Նոր մանրամասներ Միքայել Բադալյանի առողջական վիճակից
Դիտել նաև
ՔՊ խմբակցությունում ենթախմբակցություններ կան. Արմեն Բադալյան (տեսանյութ)
Ուկրաինայում հաջողության դեպքում ՌԴ-ը Հարավային Կովկասում քաղաքական գործըթաց կսկսի. Արմեն Բադալյան (տեսանյութ)
Արցախի կորուստը ամեն մի հայի համար պետք է անձնական ողբերգություն լինի. Միքայել Աջապահյան
Սարերի հետևում մնաց մանկությունս, հուշերս, սիրտս ու հոգիս. Վարդան Բադալյան
Աշոտ Գևորգյանը և Միքայել Բադալյանը ազատ արձակվեցին
Կալանավայրում գտնվող «Ազատագրում» շարժման ղեկավար Միկա Բադալյանը կտրուկ վատթարացման պատճառով տեղափոխվել էր «Արմենիա» ԲԿ: Նրա առողջական վիճակի մասին տեղեկություններ ստանալու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանի հետ:
«Միքայել Բադալյանի վիճակը կայունացել է, նա այժմ ստացիոնար բուժման մեջ է: Նրա մոտ ստամոքսի հետ կապված խնդիրներ էին առաջացել, ներքին արյունահոսություն էր սկսվել, ախտորոշվել նախաինսուլտային վիճակ»: հետո կներկայացնենք մանրամասները»,-նշեց փաստաբանը:
Նշենք, որ Բադալյանի խափանման միջոցը փոխվել է 6 միլիոն դրամ գրավով: Նա այժմ գտնվում է ազատության մեջ: