Արգելվել է հացահատիկի արտահանումը Արցախի Հանրապետության տարածքից

Դիտել նաև
Փաշինյանն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության ապահովման հարցերը
«Եթե Լաչինի միջանցքը հանձնեն՝ մենք կմնանք շրջափակման մեջ․ մեր ժողովուրդը մեղք է, արդեն թափառական ենք դարձել բոլորս»․ արցախցի կին
Բերձորի բնակիչները փակել են ճանապարհը` Բերձորը չհանձնելու պահանջով. Տեսանյութ
«Ազատություն ռադիո»-ին ինչո՞ւ են թողնում Արցախ մտնի
Արցախի ու Հայաստանի տարածքները չզիջելու մասին հայտարարությունները սուտ են եղել. Փաշինյանը խաբել է
Արցախի կառավարության որոշմամբ արգելվել է հացահատիկի արտահանումն Արցախի տարածքից: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունից:
««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն, Արցախի Հանրապետության կառավարության N 755-Ն որոշմամբ, սույն թվականի հուլիսի 1-ից արգելվել է ցորենի և գարու, այդ թվում՝ ցորենի և գարու սերմացուների արտահանումը Արցախի Հանրապետության տարածքից:
Սույն որոշման իրագործման նկատմամբ վերահսկողությունը վերապահվել է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին»,- ասված է հաղորդագրության մեջ: