Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում առաջընթաց կա. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ- ում հայտարարել են Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի առաջընթացի մասին: Այդ մասին հայտնել է գերատեսչության ներկայացուցիչ Ալեքսեյ Զայցևը:
Առաջընթաց է գրանցվել Մոսկվայում աշխատանքային խմբի X նիստում, ինչպես նաեւ Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովի շրջանակներում համանախագահների շփումների ընթացքում, փոխանցում է Sputnik Азербайджан-ը:
«Այժմ քննարկվում է ավտոմոբիլային եւ երկաթուղային հաղորդակցության բացումը տարածաշրջանում, որը համապատասխանում է Ադրբեջանի, Հայաստանի եւ նրանց հարեւանների շահերին։ Եթե կոնկրետ համաձայնություն ձեռք բերվի, աշխատանքային խմբի համանախագահները տեղեկատվություն կտրամադրեն», - հայտնել Զայցևը:
Zham.am