Հակառակորդը կրակել է Ելփին գյուղ տանող ճանապարհի և մարտական դիրքերի ուղղությամբ, վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա․ ՊՆ

Դիտել նաև
Փաշինյանը Սյունիքում սառն է եղել պատգամավորների հետ. նրանց ջանքերն իզուր են անցել
ՌԴ–ն փորձում է արագացնել Կապանում հյուպատոսության բացումը. դիվանագետ
Սյունիքում երեխա էր կորել. նրան հայտնաբերել են խեղդված
Ռուսաստանը հյուպատոսություն կբացի Սյունիքում
Ադրբեջանը խրամատ է փորում Սյունիքի արտերում, Փաշինյանը կակաչների հողն է փխրեցնում ամառանոցում. Տեսանյութ
Հուլիսի 7-ին, ժամը 16։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա։
Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։