Քոչվոր ադրբեջանցին հողի, հայրենիքի ավելի խոր գիտակցում ունի, քան հազարամյակներով բնիկ հայը
Ադրբեջանցիների հետ շատ եմ շփվել, նրանց մի մասի աչքերը նեղ են, քանզի ժառանգություն են մնացել անապատներից քոչած-եկած նախնիններից։ Ադրբեջանական ասույթների մեջ հայրենիքը հաճախ «յուրտ»՝ վրան բառով է արտահայտված։ Սակայն հիմա քոչվոր ադրբեջանցիների ժառանգները, որոնք դեռեւս կասկածում են՝ իրենք լրիվ թո՞ւրք են, թե՞ նաեւ՝ աղվանների ժառանգներ, Հարավային Կովկասում իրենց հողի տեր ու տնօրեն են զգում, քան բնիկ, բազմադարյան պատմություն ունեցող հայերը։ Անկախ Հայաստանի հեռուստալիքները 30 տարի շարունակ գովազդում են Հայաստանից Լոս հեռացած երգիչների, դերասանների տները, կենցաղը, խթանելով Հայաստանից արտագաղթը։
Հայաստանցիների շրջանում տարածված ասույթներ են ««Որտեղ հաց, այնտեղ կաց»,« Ով էշ,, մենք՝ փալան», «Խելոք գառը յոթ մոր կաթն է ծծում»,«Խելք ունես, գլուխդ պահիր» անձնապաշտական, ոնողնաշարություն քարոզող ասույթներ ։ Հայաստանցիների մտածողության մեջ փոփոխություններ անելու համար պետք է ունենալ պետականության զգացում եւ նման գործելակերպ ունեցող իշխանություն, ամբողջովին բարեփոխել կրթական համակարգը, հանրությանը հրամցվող մշակույթը, կամ այն, ինչ ներկայացվում է այդ անվան տակ, պետական որոշակի վերահսկողություն սահմանել հեռուստատեսությամբ ներկայացվող արվեստի նկատմամբ։ Դա դժվար է իրականացնել, սակայն առանց դրա Հայաստանը որպես պետություն չի կարող ապագա ունենալ։ Ապագա բառն էլ հասցրին պղծել ապագա չունեցողները։
Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից