Մովսես Հակոբյանին հարցաքննել են
Դիտել նաև
Հանդարտվե’ք, պարոնայք. Մետաքսե Հակոբյան
Իրականում ամեն բան շատ ավելի լուրջ ու ծանր է, քան մենք պատկերացնում ենք․ Մետաքսե Հակոբյան
«Արցախը տանք, հանգիստ ապրենք» կեղծ թեզը թակարդ է Հայաստանի անվտանգության, պետականության համար․ Մետաքսե Հակոբյան
««Նախկինների» օրոք Հայրենիք ունեինք, մայրերը երջանիկ էին, զավակները՝ ողջ». Մ. Հակոբյան
Թշնամին պատրաստվում է հարձակման. Ռուբեն Հակոբյան
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալված գեներալ-մայորի քրեական վարույթով ԱԱԾ-ն կրկին հիշել է ԶՈւ բարձրաստիճան նախկին պաշտոնյաներին եւ հարցաքննության հրավիրել:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ այս քրեական գործով ԱԱԾ-ն հարցաքննության է հրավիրել ու հարցաքննել ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանին: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ սույն քրեական գործով շոշափվել է նաեւ բանակին զենք մատակարարող գործարար Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի անունը՝ մարդ, որը վերջերս դուրս եկավ բանտից:
Ի դեպ, նա պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործով մեղադրյալի կարգավիճակը դեռ շարունակում է պահպանել: Իսկ թե այս քրեական գործով ինչ կապ ու կարգավիճակ կունենա, «Ժողովուրդ» օրաթերթը կներկայացնի առաջիկայում:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում