Նիկոլ Փաշինյանը «լուծարում է» Սամվել Շահրամանյանին (տեսանյութ) Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով
29
102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը Ալեք Մանուկյան—Սայաթ-Նովա խաչմերուկում է՝ ծառահատումների թեմայով (տեսանյութ) Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանը «լուծարում է» Սամվել Շահրամանյանին (տեսանյութ) 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը Ալեք Մանուկյան—Սայաթ-Նովա խաչմերուկում է՝ ծառահատումների թեմայով (տեսանյութ) Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների Հայաստանից դուրսբերման մասին Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր

Ինչի՞ է ուզում հասնել Բաքուն՝ Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների դեմ «նայեզդներ» անելով

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ադրբեջանական մեդիան հերթական «նաեզդն» արեց Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի դեմ։ Թե ինչ նպատակ ուներ, հայտնի չէ, իհարկե, բայց կարելի է կռահել։ Մի քանի օր առաջ էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մեղադրել է Ռուսաստանին այն բանում, որ չեն իրականացնում Լեռնային Ղարաբաղից Հայաստանի զինված կազմավորումների դուրսբերումը։ Հղում տալով անանուն բարձրաստիճան ռուս զինվորականներին, որոնք այս գարնանն այցելել են Բաքու, նա հայտարարել է, որ նրանց խոստումը՝ կապված հայ զինվորական ստորաբաժանումների դուրսբերման հետ, որը պետք է տեղի ունենար մինչեւ հունիսի վերջը, չի իրականացվել հուլիսի կեսի դրությամբ։

Ընդ որում, անհասկանալի է մնում՝ խոսքը վերաբերում է Հայաստանի մշտակա՞ն բանակին, թե՞ ԼՂՀ զինված ստորաբաժանումներին։ Ավելին, Ալիեւը չի մանրամասնել, թե որ դիրքերից պետք է հեռանան հայկական ստորաբաժանումները։ Ադրբեջանի նախագահի հայտարարության կոնտեքստից ամեն դեպքում հասկացվում է, որ խոսքը Հայաստանի մշտական բանակի մասին է, որի դուրսբերման ուղղությամբ, Ռուսաստանը, որպես 2020 թվականի եռակողմ հայտարարության կողմ, որով վերջ դրվեց ղարաբաղյան երկրորդ պատերազմին, բավարար ազդեցություն չի գործադրում։

Այլ խոսքով, Ադրբեջանի նախագահը կասկածի տակ է առնում ՌԴ քաղաքական միջնորդության արդյունավետությունը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում եւ ռուս խաղաղապահների՝ առաջնագծում տեղակայման նպատակահարմարությունը։ Ալիեւն այս հայտարարությունդեմարշով հանդես է եկել երկու այլ կարեւոր իրադարձությունների ֆոնին։ Նրա հայտարարությունից մի քանի օր առաջ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը։ Եվս մի քանի օր անց հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը, առանց ռուսների միջնորդության։

Շատ բաներ հանդուրժող Ռուսաստանի ԱԳ նախարարությունն այս կարեւոր իրադարձություններին չի արձագանքել՝ թերեւս կարծելով, որ չի կարելի խանգարել երկկողմ եւ բազմակողմ կարգավորմանը։ Սակայն Ադրբեջանի նախագահի մեղադրանքները Ռուսաստանի գործողությունների ոչ բավարար արդյունավետության մասին, ռուսների՝ բանակցությունները մեկուսացնելու փորձերը եւ  Նիկոլ Փաշինյանի չափազանց «լպրծուն» դիրքորոշումը նշանակում են, որ արդեն մոտ ժամանակներս հայկական եւ ադրբեջանական իշխանությունների համաձայնությամբ եւ Թուրքիայի լիակատար աջակցությամբ ռուս խաղաղապահները կհեռանան իրենց տեղակայման վայրից։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, Հայաստանի քաղհասարակության թույլտվությամբ, բացահայտ կերպով անտեսում է Ղարաբաղի հայերի շահերը, փոխանակում է դրանք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների նորմալացմամբ։ Կարիերային շահերը, իշխանության պահպանումն այնքան առաջնային են Փաշինյանի համար, որ արդեն ակնհայտ կերպով նրան անվանում են քաղաքական ավանտյուրիստ։ Ղարաբաղի իշխանությունները չեն մեկնաբանում տեղի ունեցող իրադարձությունները։

Պաշտոնական Երեւանը, նորմալացնելով հարաբերությունները Բաքվի եւ Անկարայի հետ՝ նրանց պայմաններով, ոչ միայն դավաճանում է ԼՂ բնակչությանը, այլ նաեւ վերջնականապես Հայաստանը ներքաշում է արեւմտյան եւ հակառուսական ուղեծրի մեջ։ Եթե Ռուսաստանը որոշում չի կայացրել՝ վերջնականապես հեռանալ տարածաշրջանից եւ կորցնել ազդեցությունն Անդրկովկասում, ստիպված է սկսել կոնկրետ եւ խիստ բանակցություններ Բաքվի եւ Անկարայի հետ՝ Ղարաբաղի կարգավիճակի հարցով, որպեսզի սահմանափակի Անկարայի պանթյուրքական էքսպանսիան դեպի Արեւելք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan