Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել
19
Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Պատերազմ Արցախում
Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան Փաշինյանը հանձնեց Ղարաբաղը, դա անշրջելի է․ Սատանովսկի Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների

Ամերիաբանկն արժանացել է Euromoney ամսագրի 2021թ. գերազանցության մրցանակին՝ որպես տարվա լավագույն բանկը Հայաստանում

Ամերիաբանկին շնորհվել է Euromoney ամսագրի` «2022թ. լավագույն բանկը Հայաստանում» Գերազանցության մրցանակը Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության ժամանակ: Հեղինակավոր մրցանակաբաշխությունը, որն առաջատար եվրոպական ֆինանսական ամսագրի կողմից անցկացվում է 1992 թ-ից ի վեր, գնահատում է բանկային ոլորտի մասնակիցների ֆինանսական արդյունքները, սպասարկման որակը, պրոդուկտների նորարարությունը, թվայնացման մակարդակը և այլ ձեռքբերումները:

Ամսագիրը շեշտել է Ամերիաբանկի առաջընթացն ունիվերսալ բանկ դառնալու ռազմավարության իրագործման ճանապարհին` մանրածախ և ՓՄՁ վարկավորման աճը, 22% մասնաբաժինը կորպորատիվ պարտատոմսերի հայաստանյան շուկայում: Ամերիաբանկի ֆինանսական ցուցանիշները բնութագրվել են որպես տպավորիչ: Ի թիվս այլ ցուցանիշների, նշվել են կապիտալի բարձր եկամտաբերությունը, զուտ շահույթը, որն ավելացել է ավելի քան երկու անգամ և կապիտալի համարժեքությունը։

«Այս ցուցանիշներին զուգահեռ գրանցվել է հիանալի առաջընթաց կայուն զարգացման և թվային նորարարության գծով: Բանկի կայունության ռազմավարությունը համահունչ է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին՝ առանձնահատուկ շեշտադրելով մաքուր էներգիան, կայուն քաղաքները և կլիմայի փոփոխության դեմ ուղղված գործողությունները: 2022թ. ապրիլին կանաչ պարտատոմսերի երկու տրանշի թողարկումը՝ դոլարով և տեղական արժույթով, 2009թ. ի վեր իրականացվող կանաչ նախագծերի և վերականգնվող աղբյուրների ֆինանսավորման հերթական օրինակ էր», – ասվում է հրապարակման մեջ։

Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշեց. «Գերազանցության մրցանակ ստանալը մեզ համար իսկապես պատիվ ու ձեռքբերում է: Այն վկայում է շուկայի դժվարին իրողություններին հարմարվելու մեր ունակության և ճկունության մասին: Չնայած ֆինանսական անկայուն միջավայրին` մեզ հաջողվեց ոչ միայն անխափան կերպով տրամադրել բանկային ծառայություններ, այլև ներկայացնել մի շարք նորարարական պրոդուկտներ և ծառայություններ, որոնք ավելի են բարելավել մեր հաճախորդների փորձառությունը: Թվային մեր աննախադեպ նախագծերը, մասնավորապես` էկոհամակարգերը, որտեղ ներկայացված են գրեթե բոլոր ծառայությունները, մշակվել են  հաճախորդների աճող կարիքներին համապատասխան: Ուրախ եմ, որ մեր գործունեության այս ուղղությունը, ի թիվս այլ ոլորտների, պատշաճ կերպով գնահատվել է աշխարհի ամենաազդեցիկ ֆինանսական պարբերականներից մեկի կողմից: Մենք նպատակաուղղված ենք շարունակելու մեր գործունեության ընդլայնումը` հիմնվելով այս և մյուս ձեռքբերումների վրա»:

2011 թ-ից ի վեր Ամերիաբանկը 9-րդ անգամ է արժանանում Euromoney-ի Գերազանցության մրցանակին:

Մեր ձեռքբերումների մասին ավելի մանրամասն կարդացեք այստեղ:

Գերազանցության մրցանակի մասին

Euromoney-ի գերազանցության մրցանակը հիմնադրվել է 1992թ. և առաջինն էր իր տեսակի մեջ համաշխարհային բանկային ոլորտում: Մրցանակը մնում է ոսկե չափանիշ ողջ աշխարհով մեկ և շնորհվում է խմբագիրների խմբի կողմից՝ եռամսյա հետազոտությունների և հարցազրույցների արդյունքների հիման վրա: Այս տարի ամսագիրն ստացել է ռեկորդային թվով հայտեր ողջ աշխարհի բանկերից, որոնք մրցում են տարբեր անվանակարգերում` սեփական երկրի, տարածաշրջանի և աշխարհի մակարդակով:

Ամերիաբանկի մասին

Աﬔրիաբանկը Հայաստանի խոշորագույն ֆինանսական հաստատությունն է և ՀՀ տնտեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը։ Հանդիսանալով դինաﬕկ զարգացող ունիվերսալ բանկ` Ամերիաբանկը սպասարկման բազմաֆունկցիոնալ հարթակի միջոցով մատուցում է նորարարական բանկային ծառայությունների ընդարձակ փաթեթ` թվային պրոդուկտների հստակ շեշտադրմամբ:

Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ թվային ժամանակակից միջավայրում սպասարկման բարձր որակ և բանկային փորձառություն ապահովելու նպատակով։

Ամերիաբանկը որդեգրել է բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությունը` նպաստելով Հայաստանի անցմանը դեպի կայուն ապագա:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan