Ի՞նչ է նշանակում 150 դրամ չունեցող աշակերտին տուգանել 15 հազար դրամով. Սոնա Աղեկյան (տեսանյութ) 2-3 շաբաթ է մնացել․ գործողությունների նոր ալիք է պայթելու․ Արտակարգ և լիազոր դեսպան Հեղեղատար համակարգերի չաշխատելու պատճառով՝ Երևան քաղաքը վերածվել է գետերի և լճերի (տեսանյութ)
27
Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է Բախվել են թիվ 3 և 57 համարի ավտոբուսները. կա 9 վիրավոր Արթիկում փորձում են ապամոնտաժել Հայրենական Մեծ պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձանը Գործադիր իշխանության ղեկավարի կողմից հստակ և տեսանելի ֆեյսբուքյան արդարադատությունը Սամվել Կարապետյանի նկատմամբ աննախադեպ էր, հակաժողովրդավարական էր Իշխանությունը վախ ունի, որ ցուցակը կգլխավորի Կարեն Կարապետյանը․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի «Ստոկհոլմյան սինդրոմը» Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին Հայցադիմումն ընդդեմ Աննա Վաչիկի Հակոբյանի ընդունվել է վարույթ Պատերազմ Արցախում
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է Եթե Հայաստանը պատրաստ է դրան, մենք կցանկանայինք համատեղ զարգացնել Անդրկովկասյան տրանսպորտային միջանցքը. Հաջիև Մենք ենք պաշտպանն ու զինվորը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ազգընտիր Վեհափառ Հայրապետի. Տեր Սամվել վարդապետ Մխիթարյան Բախվել են թիվ 3 և 57 համարի ավտոբուսները. կա 9 վիրավոր Արթիկում փորձում են ապամոնտաժել Հայրենական Մեծ պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձանը Գործադիր իշխանության ղեկավարի կողմից հստակ և տեսանելի ֆեյսբուքյան արդարադատությունը Սամվել Կարապետյանի նկատմամբ աննախադեպ էր, հակաժողովրդավարական էր «ՔՊ-ի Սարիկը» կգնա՞ Գյումրու էլցանցի «Կարս» մասնաճյուղի հեռացված տնօրենի պաշտոնն զբաղեցնելու Խոսրովի անտառում հրդեհ է բռնկվել Հայաստանի դրածո վարչապետը վախենում է ընդդիմախոսներից, վախենում է բոլոր նրանցից, ովքեր պատռում են փարիսեցու իր կեղծ դիմակը. Աննա Կոստանյան Տիկին Ավանեսյանին խորհուրդ կտայի իր «ողբացյալ» նախորդի հետ պարզել վերջապես COVID-ի գործն ու՞ր հասավ… Բագրատ սրբազան Ավանում բարդին տապալվել է գազատարի, մալուխների, ավտոտնակի վրա (տեսանյութ) Քամուց տապալված հերթական ծառը (տեսանյութ) Երևանի դիտարժան վայրում տգեղ վիճակ է ստեղծվել 83 թվից այստեղ բան չի արվել․ բնակիչները դիմել են «Մայր Հայաստանին» (տեսանյութ) Ի՞նչ է նշանակում 150 դրամ չունեցող աշակերտին տուգանել 15 հազար դրամով. Սոնա Աղեկյան (տեսանյութ) 2-3 շաբաթ է մնացել․ գործողությունների նոր ալիք է պայթելու․ Արտակարգ և լիազոր դեսպան Իշխանությունը վախ ունի, որ ցուցակը կգլխավորի Կարեն Կարապետյանը․ «Հրապարակ» Իշխանությունների հակաեկեղեցական այս արշավում ամեն ինչ այդքան էլ «սահուն» չէ. «Փաստ» Թիրախում հենց Եկեղեցին է, նպատակը՝ կազմաքանդումը. «Փաստ» Աղվան Արշակյանի առողջական դրությունն ու ներկայիս կարգավիճակը անհամատեղելի են. Գառնիկ Դանիելյան Հերթական «անկանխատեսելի» անձրևից հետո, Երևան քաղաքը վերածվեց ջրաշխարհի Հեղեղատար համակարգերի չաշխատելու պատճառով՝ Երևան քաղաքը վերածվել էր գետերի և լճերի (տեսանյութ) Լուսшնկшրում Պшղեստինի ժողովուրդն է, որին Իսրшյելը ցեղասպшնում է․ մենք ոչ մի բառ չենք խոսում այս մասին Նիկոլ Փաշինյանի «Ստոկհոլմյան սինդրոմը» Ալավերդիում փլուզման հետևանքով պատշգամբում գտնվող քաղաքացին ընկել է ներքև Դիանա Գասպարյանն ու սկեսուրը մեղադրյալի կարգավիճակ ունեն Հեղեղատար համակարգերի չաշխատելու պատճառով՝ Երևան քաղաքը վերածվել է գետերի և լճերի (տեսանյութ) Փաշինյանի հույսը Վեհափառի վախն է Որքա՞ն աշխատավարձ կստանա ՀԷՑ-ի կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը

Ի՞նչ է պայմանավորվել Ռուբեն Ռուբինյանը Թուրքիայի ներկայացուցչի հետ

Եվ այսպես, պարզվեց, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև ընթանում է «թափանցիկ և բաց երկխոսություն», սակայն դրա մասին ոչ միայն դետալների, այլև վերջնական նպատակի մասին Ռուբեն Ռուբինյանը դեռ չի ուզում որևէ բան ներկայացնել հանրությանը: Ցանկացած բանակցություն ունի իր նպատակն և դրան հասնելու ուղին: Պարզվում է Ռուբինյանը նույնիսկ այդ նպատակի մասին ոչինչ չի ուզում խոսել: Ակամայից դա հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի հանրահայտ դարձած այն ձևակերպումը, թե «...Ադրբեջանի հետ Արցախի շուրջ ի՞նչ ուզում բանակցում ենք, ձեզ ի՞նչ...»: Թե ինչպես ավարտվեցին այդ «բանակցությունները», այսօր բոլորիս համար է տեսանելի: Նույնը կատարվում է Թուրքիայի հետ բանակցային գործընթացում: Թե ինչ է բանակցում Ռուբինյանը ոչ ոք չգիտի, մինչև որևէ փաստ չարձանագրվի:

Ընդ որում Ռուբինյանը կրկնում է, թե իբր այդ բանակցությունները ընթանում են «առանց նախապայմանների»: Լրագրողի այն հարցադրմանը, թե այդ դեպքում ինչու են  Թուրքիայի ներկայացուցիչները միշտ նշում, որ «իրենց ցանկացած քայլը Հայաստանի հետ կորդինացվում է Բաքվի հետ», Ռուբինյանը պատասխանում է կատարյալ ցինիկ ձևակերպմամբ: Ըստ նրա իրեն էլ դուր չի գալիս թուրքերի այդ ձևակերպումը, բայց պարզվում է իրենք՝ թուրքերը, Ռուբինյանին հավաստիացրել են, որ իրենք իր հետ բանակցում են «առանց նախապայմանի»: Այսպիսի ծաղր հայ հանրության հանդեպ չի եղել վերջին 30 տարվա ընթացքում: Ոչինչ որ Ռուբինյանը իր այս ձևակերպմամբ ծաղրում է իրենց «ժեխին»: Բայց նա ծաղրում է նաև հայ հանրության մեծ մասին: Քանզի, նույնիսկ վերջացած հիմարների համար էլ է պարզ, որ թուրքերը կանխամտածված են  նման հայտարարությունով հանդես գալիս, որպեսզի հրապարակավ ձևակերպեն, որ իրենց բանակցությունները Հայաստանի հետ շաղկապված է Ադրբեջանի շահերի հետ:

Իրականում Ռուբինյանը գիտի, որ այդպես է, պարզապես նյարդայնանում է, որ պաշտոնական Անկարան բացահայտում է սույն հանգամանքը և թույլ չի տալիս, որ ինքը՝ Ռուբինյանը, խաբի հայ հանրությանը: Նման նվաստացուցիչ վիճակի մեջ հայ հանրությունը երբեք չի եղել վերջին 30 տարվա ընթացքում:

Իսկ երբ Ռուբինյանը սկսում է ճամարտակել այն մասին, թե իբր Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ժամանակ էլ է բանակցություն եղել Թուրքիայի հետ, ապա դրանով նա, փաստացի, վիրավորում է հայ ժողովուրդին, կասկածի տակ դնելով մեր ժողովրդի մտավոր կարողությունները: Այն, որ ներկայիս հայ հանրությունը, մեղմ ասած, թեր զարգացած վիճակում է գտնվում, անվիճելի է: Սակայն Ռուբինյանը կարծում է, թե դա նշանակում է, որ Հայաստանում մարդիկ կենդանիներից ընդանրապես չեն տարբերվում:

Սկսենք նրանից, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Թուրքիայի հետ բանակցել են ոչ պարտված վիճակում, երբ Արցախը և 7 շրջանները մեր վերահսկողության տակ էին: Այն ժամանակ Թուրքիայի ներկայացուցիչները խնդրում էին, ընդամենը մեկ շրջանի դիմաց ամբողջովին վերականգնել հայ-թուրքական հարաբերությունները: Այսօր 9-ը շրջան է հանձնվել, սակայն երկու տարի անց Ռուբինյանը խնդրում է թուրքերին, որպեսզի գոնե դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար հայ-թուրքական ցամաքային սահմանը բացվի:

«Հին» իշխանության ժամանակ, ավելի քան 10 հազար թուրք մտավորական ստորագրությամբ հանդես եկան Հայոց ցեղասպանության ճանաչման համար, իսկ թուրք ղեկավարները սկսեցին ընդունել, որ 1915-ին հայերի նկատմամբ եղել է «մեծ անարդարություն»:

Թուրքիայում սկսեցին բացահայտորեն խոսել Ցեղասպանության ճանաչման մասին և ոչ միայն հայերի կողմից:

Այսօր, «նոր» Հայաստանի ժամանակ, Թուրքիայում  ոչ միայն սկսում են կրկին արգելել խոսել Ցեղասպանության մասին, այլև Բաքվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մակարդակով խոսվում է «Էնվերի հոգու փառավորման մասին», իսկ ներկայիս թուրքիայի ԱԳ նախարարը «Գորշ գայլերի» նշանով է հանդես գալիս: Այս ամենից հետո, մեր հանրության մեջ քանի հիմար հնարավոր կլինի գտնել, որոնք կհավատան Ռուբինյանի խոսքերին, որ իբր իր բանակցությունները թուրքերի հետ «առանց նախապայմանների է ընթանում»:

Այսքանից հետո Ռուբինյանը պետք է գոնե լռեր և հրապարակային խոսքով հանդես չգար: Սակայն ավաղ, ընդդիմության վերջին փողոցային գործընթացների պարտության արդյունքում ներկայիս իշխանության ներկայացուցիչների լեզուները երկարել են, ինչը հասկանալի է, սակայն հեռանկարային իմաստով արդարացված չէ:

Քանզի ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի և հանրությունը կգտնի իր այն ներկայացուցիչներին, որոնք կկարողանան դուրս բերել երկիրը այս ամոթալի և խայտառակ վիճակից:

Սա է իրականմությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan