Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ)
25
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել

Ինչու՞ չպատժվեց Փաշինյանը, և ինչու՞ է կալանավորված Գերասիմ Վարդանյանը. Yerkir.am

Yerkir.am-ը գրում է. Oգոստոսի 2-ին շարունակվելու է ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանիգործով դատական քննությունը՝ վերստին ստիպելով բարձրացնել մի շարք հարցեր:

Մասնավորապես, ինչու՞ 2018-ին Հանրային ռադիոտուն ներխուժած, պետական գույքը ջարդուփշուր արած, ռադիոեթերը խափանած ու նույն պահին ուղիղ եթեր մտած Փաշինյանն ու իր խմբակի ներկացուցիչները որևէ, կրկնում ենք, որևէ պատասխանատվություն չկրեցին թե՛ այդ պահին, երբ իշխանության էր Սերժ Սարգսյանը, թե՛ հետագայում՝ արդարությունից ճամարտակող Փաշինյանի իշխանության օրոք:

Ինչու՞ է կալանքի տակ գտնվում և հալածանքների ենթարկվում Գերասիմ Վարդանյանը, ով, ուշադրություն, չի մտել «Ազատություն» ռ/կ-ի տարածք, չի վնասել ռադիոկայանին և բիզնես կետրոնին պատկանող որևէ գույք, չի հարվածել կամ վնասել որևէ անձի, չի խափանել եթերը  և այսպես շարունակ: Վկա՝ քրեական գործի նյութերը, որտեղ այդ ամենի մասին չկա ոչինչ:

Վերստին հարցնենք՝ ինչու՞ է կալանքի տակ պահվում չարաբաստիկ նոյեմբերի 10-ի գիշերն ընդամենը «Էլիտ պլազա» բ/կ այցելած և աղմուկի պահին միջանցք դուրս եկած «Ազատություն» ռ/կ-ի աշխատակիցներին իր արդարացի զայրույթն ու դիրքորոշումն արտահայտած Գերասիմ Վարդանյանը:

«Ինչու՞»-ների շարքը, բնականաբար, կարող ենք շարունակել՝ ինչու՞ որևէ մեկը չպատժվեց, չձերբակալվեց և «մասկի շոու»-ների միջոցով բերման չենթարկվեց, երբ օրը ցերեկով հարձակվեցին «Հայելի» ակումբի վրա,իսկ ձևականորեն հարուցված քրեական գործը մի քանի ամիս անց կարճվեց: Ինչու՞ չպատժվեց ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը, ով 2022 թ. մայիսի 2-ին անհնազադանդության խաղաղ ակցիաների ընթացքում Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում խոչընդոտել էր ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքը, սպառնալիք հնչեցրել ակցիայի մասնակիցներից մեկի նկատմամբ, և այս դեպքով ոչ միայն ծառայողական քննություն չնշանակվեց, այլև քննիչը եզրահանգել է, թե հանցագործություն տեղի չի ունեցել և որոշել է քրեական գործ չհարուցել:

Տրագիկոմեդիան ամբողջական կդառնա, եթե փաստենք նաև, որ Գերասիմ Վարդանյանի և մյուսների գործը «հանկարծակի» հիշեցնել տվեց իրեն, իսկ նրա, ինչպես նաև գործով մեղադրյալներ՝ «Երկիր մեդիա» ՀԸ տնօրեն Բագրատ Եսայանի ու ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Գառնիկ Մելքումյանի կալանավորման մասին միջնորդությունները դատարաններ ներկայացվեցին դեպքից, ուշադրություն, շուրջ 1,5 տարի անց՝ այն դեպքում, երբ այդ ողջ ընթացքում Գերասիմ Վարդանյանին ու մյուսներին անգամ պատշաճ հարցաքննության չեն հրավիրել: 

Այսքանից հետո՝ ի՞նչ անվանել երկու անչափահասի հայր, հաշմանդամ եղբոր ու վատառողջ ծնողների միակ կերակրող Գերասիմ Վարդանյանի նկատմամբ կիրառվողը. փաշինյանի անձնական վրեժխնդրությու՞ն, մեկ անձի քմահաճույքներով ընթացող դատավարությու՞ն, իրավական համակարգի տոտալ արժեզրկու՞մ, քաղաքական հալածա՞նք, թե՞ բոլորը միասին վերցրած:

Եվ, վերջապես, ցանկալի կլիներ իմանալ՝ «Ազատություն» ռ/կ-ի անձնակազմն ի՞նչ կարծիք ունի այս ամենի առնչությամբ, ինչու՞ հանդես չի գալիս հատուկ ռեպորտաժներով, ինչը, սակայն, չէինք ասի այլ դեպքերում: Արդյո՞ք ռ/կ-ի համար ևս դատապարտելի են Գերասիմ Վարդանյանի հանդեպ կիրառվող խայտառակ հալածանքները, խտրականությունն ու երկակի ստանդարտները, թե՞ այս մի դեպքում «Ազատության» լռությունը համարենք Փաշինյանի ընտրովի արդարադատության հետ ուղիղ համաձայնության նշան:

Վահե Սարգսյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan