«Մահ Ամերիկային»՝ Իրանի մեջլիսում. անկարգությունների համար մեղադրանք՝ սիոնիստներին ու դավաճաններին. Տեսանյութ Պայմանագիրը կստորագրվի Բրյուսելո՞ւմ Ճակատագրի հեգնանքը
4
Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Զախարովան՝ հայ ռազմագերիների գնդակահարության մասին Նիկոլ Փաշինյանը թերթոնի միջոցով ներկայացրել է Ալիևի պահանջներն ու հիմնավորել իր հեռացման անհրաժեշտությունը Ի՞նչ է ուզում Ադրբեջանը Հայաստանից. Փաշինյանի ընտանեկան թերթը պատմել է ճշմարտությունը Արևմուտքի ցինիզմը հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հարցում սահմաններ չունի Ինչու՞ Ադրբեջանը որոշեց հրապարակել իր իսկ կողմից կատարված հանցագործությունները հենց այս պահին Հայաստանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին․ ի՞նչ պետք է անել Որդին չկա, տունը չկա. պատերազմում ամեն ինչ կորցրած մարդիկ չեն հավատում խաղաղությանը. Տեսանյութ Ճիշտ VS սուտ. Տեսանյութ Կադիրովը Լիմանում ստեղծված իրավիճակի մեղքը բարդել է Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատարի վրա, ինչպես նաև քննադատել է ՌԴ Գլխավոր շտաբի ղեկավարին Փաշինյանն երեկ խոսելով Մադրիդյան փաստաթղթի իբր բացասական հետևանքների մասին` խաբեության մաստեր կլաս ցուցադրեց Պատերազմ Արցախում
ՔՊ-ականները զարմացած էին Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում եղած հրապարակումից. Մանրամասներ ՔՊ խմբակցության նիստից Ադրբեջանը Սյունիքն ու Վայոց Ձորն ամբողջությամբ, Գեղարքունիքն էլ մասնակի՝ համարվում է իր տարածքը Շրջափակման մեջ գտնվող ադրբեջանցի զինծառայողներն անարգել վերադարձել են Ադրբեջան «Մահ Ամերիկային»՝ Իրանի մեջլիսում. անկարգությունների համար մեղադրանք՝ սիոնիստներին ու դավաճաններին. Տեսանյութ Հայ-թուրքական հնարավոր պայմանագրի վերաբերյալ Տեր-Պետրոսյանի դատողություններն անընդունելի են. Սերժ Սարգսյանի գրասենյակ Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիրը» կարող է լինել «կապիտուլյացիա 2». Վիգեն Հակոբյան. Տեսանյութ Բա եթե դու գնում ես պատերազմի, արա՛, 2,5 տարի ի՞նչ ես արել. Էդուարդ Շարմազանով.Տեսանյութ Պայմանագիրը կստորագրվի Բրյուսելո՞ւմ Ճակատագրի հեգնանքը Դատարանը բավարարել է Մխիթար Զաքարյանի հայցը Շրջափակման մեջ գտնվող ադրբեջանցի զինծառայողներն անարգել վերադարձել են Ադրբեջան Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Զախարովան՝ հայ ռազմագերիների գնդակահարության մասին Անընդունելի է որևէ փաստաթուղթ, որը կարող է անտեսել ղարաբաղյան հակամարտության գոյությունը․ ԱՀ անվտանգության խորհուրդ «Խաղաղության դարաշրջանը» ինքնակործան և հայասպան միֆ է, բայց կա փրկության բանաձև. Ռուբեն Մելքոնյան Վեհափառի նախաձեռնած հարթակը կարելի է սպառված համարել․ Լևոն Տեր–Պետրոսյան Վահագն Հովակիմյանը ԿԸՀ նախագահի ՔՊ թեկնածուն է, որքանո՞վ է նա համապատասխանում այդ պաշտոնին Արցախը հանձնում ու դա որպես ձեռքբերում են մատուցում Դոլարն ու եվրոն թանկացել են Պեսկովը հայտնել է՝ ինչ սահմաններով նոր սուբյեկտները կմտնեն ՌԴ-ի կազմի մեջ ՔՊ-ականներն անակնկալի են եկել Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում հրապարակված հոդվածից Հավաստի աղբյուրները փաստում են՝ եթե հումանիտար միջանցքն է Նիկոլ Փաշինյանի հեռանալու գինը, այդ միջանցքը կտրվի Էրդողանը կայցելի Ադրբեջան ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն մեծ ցավով գուժում է Շաղիկ Մարուխյանի մահը Տղերք, ձեզ գեներալի կոչում, մեդալ, աշխատավարձ տվել են ոչ թե զգուշացնելու, այլ արհավիրքը կանխելու ... Անդրանիկ Քոչարյանը գրությամբ դիմել է ՆԱՏՕ-ի երկրների իր գործընկերներին՝ ներկայացնելով Ադրբեջանի ԶՈՒ վայրագությունները Պետք է քայլ առ քայլ դուրս գալ բրյուսելյան անօգուտ, իսկ երբեմն անգամ վնասակար միջնորդությունից. ադրբեջանագետ Հայ զինծառայողների գնդակահարությունն իրականացվել է Իշխանասարում․ Սիրանուշ Սահակյան Թղթե՞ շերեփ, թե՞ երկաթե. Վազգեն Մանուկյան Հայկական կողմն է սահմանազատման հանձնաժողովի նիստը հոկտեմբերին անցկացնելու առաջարկի հեղինակը․ ԱԳՆ խոսնակ Նիկոլ Փաշինյանը թերթոնի միջոցով ներկայացրել է Ալիևի պահանջներն ու հիմնավորել իր հեռացման անհրաժեշտությունը

Բերձորում, Աղավնոյում և Սուսում սկսվել է անկախության շրջանի հուշարձանների տարհանման գործընթաց

Բերձորում, Աղավնոյում և Սուսում սկսվել է անկախության շրջանի հուշարձանների տարհանման գործընթացը: Այս մասին հայտնում են «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» կայքից:

Նշվում է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով, թեˊ Բերձոր քաղաքը, թեˊ Աղավնո և Սուս գյուղերն անցել են Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո։ Սակայն 2022 թվականի հունիսի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարում է, որ Աղավնո գյուղի մոտով անցնող Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի երթուղու փոփոխությունից հետո Աղավնո և Սուս գյուղերը, Բերձոր քաղաքն ու հարակից բնակավայրերն անցնելու են ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ (https://www.youtube.com/watch?v=nQ_-5POBB-Y)։

Ավելի ուշ բնակիչներին մինչև օգոստոսի 25-ը ժամանակ է տրվել իրենց բնակավայրերը լքելու համար: Նշենք, որ և՛ Աղավնոյում, և՛ Բերձորում ազատագրումից հետո կառուցվել են եկեղեցիներ՝ սբ. Համբարձման (Բերձոր, 1998 թ., նկ. 1) և սբ. Նահատակաց (Աղավնո, 2002 թ.), կանգնեցվել են բազմաթիվ խաչքարեր նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (Բերձորի սբ. Համբարձում եկեղեցու բակում, նկ. 2, Սուս գյուղ, այժմ տարհանվել է, նկ. 3), 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին (Բերձորի սբ. Համբարձում եկեղեցու բակում, նկ. 4), ազատագրական պայքարում զոհված ազատամարտիկների հիշատակին (Բերձորի հուշահամալիրի տարածքում, նկ. 5, 6, Աղավնոյից Բերձոր տանող ճանապարհին, նկ. 7), Քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին (Աղավնո գյուղի դպրոցի բակում, նկ. , բազմաթիվ հուշաքարեր և հուշաղբյուրներ (նկ. 9-11):

Իսկ ի՞նչ ճակատագիր է սպասվում տեղի մշակութային հուշարձաններին: Ադրբեջանի նախագահն իր ելույթներում բացահայտ կերպով շեշտել է, որ իրենք վերացնում են «օկուպանտների կողմից» վերջին երեսուն տարիների ընթացքում «ապօրինի կերպով» կանգնեցված հուշարձանները, շինությունները և այլն։ Նման պայմաններում անկախության շրջանի հուշարձանները առաջնային թիրախ են: Արցախի իշխանություններն արդեն իսկ տարհանման որոշում են կայացրել և սկսել գործընթացը։ Սուս գյուղի խաչքարերն արդեն իսկ տարհանվել են և տեղափոխվել ապահով վայրեր (նկ. 12, 13): Արցախի Հանրապետության կառավարությունը հայտնում է, որ մոտ ապագայում պիտի տարհանվեն նաև Բերձորի և Աղավնոյի խաչքարերն ու հուշարձանները: Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը hraparak.am-ի հետ հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ իրենք պատրաստվում են տեղափոխել նաև խաչքարերը:

Սակայն թե ի՞նչ ճակատագիր է սպասվում սբ. Համբարձման և սբ. Նահատակաց եկեղեցիներին դեռևս անհայտ է: Նշենք նաև, որ մենք արդեն բազմիցս ականատես ենք եղել ադրբեջանական առանձնակի վանդալությանն ուղղված նոր հուշարձաններին, ինչպես Մատաղիս գյուղում մատուռի ու շրջակայքի խաչքարերի, Որոտան քաղաքում՝ Արցախյան առաջին ազատամարտին նվիրված խաչքարի, Ջրականի (Ջաբրայիլ) շրջանի Շյուքյուրբեյլի գյուղի խաչային հորինվածքով հուշարձանի, Հադրութի Առաքել գյուղի խաչքարի, Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի՝ «Վերածնված Թալիշ» հուշարձանի, Մեխակավան (Ջեբրայիլ) բնակավայրի եկեղեցու օրինակներում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan