն է սահմանազատման հանձնաժողովի նիստը հոկտեմբերին անցկացնելու առաջարկի հեղինակը․ ԱԳՆ խոսնակ Նիկոլ Փաշինյանը թերթոնի միջոցով ներկայացրել է Ալիևի պահանջներն ու հիմնավորել իր հեռացման անհրաժեշտությունը Ազգային արխիվի տնօրենն ազատվել է աշխատանքից Աղվան Հովսեփյանին հանցակցելու դրվագով Վրեժ Մարկոսյանի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ Հայերի արյունն ավելի քի՞չ արժի, քան ուկրաինացիների արյունը․ ինչի՞ եք սպասում․ Ֆրանսիացի սենատոր Արցախը ծանր վահան է, իսկ վահանը բեռ համարող ժողովուրդը դատապարտված է. Դավիթ Բաբայան

Ինչ՞ հնարավոր ազդեցություն կարող են թողնել ռուս-թուրքական համաձայնությունները Արցախի խնդրի վրա

Օգոստոսի 5-ին կայացած Պուտին-Էրդողան բանակցությունների արդյունքում երկու նախագահների համատեղ հայտարարություն է ընդունվել։ Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են մեծացնել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը, ավելացնել համագործակցությունը տրանսպորտի, արդյունաբերության, գյուղատնտեսության և շինարարության ոլորտներում։ Բացի այդ, երկու ղեկավարների հայտարարությունում խոսվում է Ստամբուլի պայմանավորվածությունների կատարման ապահովման անհրաժեշտության մասին, այդ թվում՝ ուկրաինական և ռուսական հացահատիկի անխոչընդոտ արտահանման առումով, և հատուկ ընդգծվել է Սիրիայի քաղաքական միասնության և տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը:

Բանակցությունների սկզբում Էրդողանն նշեց, որ Թուրքիան և Ռուսաստանը «նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում»:

Իսկ հիմա փորձենք հասկանալ, թե այդ «նոր էջը» ինչ է իրենից ներկայացնելու և կտեղավորվի՞ արդյոք այդ էջում մեր անվտանգության լուծման հարցը:

Այն տեսակետը, թե միայն Էրդողանի այցը Սոչի արդեն պետք է Պուտինին զիջող դարձներ, խիստ մակերեսային պատկերացում է: Օրինակ, ընդամենը օրեր առաջ այդ հանդիպումից, ռուսական կողմը Թուրքիայում կառուցվող նոր ատոմակայանի հետ բոլոր թուրքական ընկերություններին փոխարինեց ռուսականով: Ինչ վերաբերվում է այդ հանդիպման քաղաքական կողմին, ապա թուրքակակն կողմը ակնկալում էր, որ Մոսկվան իր լուռ համաձայնությունը կտար, որ թուրքական զորքերը ներխուժեն Սիրիայի հյուսիսային տարածք: Մինջդեռ, ըստ փորձագետների ճիշտ հակառակ պայմանավորվածությունն է ձեռք բերվել: Օրեր առաջ, Թուրքիայի ԱԳ նախարարն հրապարակավ հայտարարեց, որ «..Անկարան կաջակցի Սիրիայի իշխանություններին, որպեսզի վերջիններս կարողանան հաջող ձևով պայքարեն ահաբեկիչների հետ...»:

Այս հայտարարության հանգուցային բառերն են «Թուրքիան կաջակցի Սիրիայի իշխանություններին» ձևակերպումը: Բանն այն է, որ մինջ այսօր Անկարան չի ճանաչում Ասադի ռեժիմի լեգիտիմությունը:

Ավելին, Թուրքիան համարում է, որ Ասադի ռեժիմը պիտի փոխվի և նրա տեղը ձևավորվի նոր իշխանություն: Բայց ժամանակի ընթացքում, Անկարան ոչ միայն ձեռնպահ մնաց Սիրիա նոր ներխուժումից, այլև հրապարակավ խոստավանում է, որ նույնիսկ կարող է “աջակցել” Ասադի բանակին:

Ի դեպ արդեն կողմերը պայմանավորվել են, որ քրդական ուժերը պետք է հետ քաշվեն թուրքական սահմանից մոտ 35 կմ-ով և նրանց պետք է զբաղեցնեն Ասադի զորքերը: Ընդվորում այդ համաձայնությունը կնքվել է Ասադի և քրդերի միջև:

Դա նշանակում է, որ թեև ռուս-արևմտյան հակամարտության պայմաններում Պուտինի վիճակը այդքան էլ բարվոք չէ, բայց դա չի նշանակում, որ այս պայմաններում Մոսկվան գրեթե բոլոր հարցերում զիջման է գնալու թուրքերին:

Ավելին, Պուտինին հաջողվել է պայմանավորվել Էրդողանի հետ տնտեսության ոշորտում այնպիսի հարցերում, որպեսզի Ռուսաստանը կարողանա իր, այսպես կոչված «զուգահեռ ներկրման» քաղաքականության հիմնական հարթակը դարձնել Թուրքիան: Նույն պայմանավորվածությունների համաձայն, Ռուսաստանի քաղաքացիները ոչ մի խնդիր չեն ունենալու, թուրքական բանկային համակարգում իրենց օպերացիաները կազմակերպելու համար:

Հասկանալի պատճառով գնալով նման զիջումների Թուրքիան մեծ ռիսկի է գնում:

Եվ զարմանալի չեր, որ այդ հանդիպումից մի քանի օր անց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տալիս 2023 ֆինանսական տարվա ռազմական բյուջեի նախագծի ուղղմանը, որը արգելում է Թուրքիային F-16 նոր կործանիչների վաճառքը:

Պարզ է, որ եթե Բայդենի վարչակազմը «չհամոզի» Կոնգրեսին, ապա Թուրքիան կարգելափակի Շվեդիայի և Ֆինլյանդիայի մուտքը ՆԱՏՕ:

Թվում է, թե այդ քայլով Էրդողանը կարող է գնալ Արևմուտքի հետ ամբողջական խզման: Մանավանդ, որ նա արդեն հայտարարեց, որ «Թուրքիան հետաքրքրված է ակտիվ համագործակցության հարցում ШОС-ի երկրների հետ»:

Սակայն ընդամենը երկու օր անց, Կիևն ու Անկարան հաստատում են Ուկրաինայում Բայրաքտարների գործարանի կառուցման համաձայնագիրը:

Այս ամենը ցույց է տալիս մեկ բան, որ Մոսկվան և Անկարան ունեն ընդհանուր շահեր և միաժամանակ մրցում են իրենց շահերի համար իրար հետ այն հարցերում, որտեղ իրենց շահերը հակասում են իրար:

Իսկ դա նշանակում է մեկ բան, այդ հակասության տիրույթում հայտնված Հայաստանն ու Արցախը, կարող են խուսափել վտանգներից, եթե վարեն ճիշտ և գրագետ քաղաքականություն: Օրինակ հենց այդ քաղաքականության պատճառով է, որ Ասադին հաջողվեց ոչ միայն դիմակայել թուրքերի ճնշումներին, այլև արդեն ստիպում է նրանց հաշվի առնել իր շահերը, ռուսների աջակցությամբ:

Սակայն եթե մենք չհասկանանք, որ այս հարաբերություններում, ոչ լացկանությունն է օգնում, ոչ էլ մունաթ գալը, ապա որպես թույլ օղակ կարող է զոհաբերվել, դրանից բխող մեզ համար խիստ վտանգավոր արդյունքով: Իսկ թե ինչ քայլեր կարող ենք անել, որպեսզի կարողանանք խուսափել վտանգներից, դա արդեն խոսակցության այլ թեմա է:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan