Ծնունդդ շնորհավո՜ր, պարո՛ն գեներալ. Շնորհավորելով գեներալին՝ ցանկանում եմ հիշեցնել իր մասնակցությամբ այս վավերագրական տեսանյութը
Դիտել նաև
Նրանց հաջորդ թիրախը մեր ու ձեր տներն են․ Եթե չկարողանանք Հայաստանում ձևավորել հայկական պետական իշխանություն, բոլորիս սպառնում է Արցախի հայերի ճակատագիրը
Քանի Քաշաթաղը վերաազատագրված չէ, Սյունիքն ու մնացյալ Հայաստանը հանգիստ լինել չեն կարող
Սա այն է, ինչ միշտ ՀԻՄՆԱՎՈՐՎՈՒՄ ԷՐ 1994 թ․-ից սկսած, որ եթե Արցախը նույնիսկ մասամբ կորցնենք, պատերազմը շարունակվելու է ՀՀ տարածքում
ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՎԱԽՆ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՆԱՐԱՆՆ Է
Այս է պատճառը, որ Հայաստանը, նույնիսկ այսքան փոքրացած, աչքի գրող է թուրքերի համար
ՀԵՐՈՍԻ ԾՆՈՒՆԴԸ
•Այսօր լրանում է Արցախի հերոս, Արցախյան առաջին պատերազմում Ասկերանի պաշտպանական շրջանի 35-րդ գումարտակի հրամանատար Արշավիր Սուրենի Ղարամյանի ծննդյան 57-ամյակը։
•Շնորհավորելով գեներալին՝ ցանկանում եմ հիշեցնել իր մասնակցությամբ այս վավերագրական տեսանյութը։ Դեպքը տեղի է ունենում Քարվաճառի շրջանում՝ Օմարի լեռնանցք տանող հատվածում՝ պատմական Մեյտան գյուղատեղիում, որ հիշատակված է Սիմեոն Երևանցի կաթողիկոսի «Ջամբռ» աշխատության մեջ (Վաղարշապատ, 1873 թ․, էջ 283)՝ որպես Դադիվանքի գյուղ։
•Երբ փոքր էինք, այս կադրերին այլ հայացքով էինք նայում․ մեր հերոսը գերեվարել է թշնամուն և հաղթում է նրան։ Այսօրվա հայացքով ուշադրություն է գրավում ավելի խորքային հանգամանք։ Այսպես՝ եթե ուշադիր լսեք, Ա․ Ղարամյանն անընդհատ հարցնում է «Խանի»՝ Քարվաճառի ուղղությամբ գրոհող ադրբեջանական 701-րդ մոտոհրաձգային բրիգադի հրամանատար Սալեհ Իլյասովի տեղը՝ գրեթե չհետաքրքրվելով բուն գերու ով լինելով, որն ընդամենն ավագ լեյտենանտ է։
•Մեծ մասշտաբի նման մտածողությունը, փոքր միջոցներով մեծ խնդիր լուծելու ձգտումն Առաջին պատերազմում մեր հաղթանակը պայմանավորող կարևոր գործոններից էր, իսկ կոնկրետ Ա․ Ղարամյանին այն ուղեկցեց նաև հետպատերազմական կյանքում։
•Ցավոք, 1994 թ․-ից հետո հայոց բնիկ ազգային էլիտայի նվազ արդիականացումը 2018 թ․-ի ներքին և 2020 թ․-ի արտաքին մեր պարտությունները կանխորոշած գործոններից էր, բայց այդ մասին՝ մեկ այլ առիթով։
• Ծնունդդ շնորհավո՜ր, պարո՛ն գեներալ։
Քաղաքագետ Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից