Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

Եթե քաղաքացին ունի առողջական խնդիր, կալանքը կարող է վերածվել մահապատժի

Մի քանի օր է` հասարակությունը քննարկում է ողբերգական դեպքը, որը տեղի ունեցավ դատարանի դահլիճում: Կասկածելի, ոչ վտանգավոր մեղադրանքով կալանավորված անձը դատական նիստի ժամանակ հանկարծամահ եղավ, եւ դա առիթ դարձավ, որ մարդիկ ուշադրություն դարձնեն, թե ինչու են համատարած կալանք սահմանում, մանավանդ` քաղաքական հայացքների ու խոսքի համար: Մենք զրուցել ենք փաստաբան Արամ Օրբելյանի հետ:

«Կալանքը` որպես պատժատեսակ, չպետք է կիրառվի: Եթե դիտարկենք զուտ հանրային քննարկումները սոցիալական մեդիայում, ապա կտեսնենք, որ կան հետևյալ ֆորմուլայով ձևակերպումներ, այսինչ անձն արեց այսինչ քայլը, սակայն դեռևս կալանավորված չէ: Սա անընդունելի երևույթ է, անձը չպետք է կալանքի տակ պահվի նման պատճառներով: Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին մեղադրում էին այն բանի համար, որ նա իր հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է մի բան, որը, ըստ քննչական մարմինների, դիտարկվել է որպես հանցագործություն: Ո՞րն է առհասարակ կալանքի նպատակը: Նպատակն այն է, որ եթե կատարվել է հանցագործություն, պետք է նրան կալանավորեն, որպեսզի նա չխուսափի պատասխանելուց և քննությունից չթաքնվի: Եթե Արմեն Գրիգորյանի հայտարարությունները դիտարկենք հանցագործություն, ապա դրան խոչընդոտելու օբյեկտիվ պատճառներ ընդհանրապես գոյություն չունեն, քանի որ արդեն իսկ կա տվյալ նյութի ձայնագրությունը, և ամեն ինչ արձանագրված է: Կարելի էր պարզապես մարդուն ստորագրությամբ ազատ արձակել, նա սերիական մարդասպան չէր, նրա գործած հանցանքն այն հանցանքը չէր, որի համար պետք է նա կալանավորվեր: Սա խոսում է այն մասին, որ կալանքն ակնհայտ պատժամիջոց է»,-նշում է փաստաբան Արամ Օրբելյանը:

Նրա խոսքով` դժվար է ասել` կալանքի կիրառումը սահմանադրակա՞ն է, թե՞ ոչ, սակայն գործի հետ կապված` կան լրջագույն խնդիրներ: «Մենք տեսնում ենք, որ կալանքը դիտարկվել է պատիժ, այլ ոչ թե խափանման միջոց: Մենք ականատես ենք լինում դեպքերի, թե ինչպես են մարդուն կալանավորում, որպեսզի նա չմասնակցի ավագանու նիստերին, տեսնում ենք, թե ինչպես են մարդուն կալանավորում նրա հասարակական-քաղաքական գործունեությունը սահմանափակելու համար, օրինակ` հենց նույն Ավետիք Չալաբյանը: Կա խնդիր նաև, որն այլ ֆունդամենտալ հարթակում է: Եթե քաղաքացին պետության հոգածության ներքո է, ապա պետությունը պետք է կրի պոզիտիվ պարտականություն տվյալ անձի անվտանգության համար: Եթե անձն ունի առողջական խնդիր, պետք է հասկանալ` կալանավորումն անձի հետ համատեղելի՞ է, թե՞ ոչ: Չի կարելի կալանավորումը դարձնել պատժամիջոց: Եթե քաղաքացին ունի առողջական խնդիր, այն կարող է վերածվել մահապատժի»,-իր խոսքը եզրակափակեց Արամ Օրբելյանը:

Աղբյուրը՝ hraparak.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan