Մոսկվա-Երեւան ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել
Դիտել նաև
Ինչո՞ւ են փչանում ռուս-ադրբեջանական հարաբերությունները, և ի՞նչ հետևանք կարող է դա ունենալ Հայաստանի համար
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին մեկնել է Մոսկվա
Ինչո՞ւ են Աբխազիայում տաքացվում հակահայկական կրքերը, և ովքե՞ր են դրա հետևում կանգնած
Մոսկվայում չեղարկել են ամանորյա հրավառությունները
Հայ ուղևորներն ավելի խստացված ստուգումներ են անցնում ՌԴ թռչելիս
Մոսկվա-Երեւան չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սամարայում՝ ինքնաթիռում տեղի ունեցած վիճաբանության պատճառով։ Այս մասին հայտնել է Вечерняя Москва-ն՝ հղում տալով ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկի հայտարարությանը: Ինքնաթիռի ուղեւորներից մեկը հարբած վիճակում իրեն չափազանց ագրեսիվ է պահել։ Նա սկկսել է բախվել մյուս ուղեւորների հետ եւ հայհոյանքներ հնչեցրել նրանց հասցեին։
Օդանավի հրամանատարը որոշել է ինքնաթիռը իջեցնել Սամարայի օդանավակայանում։ Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել ծեծկռտուք սկսող ուղեւորին եւ տեղափոխել հերթապահ մաս։ Նրա նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ են կազմվել, հայտնում է MIA Media-ն։