«Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան
20
Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բաց հանդիպումից Փաշինյանը հպարտ է... Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բաց հանդիպումից Փաշինյանը հպարտ է... «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». Ավետիք Իշխանյան. «Փաստ» «Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Երևանի դպրոցներից մեկում 14 տարեկան տղան օդաճնշիչ ատրճանակով կրակել է երեխաների վրա Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Փաշինյանը շատ բան է թաքցնում իր ժողովրդից. Սթևան Գայիչ (տեսանյութ) Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ

«Այս «խաղաղության» հետևանքը լինելու է այն, որ վաղն Ադրբեջանը պահանջելու է 90-ականների պատերազմի մասնակիցներին, որպես «օկուպանտներ», և սրանք առանց աչքը թարթելու՝ մեզ հանձնելու են»․ չարեքթարցի

Ազատամարտիկ, չարեքթարցի Աշոտ Սևյանի խոսքով՝ արցախահայության հույսը հայ ժողովրդի վրա է միայն, սակայն Հայաստանում մարդիկ զբաղված են միայն իրենց առօրյան լավ կազմակերպելով՝ մոռանալով նաև հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերի մասին։ Այսինքն, ըստ նրա՝ շատերը համակերպվել են իշխանության ծրագրի հետ, որ կարող են թուրքի հետ «խաղաղ» ապրել, թեկուզ թուրքի լծի տակ, կարևորը՝ իրենց փորը կուշտ լինի։

«Առհասարակ խաղաղության օրակարգ չի լինելու, թշնամին նվաստացնելու է մինչև վերջ։ Հիշեցնեմ, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ ինչ էլ լինի, պետք է մեզ պարտված չզգանք։ Մարդն այդ ժամանակ իրեն «ստրախովկա» արեց և մեզ նախապատրաստեց ու բացատրեց՝ ինչ էլ անենք, պարտվելու եք։ Նույնն այսօր է լինելու, նա Հայաստանը կրկին տարածքային զիջումների է տանելու, թշնամուն բերելու է մխրճի մեր հողի մեջ, իսկ եթե վերջում խոսենք, կասի՝ բա ես ասում էի, չէ՞, գուցե խաղաղություն չլինի։ Չգիտեմ՝ էլ ինչպե՞ս ասեմ, որ այսօր գիտակից մարդը պետք է հասկանա, որ խաղաղություն չի լինելու։ Գիտեք՝ մարդիկ երբ խելքի կգան, երբ դուռը բացեն-տեսնեն ադրբեջանական ոստիկանները, որոնք անձնագրի ռեժիմ են ստուգում»,-168.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Սևյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ նոր է վերադարձել Արցախից, բազմաթիվ տեղերում է եղել, և մարդկանց մեծ մասի մոտ միակ հույսը մնացել է կռվելով հայրենիքը փրկելը, քանի որ վստահ են՝ թշնամուն գոնե մեկ անգամ պետք է «ատամ» ցույց տան։

«Ես այս գերագույն խեղկատակի կամ պատմության այն դասատուի հետ չեմ պատրաստվում գնալ պատերազմի, որովհետև դա կլինի զոհվել հանուն ոչնչի։ Ես ուզում եմ, որ մենք ունենանք խելացի Պաշտպանության նախարար, Գլխավոր շտաբի պետ, որի գլխավորությամբ կգնամ ոչ թե մեռնելու, այլ հայրենիքս փրկելու։ Միևնույն է՝ խաղաղություն չի լինելու, քանի դեռ կան մեր նման տղաները, թուրքի առաջ չենք ծնկելու, վաղ թե ուշ մարդիկ արթնանալու են։ Այս «խաղաղության» հետևանքը լինելու է այն, որ վաղն Ադրբեջանը պահանջելու է 90-ականների պատերազմի մասնակիցներին, որպես «օկուպանտներ», և սրանք առանց իրենց աչքը թարթելու՝ մեզ հանձնելու են թշնամուն։ Հասկանալի է, չէ՞, որ սրանց մոտ հերոս, պատերազմի մասնակից լինելը որևէ արժեք չունի։ Սրանց համար պատերազմի մասնակիցներին ու հերոսներին Հաագայի դատարան տալը համարվում է եվրոպական արժեք, և չեմ կասկածում, որ սրանք կանեն։ Իմ մարտական ընկերներին էլ եմ զգուշացնում, որ իրենց վերջը դա է լինելու, եթե այսօր լռում են ու չեն խոսում, ոչինչ, վաղը որ հայտնվեն Ադրբեջանի դատարանում, «կերգեն», ցավալի է, բայց սա փաստ է»,-հավելեց Աշոտ Սևյանը։

Նա ընդգծեց, որ իրականում Հայաստանն իր պետականությունը կորցնելու ճանապարհին է, քանի որ պետությունը երաշխավորում է իր քաղաքացիների անվտանգությունը, ունի սեփական զորք, մինչդեռ Հայաստանի ու Արցախի բնակչությունն անվտանգ չի ապրում։

«Թշնամու կրակոցներից հետո Պապիկյանն Սուրենն ասում է՝ ժողովուրդ ջան, լավ եղեք, եթե մեկ անգամ էլ կրակեն՝ պատասխան կտանք։ Այս մարդիկ արդեն ոչնչացնում են բանակ հասկացողությունը»,-շեշտեց նա։

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ Չարեքթարի իր տունը, ինչպես պատերազմի ժամանակ քանդվել էր, այնպես էլ շարունակում է մնալ, որևէ շինարարություն չի արվում, բացի հէկ-եր կառուցելուց, ինչն էլ իր հերթին՝ մեծ խնդիրներ է առաջացնում, օրինակ, Թարթառը ցամաքեցնում են, բնությունը չորացնում են։

«Մարդիկ երկու տարի է՝ վարձով են ապրում, հիմա ուզում են վերադառնալ իրենց տուն, բայց տունը պետք է սարքեն։ Կարելի է ասել՝ թափառականի կյանքով են ապրում։ Ես չգիտեմ՝ հիմա մենք ի՞նչ կարգավիճակում ենք, Չարեքթարում տունը ավերված վիճակում է, եկել ենք՝ Հայաստանում վարձով ենք ապրում։ Չարեքթարը պատերազմի օրերին պահեցինք, եթե այսօր բնակիչ չլինի, այն հանձնելու են։ Ծրագիր էին հաստատել, որ տները պետք է վերակառուցեն, բայց դրանք միայն խոստումներ էին, երկու տարվա ընթացքում տուն չեն սարքել։ Մի ընտանիք է եկել մեր գյուղ վերաբնակվելու, նրա տնից 70 մետր հեռավորության վրա գտնվում է թուրքի դիրքապահը։ Գոնե տները կառուցեն՝ այդ գյուղում շատ մարդ բնակվի։ Չարեքթարը մեծ ռազմավարական նշանակություն ունեցող գյուղ է, այն պահելու համար պետք է հիմա առնվազն 2000 տուն սարքած լինեին։ Այն պետք է լիներ ոչ թե գյուղ, այլ դարձնեին ավան, գուցե դիտավորյալ չեն արել, որ վաղը արժանացնեն Բերձորի ճակատագրին»,-եզրափակեց Աշոտ Սևյանը։

Աղբյուրը՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan